Ընտանեկան խոհանոց
Տեսանյութեր
Հեռավար դպրոց
Էմիլի Պետրոսյան
Առցանց դպրոց
Ընտանեկան խոհանոց
Հոկտեմբերի 17-24
Համեղ նախագիծ
Հեռավար ուսուցման ընթացքում առաջարկում եմ միասին մի շատ «համեղ» ու հավես նախագիծ իրականացնել խոհանոցում։
Ի՞նչ է պետք անել.
Ընտրեք ուտեստը – Ընտանիքի որևէ անդամի հետ որոշեք, թե ինչ եք պատրաստելու (ձեր ամենասիրելի ուտեստը):
Նկարահանեք տեսանյութ – Տեսանյութում պատմեք և ցույց տվեք.
Ինչ մթերքներ են անհրաժեշտ
Ինչպես եք պատրաստում
Ում հետ եք պատրաստում
ընթացքը
վերջնարդյունքը
Տեղադրեք բլոգում – Հրապարակեք տեսանյութը ձեր բլոգի «Տեխնոլոգիա. խոհանոց» բաժնում և հղումն ուղարկեք ինձ։
Առողջ սնունդ- լավ է առողջ սննդի շրջանակում և ուսանելի լինի։
Հիշեցում- տեխնոլոգիա դասընթացին մենք միասին պատրաստել ենք։ Կարող եք պատրաստել նայև ձեր սովորած ըմպելիքները, ուտեստները։
Ձեր թույլտվությամբ լավագույն տեսանյութերը կհրապարակեմ նաև իմ էջում։
Սպասում եմ ձեր համեղ տեսանյութերին։ Սիրով ու ջերմությամբ՝ գրկում եմ բոլորիդ։
Տեխնոլոգիա․ խոհանոց 6-րդ դասարան
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Տեխնոլոգիա (խոհանոց) 6-րդ դասարան (ԲՏՇՄ բնագավառ)
Տարիքային խումբ՝ 6-րդ դասարան
Նպատակ՝ 6-րդ դասարանի սովորողների խոհանոցային գործունեության այս 12-դասանոց ծրագիրը միավորում է առողջ ապրելակերպի, խոհարարության և սեղանի մշակույթի հիմունքները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրին հատուկ ծիսական խոհանոցն ու ծիսական օրացույցը.
Անվտանգություն և առողջ սնունդ (դասեր 1–3): Սովորողները ծանոթանում են խոհանոցային հիգիենային, սննդային բուրգին, ինչպես նաև սովորում պատրաստել առողջ նախաճաշեր ու շիլաներ։
Սեղանի մշակույթ և էթիկա (դասեր 4–6): Յուրացնում են սպասքի ճիշտ դասավորության (սպասքադրում), սեղանի շուրջ կեցվածքի և ուտեստներից (պատառաքաղ, դանակ) ճիշտ օգտվելու կանոնները։
Կրթահամալիրի ծիսական խոհանոց և օրացույց (դասեր 7–9): Ուսումնասիրում են հայկական և Կրթահամալիրի տոնացույցի ծիսական ուտեստների պատրաստման մշակույթը (Բարեկենդան, Համբարձում, Մեծ պահքի ուտեստներ, Սեբաստացու օրեր), ազգային ավանդույթներն ու բրդուճների պատրաստման արվեստը:
Տնտեսավարման հմտություններ և ամփոփում (դասեր 10–12): Ծանոթանում են տնային պահածոյացմանն ու ազգային խմորեղենի (գաթա) թխման տեխնոլոգիային։ Ծրագիրն ամփոփվում է ինքնուրույն սպասքադրմամբ, տոնական հյուրասիրությամբ և նախագծային արդյունքների ցուցադրությամբ։
ՄՈԴՈՒԼԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 72 ԺԱՄ
Տեխնոլոգիա մոդուլի խումբը 12-15 հոգի։
Դասընթացի տևողությունը(խումբ) ՝ 12 դասաժամ։
Գործնական աշխատանք՝ 10 ժամ
Տեսական աշխատանք՝ 2 ժամ
Բովանդակություն: Ծանոթություն խոհանոցում անվտանգության կանոններին, սանհիգիենայի հիմունքներին (ձեռքերի լվացում, գոգնոցների և գլխարկների օգտագործում): Սուր գործիքների և տաք մակերեսների հետ ճիշտ աշխատելու կանոններ:
-----------
------------
----------------
Բովանդակություն: Ինչ է առողջ սնունդը, որոնք են սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի դերերը օրգանիզմում: Վնասված կամ արհեստական հավելումներով մթերքների տարբերակումը բնականից:
Բովանդակություն: Նախաճաշի կարևորությունը օրվա ընթացքում: Օրինակ՝ ձվածեղների պատրաստման տարբերակներ, վարսակաձավարի օգտակար շիլաների մատուցում և թարմ մրգային հյութերի (ֆրեշների) պատրաստում:
Բովանդակություն: Անձեռոցիկների, ափսեների, դանակների, պատառաքաղների և գդալների ճիշտ դասավորությունը սեղանին՝ կախված ուտեստների հերթականությունից:
Բովանդակություն: Ինչպես ճիշտ նստել սեղանի շուրջ, ինչպես օգտվել անձեռոցիկից, ուտելիս լռության կամ հանգիստ խոսելու մշակույթը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելը պատրաստողին:
Բովանդակություն: Ինչպես ճիշտ պահել պատառաքաղն ու դանակը, ինչպես ուտել տարբեր տեսակի ուտեստներ (ապուրներ, հիմնական ուտեստներ, աղցաններ) առանց ավելորդ ձայների և անհարմարության:
Բովանդակություն: Հայկական խոհանոցի պատմությունն ու առանձնահատկությունները: Հայկական լավաշի, կանաչիների, պանրի և տեղական համեմունքների դերը մեր մշակույթում:
Բովանդակություն: Հայկական ավանդական բրդուճի պատրաստում՝ համադրելով առողջ բաղադրիչներ (լավաշ, կանաչի, պանիր, թարմ բանջարեղեն): Ստեղծագործ մոտեցում համերի և գույների ընտրությանը:
Բովանդակություն: Սեզոնային բանջարեղենից թարմ աղցանների պատրաստում: Բանջարեղենի գեղեցիկ կտրատման տեխնիկաներ և վիտամինների պահպանման կանոններ:
Բովանդակություն: Ազգային խոհանոցի կարևոր մաս կազմող բանջարեղենային թթուների պատրաստման հիմունքները, բանջարեղենի տեսակավորումը և օգտակար հատկությունները:
Սեբաստացու օրեր․․․
Բովանդակություն: Հայկական ավանդական գաթայի (խորիզով թխվածքի) պատրաստման տեխնոլոգիա: Հունցելու, գրտնակելու և խորիզը ճիշտ տեղադրելու գործնական հմտություններ:
Բովանդակություն: Սովորողները գործնականում կիրառում են ձեռք բերված բոլոր հմտությունները. ինքնուրույն իրականացնում են սեղանի սպասքադրում, պատրաստում են նախընտրած թեթև ուտեստ կամ աղցան, ցուցաբերում են ճիշտ վարք սեղանի շուրջ և հյուրասիրում միմյանց:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Տեխնոլոգիա (խոհանոց) 5-րդ դասարան (ԲՏՇՄ բնագավառ)
Տարիքային խումբ՝ 5-րդ դասարան
Նպատակ՝ սովորողի մոտ ձևավորել զարգացման օրինաչափություններ, տարիքային կարիքների բավարարում, տեխնոլոգիական խնդիրների լուծում, խմբային և անհատական գործունեության զարգացում, միջառարկայական կապ, տարիքին համապատասխան կարողությունների զարգացում, կիրառում, ինքնուրույնություն։ Մեդիահմտությունների, հասակակիցների, ավագ սերնդի, ծնողների հետ ինֆորմացիայի, կարողությունների փոխանակում։ Ինքնուրույն համացանցից նոր բաղադրատոմսերի դուրս բերում, նախաձեռնողականություն, ընտանիքի անդամների հետ կապ, որը խթանում է դպրոց, ընտանիք խոհանաոցային ավանդույթների կապին։
ՄՈԴՈՒԼԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 72 ԺԱՄ
Տեխնոլոգիա մոդուլի խումբը 12-15 հոգի։
Դասընթացի տևողությունը(խումբ) ՝ 12 դասաժամ։
Գործնական աշխատանք՝ 10 ժամ
Տեսական աշխատանք՝ 2 ժամ
Թեմաներ
Տեխնոլոգիա դասընթաց․ Խոհանոցային գործունեություն
· Ազգային, ծիսական խոհանոց
· Ճամփորդական սնունդ
· Մայրիկի կամ տատիկի խոհանոց
· Ինքնասպասարկում
· Օգտակար սնունդ
· Սեղան պատրաստել և օգտվել
Արդյունք 1՝ սովորողը օգտվում է Google-ից
Արդյունք 2՝ դուրս է բերում բաղադրատոմսեր
Արդյունք 3՝ ծնողներից և դասավանդողից սովորում է ազգային, ծիսական խոհանոցը
Արդյունք4՝ ինքասպասարկում
Արդյունք 5՝ ինքնուրույնություն
Արդյունք 6՝ սննդակարգի սահմանում
Արդյունք 7՝ տարբերել օգտակար սնունդ
Արդյունք 8՝ սննդի պատրաստում
Արդյունք 9՝ մատուցում
Արդյունք 10՝ սեղանի սպասքից օգտվել
Արդյունք 11՝ հյուրասիրություն
Արդյունք 12՝ ջերմամշակման հետ աշխատանք
Արդյունք 13՝ անվտանգության կանոնների պահպանում
Արդյունք 14՝ լուսաբանում բլոգում
Արդյունք 15՝ խոհանոցային ձեռքբերումների մասին նյութերի թողարկում
Արդյունք 16՝ համացանցից բաղադրատոմսեր դուրս բերում, պատրաստում
Գնահատում
Սովորողը մասնակցում է կրթահամալիրի տոնավաճառներին, ցուցադրություններին, ճամփորդություններին, ճամբարներին, ճամբարի ընթացքում մասնակցում են մենյուների կազմակերպմանը, պատրաստմանը։։
Ամփոփիչ Հարցաշար Սովորողների Համար
Ի՞նչ սովորեցիր խոհանոցային դասընթացում։
Ի՞նչն էր քեզ հետաքրքիր այս դասընթացում։
Ի՞նչ ես առաջարկում հաջորդ դասընթացի համար։
Թվարկիր հայկական խոհանոցի քո իմացած ճաշատեսակները։
Թվարկիր առողջ սնունդ, որը դու նախընտրում ես։
Ամենակարևոր բանը, որ իմացար դասընթացից։
Քո ընտանիքի ավանդական ուտեստը, որ պատրաստում են ընտանիքի անդամները։
Հաշվառում
4-րդ դասարան
Խումբ 1․
·
Հովհաննիսյան Մարկ Արթուրի-
·
Մխիթարյան Վիկտորյա Էմիլի-
·
Շախբեկյան Տիգրան-բ
· Շահսավարի Մարիա Ալիռեզայի-բ
·
Պողոսյան Մարկ Վահան-
· Սահակյան Ռենե Սևակ-
· Փաշիկյան Գոհար Արթուր-բ
Խումբ 2
·
Գևորգյան Վարդան Գեղամի-
·
Խուդոյան Սուրեն Զմոյի-բ
·
Հակոբյան Մարկ Սերոբի
5-րդ դասարան
Խումբ 1
·
Բաղդասարյան Լուիզա -ն
·
Դադայան Ռոբերտ-
·
Դանիելյան Վահան Բագրատ-
·
Եպոյան Ադել Սամվելի-
·
Թեպելիկյան Լեո Դավիթի-
·
Թովմասյան Ռոբերտ Տիգրանի-
·
Խաչատրյան Հովհաննես-
·
Խուդոյան Բելլա Գևորգի-
·
Կիրակոսյան Արփի Նաիրի-ն
·
Հակոբյան Արամ Միքայելի-բ
·
Հարությունյան Հարություն Աշոտի-բ, բ
·
Հովհաննիսյան Ռոբերտ Արշակի-
·
Ղոչիկյան Ռաֆայել Արթուրի-բ,բ
·
Մարգարյան Ադրինե Էդգարի-
Խումբ 2
• Գրիգորյան Էվա Արման
• Դաշտոյան Իռեն Արմեն
• Խալաթյան Էլլա Սարգիս
• Համբարձումյան Արինա Վահե
• Հովհաննիսյան Եվա Էդգար
• Ղազարյան Միքայել Դավիթ-բ
• Մաղաքյան Շալիկո
• Մկրտչյան Գևորգ-բ
• Մուրադյան Քրիստինա Գագիկի
• Պապիկյան Ժակլին Հակոբի
• Սաֆարյան Դավիթ Հարությունի
• Ստեփանյան Դավիթ Արթուրի
• Քեշիշյան Լյուսի Սերոբ
• Ավետիսյան Ավետ Արամ
• Բաբայան Հասմիկ Անդրանիկ
․ Բելկովա Ալիսա
6-րդ դասարան
Խումբ 1
·
Ֆարմանյան Ժաննա Երջանիկ-
·
Ադարյան Լիլի Զոհրաբի-
·
Անդրիասյան Լյուսի Արմեն-
·
Բաբաջանյան Հայկ Տիգրանի-բ
·
Բրուտյան Ալվարդ Արտակ-բ
·
Գալստյան Ավետիս Դավիթ-բ
·
Գալստյան Լեո Ալբերտի-
·
Գևորգյան Լիլիա Կոստանտին-
·
Գևորգյան Մարտին Հրաչ-
·
Ենոկյան Էմիլի Արման-
·
Երեմյան Արփի Արշամի-
·
Զաքարյան Ակսել-
·
Թանդիլյան Յանա Յուրայի-բ
·
Խաչատրյան Դավիթ Վահագ Գոռ-
·
Հակոբյան Մալենա Ալիկի-
·
Հակոբյան Սերժ Հովհաննես-բ
Խումբ 2
·
Խուդոյան Գոհար Գարիկ
·
Խուդոյան Եվա Արտաշեսի-բ
·
Ծուղունյան Մանե Արթուրի
·
Կայայան Անտոան Անխել Մաուրիսիո
·
Հարությունյան Հարություն Ազիզի
·
Հովհաննիսյան Նանե Հավհաննեսի
·
Ղազարյան Նոյ Յուրայի
·
Մանուկյան Էլեն Սարգսի
·
Մելիքյան Գնել Վահրամի
·
Միսակյան Գայանե Լևոնի
·
Մկրտչյան Մարիամ Վիրաբի
·
Նասլյան Արթուր
·
Պետրոսյան Էմիլի Հրանտ
·
Սահակյան Դավիթ
·
Սուղյան Մանե Լևոն
·
Վերդյան Ավետ Գեղամի-բ
Խոհանոցային և Տեխնոլոգիական Ուսումնական Նախագիծ
Բաց բլոգային միջավայր և թվային հմտություններ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Տեխնոլոգիա (խոհանոց) 4-րդ դասարան (ԲՏՇՄ բնագավառ)
Տարիքային խումբ՝ 4-րդ դասարան
Նպատակ՝ սովորողի մոտ ձևավորել զարգացման օրինաչափություններ, տարիքային կարիքների բավարարում, տեխնոլոգիական խնդիրների լուծում, խմբային և անհատական գործունեության զարգացում, մինչ առարկայական կապ, տարքիքին համապատասխան կարողությունների զարգացում, կիրառում։ Մեդիահմտությունների, հասակակիցների, ավագ սերնդի, ծնողների հետ ինֆորմացիայի, կարողությունների փոխանակում։
ՄՈԴՈՒԼԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 72 ԺԱՄ
Տեխնոլոգիա մոդուլի խումբը 12-15 հոգի։
Դասընթացի տևողությունը(խումբ) ՝ 12 դասաժամ։
Գործնական աշխատանք՝ 10 ժամ
Տեսական աշխատանք՝ 2 ժամ
Թեմաներ
Տեխնոլոգիա դասընթաց․ Խոհանոցային գործունեություն
· Ազգային, ծիսական խոհանոց
· Ճամփորդական սնունդ
· Մայրիկի կամ տատիկի խոհանոց
· Ինքնասպասարկում
· Օգտակար սնունդ
· Սեղան պատրաստել և օգտվել
Արդյունք 1՝ սովորողը օգտվում է Google-ից
Արդյունք 2՝ դուրս է բերում բաղադրատոմսեր
Արդյունք 3՝ ծնողներից և դասավանդողից սովորում է ազգային, ծիսական խոհանոցը
Արդյունք4՝ ինքասպասարկում
Արդյունք 5՝ ինքնուրույնություն
Արդյունք 6՝ սննդակարգի սահմանում
Արդյունք 7՝ տարբերել օգտակար սնունդ
Արդյունք 8՝ սննդի պատրաստում
Արդյունք 9՝ սեղանի սպասքից օգտվել
Արդյունք 10՝ ուսումնական բլոգում բացել բաժին՝ տեխնոլոգիա գլխագրով
Արդյունք 11՝ լուսաբանում բլոգում
Արդյունք 12՝ խոհանոցային ձեռքբերումների մասին նյութերի թողարկում
Գնահատում
Սովորողը մասնակցում է կրթահամալիրի տոնավաճառներին, ցուցադրություններին, ճամփորդություններին, ճամբարներին։
Դասընթաց 1․ Բլոգներում առանձին բաժնի բացում և աշխատանքների հրապարակում։
Բանավոր և գրավոր խոհանոցային հմտություններ
Դասընթաց 2 (Բրդուճների պատրաստում). Լավաշ, լոլիկ, վարունգ, երշիկ, խաշած ձու, տապակած կարտոֆիլ, պղպեղ, պանիր։
Դասընթաց 3 (Մրգային աղցաններ). Հարցումների կատարում ծնողներից, տատիկներից, համացանցից և ընկերներից, բաղադրատոմսերի հավաքագրում։
Դասընթաց 4 (Մրգային աղցանի պատրաստում և համտեսում). Բանան, խնձոր, կիվի, նարինջ, մանդարին, նուռ, կիտրոն, տանձ, խաղող, հատապտուղ։
Նախագծային (Թթվի դրում). Հատիկ պղպեղ (50 գ), դափնու տերև (6 հատ), խոշոր աղ (100 գ), նեխուր (1 կապ), սխտոր (1 պճեղ), վարունգ (3 հատ), կանաչ լոլիկ (3 հատ), գազար (2 հատ), ծաղկակաղամբ (2 հատ), կաղամբ (1 փոքր գլուխ)։
Աղցաններ և ազգային խոհանոց
Դասընթաց 5: Բանջարեղենային աղցանների նախապատրաստություն։
Դասընթաց 6 (Աղցանների պատրաստում - Հունական, Ցեզար/Կեսար). Հազար, հավի կրծքամիս, չորահաց, պինդ պանիր, կիտրոն, մայոնեզ, սև պղպեղ, աղ, ձեթ։
Դասընթաց 7 (Ազգային խոհանոց՝ Գաթա). Բաղադրատոմսերի ուսումնասիրություն (կարագ կամ յուղ, շաքարավազ, ձու, վանիլ, սոդա, փխրեցուցիչ, ընկույզ, չիր, մածուն, աղ, ալյուր)։
Դասընթաց 9: Գաթայի պատրաստում, համտես և հյուրասիրություն։
Ընդհանուր սնունդ, սեղանի մշակույթ և ընտանեկան կապեր
Դասընթաց 10 (Ֆռեշներ). Բանան, նարինջ, խնձոր, ելակ, մանդարին, կիվի, կիտրոն, մանգո, յոգուրտ։
Դասընթաց 11: Սպասքադրում և սեղանից օգտվելու մշակույթ։
Դասընթաց 12 (Տատիկի կամ մայրիկի խոհանոց). Համատեղ պատրաստում ընտանիքի անդամի հետ, բաղադրատոմսի տեսանկարահանում կամ գրառում, բլոգում հրապարակում և դպրոցում հյուրասիրություն։
Դասընթաց 13-14 (Ձվածեղ). Բաղադրատոմսերի քննարկում, պատրաստում, համտես և հյուրասիրություն (ձու, յուղ, ձեթ, կարագ, աղ)։
Ամփոփիչ Հարցաշար Սովորողների Համար
Ի՞նչ սովորեցիր խոհանոցային դասընթացում։
Ի՞նչն էր քեզ հետաքրքիր այս դասընթացում։
Ի՞նչ ես առաջարկում հաջորդ դասընթացի համար։
Թվարկիր հայկական խոհանոցի քո իմացած ճաշատեսակները։
Թվարկիր առողջ սնունդ, որը դու նախընտրում ես։
Ամենակարևոր բանը, որ իմացար դասընթացից։
Քո ընտանիքի ավանդական ուտեստը, որ պատրաստում են ընտանիքի անդամները։