Показаны сообщения с ярлыком ճամփորդությամբ ուսուցման լաբորատորիա. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ճամփորդությամբ ուսուցման լաբորատորիա. Показать все сообщения

вторник, 27 июня 2023 г.

Ճամբար, ճամփորդություններ

 Ճամբար, ճամփորդություններ

2022-2023

          4-5-րդ դասարանցիների համար


Թանգարան՝ Մատենադարան, Շենգավիթ հնատեղի, Պլանետարիում, Թումանյանի տուն թանգ․, Չարենցի տուն թանգ․, Էրեբունի թանգարան, Շարամբեյանի թանգ․, Իսահակյանի թանգ․,Մհեր Մկրտչյան թանգ․,Ասլամազյան քույրերի թանգ․,Ժամանակակից արվեստի թանգ․, Երկրաբանական թանգ․, Շենգավիթի պատմահանագիտական թանգ․, Բնության թանգ, Սարյանի տուն թանգ․։

Այգիներ, պուրակներ, ամրոցներ, մարզական դահլիճներ, վանքեր, բարձունքներ( թափառումներ)՝ Վարդավառի այգի, Լճաշեն, Դվին, Սառցեդաշտ, Ֆրանկոֆոնիայի այգի, Ամբերդ, Թեղենյաց վանք, Խոր Վիրաբ-Դվին, Արուճ-Թալին-Դաշտադեմ, Հրազդանի կիրճ, Կոնդ, Կասկադ, Երևանյան լիճ, Կլոճի դոշ, Գառնիի սեյսմիկ կայան, Ջրվեժ անտառապուրակ, Կոշի ամրոց։

Հայրենագիտական եռօրյաները՝ Ուրցաձոր, Գյումրի, Արատես, Գարգառ, Ստեփանավան



2022-2023 ուս․ տարի

4-րդ դասարանցիներ՝ 97 

Եռօրյա ճամբարներին մասնակից՝ 49

Չի մասնակցել ՝ 47

Հեռավար՝ 1

Հատուկ կարիքավոր՝ 6







пятница, 25 февраля 2022 г.

Գարնանամուտ

 Երևան Քաղաքի Պատմության Թանգարան

Մարտի 1




Հեռավորություն’ 7,5 կմ։ Տևողություն’ 20 րոպե։

«Քաղաքամայր Երևան». ուսումնա-հայրենագիտական նախագծի շրջանակում այցելում ենք Երևան քաղաքի պատմության թանգարան։

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 5-րդ դասարանցիներ։

Մարտի 1 — 5-3 դասարան (գարնանային կամ գարնանամուտի քայլք)

Մեկնում — 9.30

Ժամանում — 12.00

Քայլք (Գարնանային կամ գարնանամուտի քայլք գարնանամուտի ընթերցումով)- Անգլիական այգի — ջուր վաճառող տղայի արձան- Երեւանի 2800-ամյակի այգի (տևողություն 30 րոպե):

Ընթերցումներ

Չարենց «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»
Հովհաննես Շիրազի «Թագադրում»
Հովհաննես Թումանյան «Մարտ»
Վահան Տերյան․ «Գարնանամուտ», «Գարունն այնքան․․․»

Այցելության ժամանակացույց

Մարտի 1- 5-3 դասարան, 9.30-12.00


Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան։




пятница, 5 ноября 2021 г.

Երանի մեզ...

 Հայրենագիտական ճամփորդություն

 Կոշի ամրոց- սբ․ Ստեփանոս Եկեղեցի - Ագարակի բրոնզեդարյան հնատեղի-Աղցք



Երանի մեզ, որ ունենք նման սովորողներ: Այս դժվար ու արտակարգ ժամանակներում պետք է հնարավորինս անես, որ սովորղը իրեն մեկուսացած ու անտեսված չլինի մեր մեծերի և դասավանդողների կողմից: Փրկությունը՝ այլընտրանք քայլելը ու հայրենաճանաչությունն է սովորողների հետ: Երեջակություն է, երբ նրանք ուրախությունով, պատմություններով ու առօրյայով կիսվում են քեզ հետ: Վստահում են, կիսվում, զրուցում, հարցադրումներ անում, որ իրենք քեզ ճանաչեն: Դու էլ ավելիլավ իրենց ճանաչես: Քայլքը, աշունը, գույները, ընկերությունը, պարզությունը ամենալավ հակավիրուսն է, որ կարող է լինել քո կյանքում, քո կրթսեր ընկերների հետ: Այսօր հասցրեցինք ճամփորդել ու իրար լսել, կարոտել էինք: Ուսումնական ու օգտակար էր: Շնորհակալ եմ, որ կրթահամալիրում եմ ու ունեմ ավագ ու կրթսեր ընկերներ նման օրերին...


Ֆոտոլուսաբանումը և հայերանագիտական պարզաբանումները՝ Իվետա Ջանազյանի. 


Աղցքի պատմաճարտարապետական համալիրը ներառում է 4-րդ դարի կեսերին կառուցված մի դամբարան, ուր ամփոփված են Հայոց Արշակունի արքաների աճյունները, ինչպես նաև 5-րդ դարի մի բազիլիկ եկեղեցի` վերակառուցված 19-րդ դարում ։







Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։










Արագածի հարավային մատույցներում, Ամբերդ գետի արևմտյան ափին գտնվող Ագարակի 200 հա տարածք զբաղեցնող (որից 118 հա-ն` արգելոցի ներսում) պատմահնագիտական արգելոցը ներկայացնում է Հայաստանի առավել ուշագրավ հնագիտական հուշարձաններից մեկը` Ագարակի բնակատեղին։ Այն պեղվում է 2001 թվականից` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից։
Հնավայրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ։


среда, 3 ноября 2021 г.

Ճամփորդություն․ Կոշի ամրոց

 Կոշի ամրոց

Նոյեմբերի 5




Երթուղի ՝ Կոշի ամրոց- սբ․ Ստեփանոս Եկեղեցի — Ագարակի բրոնզեդարյան հնատեղի-Աղցք

Հեռավորությունը — 41 կմ

Ուրբաթ օրը, նոյեմբերի 5-ին Արևելյան դպրոցի սովորողները  Մենք ենք մեր բերդերը նախագծի շրջանակում արշավելու են դեպի Կոշ գյուղ՝ Կոշ ամրոց։

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան։

Մեկնում — 10.00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից

Ժամանում — 16.00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակից

/այս արշավը հարմար է կազմակերպել վաղ գարնանը կամ ուշ աշնանը, ձմռանը/

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, գլխարկ
  • անհատական ախտահանիչ նյութեր

Կանգառներ —Կոշի ամրոց (վերելք, 300մ), Կոշի սբ. Ստեփանոս եկեղեցի ( քայլարշավ, 700մ), Ագարակի բրոնզեդարյան հնատեղի, Աղցք

Քայլարշավ — սբ. Ստեփանոս եկեղեցի ( 600-700մ, դյուրին)

Բարձունքի հաղթահարում — Կոշի ամրոց (300 մ, դյուրին )

Ճանապարհածախսը’ 2000 դրամ։

Նախնական աշխատանքներ


среда, 22 сентября 2021 г.

Բարձրունքի հաղթահարում. սեպտեմբերի 25

 Բարձրունքի հաղթահարում

Մաշտոցներ




Սեպտեմբերի 25-ին Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները  «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում արշավելու են Սևանա լիճ և հաղթահարելու ենք Մաշտոցներ բարձունքը հետևյալ երթուղով՝

Սևան քաղաք՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի — Սևանի Բուսաբանական այգի-Մաշտոցներ բարձունք — Սևանա լիճ:

Մեր արշավախումբն ուղեկցելու, համագործակցելու է կրտսեր սովորողներին։

Նկարագրություն — Սևան քաղաքից շարժվում ենք դեպի Հիդրոէլեկտրակայան, ապա Սևանի բուսաբանական այգի։ Շարունակում ճանապարհը դեպի Ցամաքաբերդ (հին Սևան-Դիլիջան մայրուղով), ամբողջ ճանապարհը հագեցած է հետաքրքիր դիտակետերով։ Ճանապարհից քայլք-բարձունք հաղթահարելով, մոտ 500 մետր դեպի Մաշտոցներ սրբավայրի բարձունք (մինչև 3-րդ դասարանցիների համար) և մոտ 800-900մ Մաշտոցներ սրբավայրի լեռան բարձունք։ Վերևից երևում է Սևանա լիճը եզրավորող բոլոր լեռնաշղթաները’ Սևանի, Վարդենիսի, Գեղամա, Արեգունի։

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան։

Մեկնում — 9.30 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից

Ժամանում — 17.00 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի

Ծրագրում՝

Բարձունքի հաղթահարում

Համարձակների լող

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • լողազգեստ, սրբիչ
  • անհատական ախտահանիչ նյութեր
  • բարձունքը հաղթահարելու և Սևանա լճում լողալու բարձր տրամադրություն

Ճանապարհածախսը 2500 դրամ։

пятница, 17 сентября 2021 г.

Մեր տոնը բարձունքին

Սեպտեմբերի 18

Տոնին ընդառաջ Մուխսու Պալ բարձունքի հաղթահարում


Մասնակիցներ — Արևելյան դպրոց և այլ ցանկացողներ։

Մեկնում — 8․50 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

Ուղեկցող խումբ — Զովաբերի դպրոցի զինղեկ Ռոբերտ Խաչատրյան և ընկերներ։

10.30 — Սբ. Հրեշտակապետաց եկեղեցի

11.00 — Տոնին ընդառաջ բարձունքի հաղթահարում’ Գոմաձոր ավանից Արքայական ճանապարհով դեպի Փամբակի լեռնաշղթայի Մուխսու պալ բարձունք

14.00 _ Սևանի Հանրային լողափ

Ժամանում — 18․ 00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան

Բարձունքը հաղթահարեւմ ենք Գոմաձոր ավանի մոտից (ըստ տեղացիների’ արքայական ճանապարհով):

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, գլխարկ, ձեռնոց
  • անհատական ախտահանիչ նյութեր
  • միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ

Վերջում լող՝ Սևանի հանրային լողափ։



Լուսբանաում ՝  Իմ սոցալական ցանցում


суббота, 28 августа 2021 г.

Վաղաշեն բնապահպանական, աշնանային ճամբար

 Վաղաշեն բնապահպանական, աշնանային ճամբար

Մուտք կրթահամալիր․ Արևելյան դպրոց

Սեպտեմբերի 8-10



Պատասխանատուներ՝ Անահիտ Գևորգյան, Իվետա Ջանազյան


Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Վաղաշեն գյուղից 1.5կմ դեպի հրվ. ՝ Սևանա լճի ափամերձ հատված
Մեկնում՝ սեպտեմբերի 8, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի, 09:30-ին
Վերադարձ՝   սեպտեմբերի 10, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի
16:00-16:30

Երթուղու նկարագրություն
Երևան- Հրազդան- Գավառ-Վաղաշեն (141կմ / 2 ժամ 46 րոպե)
Վերադարձը՝ նույն երթուղով ։



Նպատակ
Բնապահպանական եռօրյա վրանային ճամբարի կազմակերպում Վաղաշեն գյուղի ափամերձ հատվածում Մուտքի ճամբարականների հետ, խնամք, պահպանություն
լող, վրանային պայմաններում ապրելու հմտությունների ձեռքբերում, զարգացում

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

  1. Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ:
  2. Ջուր` անհատական շշով
  3. Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ՝ այս բոլորը ամուր պլաստիկից)
  4. Աղբի տոպրակներ/3-5 հատ/, ձեռնոց
  5. Տաք հագուստ 3 օրվա համար, լողազգեստ, սրբիչ՝ ցամքոց
  6. Քնապարկ
  7. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր
  8. Անձրևապաշտպան բաճկոն
  9. Լապտեր, եթե ունեք ապա ‘ power bank
  10. Արևապաշտպան գլխարկ, ակնոց, մոծակների խայթոցի դեմ դեղ-քսուք
  11. Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ


Ժամանակացույց

Օր I

09:30- Հավաքվում ենք Արևելյան դպրոցում, շարժվում ենք Ս․Բ․ Երրորդություն եկեղեցու բակից
11:30-Կանգառ Հայրավանք եկեղեցում
12:30-ժամանում (ծանոթացում տարածքին, ճամբարային նախապատրաստական աշխատանքներ)
13:00- ճամբարային հերթափոխ
13:30- բրդուճային, մրգային ընդմիջում
14:00 — իրերի տեղավորում
15:00- բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
16:00-լող Սևանում
19:00- ընթրիք
20:00-օրվա տպավորությունների ամփոփում կրակի շուրջ
22:00-Քուն

Օր 2

09:00- վերկաց, հիգիենայի ժամ
09:30- նախավարժանք
10:00-նախաճաշ
11:00-միջավայրի խնամք
12:00- լող, լողուսուցում
14:00-սեղանի, զարգացնող խաղեր
15:00- ճաշ
16:00- բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
17:00- լող, լողուսուցում
19:00- ընթրիք
20:00- քննարկում — զրույց կրակի շուրջ
22:00- քուն

Օր 3

09:00- վերկաց, հիգիենայի ժամ
09:30- նախավարժանք
10:00-նախաճաշ
11:00-միջավայրի խնամք
12:00- լող, լողուսուցում
14:00- մեկնում

Սննդակարգ


Երթուղի
Վարորդ
Մեքենա (մակնիշ)
Երթուղուն վճարվող գումար
՝ 80. 000
( երթուղուն վճարվող գումարի մի մասը փոխանցում է կրթահամալիրը)

Մասնակիցներ


воскресенье, 13 июня 2021 г.

Մուտքի ճամբար 4-րդ դասարանցիների համար

 Տավուշի մարզ․Դիլիջան

Ջուխտակ վանք

հունիսի15


Մեկնումը՝ 08:30
Ժամանումը՝ 18:30
Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սովորողներ, դասավանդողներ:


«Մուտք  4-րդ դասարան»  և «Բարձունքների հաղթահարում» նախագծի շրջանակներում հաղթահարելու ենք  Ջուխտակ վանքի անտառապատ բարձունքը՝ մոտ 2 կմ դյուրին հաղթահարելի տարածք: Վանքը գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։
Երթուղին՝
Երևան- Սևան-Դիլիջան
Մեկնում
Առաջին կանգառ՝ Սևանի հանրային լողափ, հանգիստ  և նախաճաշ:
Երկրորդ կանգառ՝ Ջուխտակ վանքի անտառապատ բարձունք, բարձունքի հաղթահարում, հակաբացիլ Կոմիտաս (վանքի բակում), պարերգեր, խաղեր, բրդուճներ:
Երրորդ կանգառ՝ Սևանի հանրային լողափ, լող:
Վերադարձ՝ 19:30

Պատասխանատուներ`  Տաթև Թամազյան, Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան և Մարինե Ոսկանյան/ ծնող-դասավանդող/:

  • օրապահիկ — բրդուճներ
  • գլխարկ
  • լողազգեստ, սրբիչ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • բարձունքը հաղթահարելու բարձր տրամադրություն

Օր առաջին













Այսօր առաջին հանդիպումն էր <<Մուտքի ճամբարի>> սովորողների հետ։ Դասավանդողների հետ միասին կարդացին, հեծանիվ վարեցին, ծանոթացան կրթահամալիրի այլընտրանքայի մանկավարժության սկզբունքներին, անհատական ուսումնական պլանին, կրթաահամալիրի կառուցվածքին։ Պայմանավոորվեցինք հաջորդ հանդիպման մասին։

Ներկա էին՝ Գևորգ Հովակիմյանը, Արփի Գուլինյանը։




Օր երկրորդ






<<Մուտքի ճամբարի>> սովորողները այսօր, տրամաբանական մաթմատիկական խաղեր խաղացին, տեխնոլոգիայի  լաբորատորայում աշխատեցին; Որպես պարգև հեծանիվ վարեցին և  լողացին։ Օրը անցավ հագեցած։









суббота, 12 июня 2021 г.

Ճամփորդապատում



Երբ ես երջանիկ․․․

Հաճախակի եմ ճամփորդում սովորղներիս(աշակերտ) հետ։ Դժվարանում եմ ասել, ով է ավելի շատ և ումից սովորում, ես՝ իրենց, թե՝ իրենք ինձ։ Եթե ուզում ենք ավելի համահունչ քայլենք աշխարհի հետ և ավելի մաքուր մնանք, երջանկության ամեն պահը զգանք, պիտի ավելի շատ սովորենք սովորողներից։ Նրանք են կյանքի այն զարկերակը , որ պետք է կողքներին լինես և զգաս։

Այս անգամ իմ հայրենագետ և պատրաստակամ ընկերոջս՝ Իվետայի հետ կազմակերպեցինք հայրենագիտական եռօրյա ճամբար դեպի Տավուշ՝ իմ ծննդավայր։ Ճամփորդությունը խրախուսականն էր այն սովորղների համար, ովքեր հասցնում են ուսումնական պլանով նախաստեսված առարկաների ցանկը, ովքեր սիրում են ճամփորդել, ճանաչել հայրենիքը։ Ես էլ նրանց հետ ամեն անգամ յուրովի եմ տեսնում, զգում մեր հայրենիքի ծաղիկը, ձյունը, երկինքը, լիճը, գետը, բերդը, եկեղեցին ու հայրենիքի օդը։ Իվետայի ոգևորվածությամբ, սովորողների փայլուն աչքերով խանադավռվում եմ մեր հայրենիքով, մեր ունեցածով․․․

Իջևանում, երբ արշավում էինք, ինքս իմ մտքում անընդհատ մտածում էի՝ որքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Սիրելի մասնագիտություն, հայրենիքը՝ ծննդավայր, սովորողների փայլուն աչքեր, հետաքրքիր մարդիկ, բնություն, խենթություն, սեր, խաղաղություն․․․ Կարծում եք ամեն բան հե՞շտ է տրվում՝ բոլորովին. պատասխանատվություն՝ սովորողներիդ, ծնողական համայնքի հանդեպ, չափի զգացողություն ընկերներիդ հանդեպ, անքուն գիշերներ, կարոտ ընտանիքիդ անդամներն։ Բայց էս ամենը հաղթահարվում է, երբ էմոցիաների մի շրնդյուն է անցնում միջովդ, սիրով հարստանում ու կյանքին սկսում ես էլ ավել հավեսով նայել ու շարունակում ես պայքարել արատավորի դեմ։ Էս անգամ, մի՞ գուցե ծննդավայրի զորությունն էր, որ կարողացա ծանր ու թեթև անել էն ամենը, ինչ ձեռք եմ բերել իմ կյանքի ընթացքում, էն ամենը, ինչ սովորել, տեսել եմ կրթահամալիրում։

Գնահատեցի ու արժևորեցի իմ ձեռքբերումները, որը առանձ մեծ ընտանիքի՝ կրթահմալիր անհնարին կլիներ։ Հաճախակի մտածեք ձեր ընտրած ճանապարհի՝ մասնագիտությամ մասին։ Մասնագիտությունը պետք է լինի կյանքի երազանք, որտեղ դու կկարողանաս դրսևորել քո լավագույն հատկությունները, պիտանի կարողանաս լինել շատ մարդկանց, չդադարես սովորելուց ու սովորեցնելուց, լինես ինքնատիպ ու չկորցնես ինքդ քեզ ու քո տեսակը։

Ճամփորդելը օգնում է ինձ ապրելուն, երջանիկ լինելուն, ճանաչելուն ու էլ ավելին սիրելու հայրենքս։ Ո՞նց կլինի սիրես ինչ որ մեկին, որին չես ճանաչում, որին չես ուսումնասիրել, տեսել, զգացել կամ ոգևորվել․․․

ՄԻ բան հաստատ արձանագրեցի, որ ես երջանիկ եմ իմ ընտանիքով, սովորողներով, մասնագիտությամբ, ընկերներով, հայրենիքով ու թեկուզ նաև ունեցածս խնդիրներով։

Հ․Գ․

Աստծո պարգև սերը պահենք, որ մեր կյանքը ավելի սիրառատ լինի, իսկ երջանկությունը՝ վարակիչ․․․․

 

Տավուշյան ֆոտոպատում՝ Իվետա Ջանազյանից։