понедельник, 27 июля 2020 г.

Արատես դպրական կենտրոն


Ամառային ուսումնական-հայերնագիտական բաց ճամբար
 Արատեսի դպրական կենտրոն
օգոստոսի 9-11


Նպատակը՝ հայրենագիտական, բնապահպանական, ընթերցողական, մարմնամարզական բաց ճամբար Արատեսի դպրական կենտրոնում։
Մեկնում օգոստոսի 9-ին, ժամը 09:00-ին, Մայր դպրոցից՝ 

Երթուղին՝

Երևան — Արտաշատ — Երասխ — Զանգակատուն — Արենի — Գետափ — Արատես 
Վերադարձը՝ օգոստոսի 11-ին
Կանգառներ— Տիգրանաշենի ոլորաններ՝ Մասիսը դիտակետ, Ելփինի միջնաբերդ, Արփա գետի ափ, Եղեգիս գյուղ՝ քայլք դեպի Զորաց եկեղեցի, Օրբելյանների դամբարան։
Ճամբարի գործունեության ուղղությունները

Քննարկումներ՝ ուսումնառության պայմանագիր, անհատական ուսումնական պլան, չափորոշիչներ;

• Մեղվաբուծության ուսումնասիրություն
• Դեղաբույսերի հավաքում, տեսակավորում մառանում, մուրաբայի պատրաստում
• Միջավայրի խնամքի աշխատանքներ
• Ազգային պարեր, խաղեր Արատեսում
• Լող
• Հայրենագիտություն
• Քայլարշավներ
• Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 7000 դրամ։
Անհրաժեշտ իրեր
• Քնապարկ
• Թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ  Հիգիենայի պարագաներ’ ախտահանիչ նյութեր
• Արևային գլխարկ, ակնոցներ, արևապաշտպան քսուկ
• Լողազգեստ
• Բրդուճներ, ջուր
• Դիմակ
• Աղբի տոպրակ, ձեռնոցներ
• Անձնական ճամփորդական սպասք
Կարևոր

• Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
• Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը:
Ճամբարի աշխատակարգ

Օգոստոսի 9

09:00- մեկնում Մայր դպրոցի բակից
11:00` կանգառ Տիգրանաշենի ոլորանների մոտ
12:00` կանգառ Արփա գետի մոտ, թեթև ընդմիջում
13:30-կանգառ Եղեգիս գյուղում, քայլք դեպի Զորաց եկեղեցի
15:30` ժամանում Արատեսի դպրական կենտրոն , տեղավորում, ընդմիջում
16:00` Միջավայրի խնամքի աշխատանքներ, մրգերի հավաքում, մուրաբայի պատրաստություն, ընթրիքի պատրաստում, ներարատեսյան քայլք
18: 30` ընթրիք
20:00`օրվա ամփոփում, չափորոշիչների քննարկում , պարեր, ընթերցումներ
22:30` քուն
Օգոստոսի 10
08:00` վերկաց, հիգիենա
09:00` նախաճաշ
10: 30`  
քայլարշավ Խաչոց ձոր, դեղաբույսերի հավաքում, լող
15: 00` վերադարձ, հանգիստ, ճաշի պատրաստություն, ընթերցումներ
16:00՝ճաշ
16:30-18:00 լող, միջավայրի բարեկարգում
18:00`  քննարկում-ընթերցում’ հանրակրթական չափորոշիչներ, ծրագրեր
19:30` ընթրիք
20: 30՝ քննարկումներ-ոսումանռության պայմանգր, ուսումնական պլան, հասունության շրջան՝ սեբաստացիական աշխարհի զարգացում,  պար
22:30` քուն
Օգոստոսի 11
08:00` վերկաց, հիգիենա
09:00` նախաճաշ
09: 30՝ միջավայրի խնամքի աշխատանքներ, իրերի հավաքում
12:00 — Քայլարշավ Գողթանիկի ջրվեժ

Մասնակցիներ

Մուտքի ճամբարականներ

  1. Եվա Սմբատյան 5-րդ դասարան
  2. Աննա Այվազյան 4-րդ դասարան
  3. Աստղիկ Այվազյան 5-րդ դասարան
  4. Էլիզա Այվազյան 9-րդ դասարան
  5. Անահիտ Հակոբյան 4-րդ դասարան
  6. Անահիտ Տիգրանյան 5-րդ դասարան
  7. Էլինա Թագվորյան 5-րդ դասարան 

Սեբաստացի ճամբարականներ

  1. Նարինե Հակոբյան 6-րդ դասարան
  2. Մարի Աղայան  6-րդ դասարան
  3. Քնարիկ Ադամյան 6-րդ դասարան
  4. Յանա Սուքիասյան 6-րդ դասարան
  5. Ալլա Առաքելյան 5-րդ դասարան
  6. Մալենա Սահակյան 5-րդ դասարան
  7. Արեն Ղազարյան 5-րդ դասարան
  8. Մարիա Ջանազյան 1-ին դասարան
  9. Գրիշա Իսախանյան 1-ին դասարան


Դասավանդող ճամբարականներ

Անահիտ Գևորգյան
Իվետա Ջանազյան
Մարինե Ամիրջանյան

Սմբատ Պետրոսյան՝ ներարատեսյան քայլքի և միջավայրի խնամքի պատասխանատու