Показаны сообщения с ярлыком 2022-2023 ուսումնական տարի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком 2022-2023 ուսումնական տարի. Показать все сообщения

пятница, 23 июня 2023 г.

Գարգառ. հունիսի 28-30

 Ուսումնական ամառ

հունիսի 28-30



Եռօրյա ճամբար Լոռու մարզ Գարգառ գյուղ, Երկրաբանի տուն։

Երևան — Գարգառ հեռավորությունը՝  125 կմ է, տևողությունը մոտ 2 ժամ 12 րոպե։

Մեկնում — Վերադարձ՝  Երևան- Ապարան-Սպիտակ- Գարգառ:

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ։

Ժամանակը — 28.06-30.06.2023թ.

Նպատակ — Հայրենաճանաչություն, ինքնասպասարկում, ինքնակազմակերպում, ինքնուրույնություն։

Մեկնում 28․06 ժամը 9.00, Սբ. Երրորդություն եկեղեցու բակ ։

Ժամանում 30․06 ժամը 18.00, Սբ. Երրորդություն եկեղեցու բակ ։

Հայրենագիտական կանգառներ

Ապարանի սբ. Խաչ եկեղեցի (4-րդ դար)

Ապարանի Նժդեհի պուրակ (բրդուճներով ընդմիջում)

Լոռե բերդ

Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի (Ամրակից գ.)

Քայլարշավ Գարգառ գյուղում անտառի միջով դեպի մատուռ (5-6 կմ)

Թափառումներ Գարգառ գյուղում /Գարգառ գետի հովիտ, Սբ․ Հովհաննես, քարանձավներ/

Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:

Անհրաժեշտ է

  • պահեստային հագուստ, արևային գլխարկ, քայլքի կոշիկ
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճներ
  • անձնական հիգիենայի պարագաներ

Գիշերակաց — Երկրաբանի տուն հյուրատուն

Եղանակը Գարգառում 28․06 - 30․06

Եղանակը Ստեփանավանում

Առաջին օր՝

Մեկնում

Ապարանի Նժդեհի պուրակ (բրդուճներով ընդմիջում)

Ապարանի սբ. Խաչ եկեղեցի (4-րդ դար)

Քալք Գարգառ գյուղում /սբ․ Հովհաննես, Գարգառ գետի հովիտ, քարանձավներ/

Երկրորդ օր

Քայլարշավ Գարգառ գյուղում անտառի միջով դեպի մատուռ (5-6 կմ) անանուն մատուռ։ Ուղեկցում են ընկեր Արմենը և մի խումբ գարգառցիներ։

Լող Գարգառ գետում

Ֆուտբոլային հանդիպում։ Գարգառցիներ-Սեբաստացիներ։

Մարզական խաղեր տեղացի հասակակիցների հետ:

Երրորդ օր

Վերադարձ

Լոռե բերդ

Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի (Ամրակից գ.)

Ժամանում 18.00 — Սբ. Երրորդություն եկեղեցու բակ ։

Նախահաշիվ (1 անձի համար, սովորողների թիվը 18 /

Տրանսպորտ — 90.000 դրամ (կրթահամալիրի աջակցություն ‘40.000 դրամ)

Գիշերակաց — 8000 դրամ (երկու գիշեր)

Սնունդ — 4000

Այլ ծախսեր — Լոռե բերդի մուտքի վճար և այլն ( 500 դրամ),

Մեկ ճամփորդի համար — 16.000

Վարորդ — Գեղամ Հովհաննիսյան

Մեքենա — Mersedes Splinter, 35MA637

Ճաշացանկ

Օր 1
Ճաշ — Վերմիշելով փլավ, վարունգ, լոլիկ, պանիր, հաց, մածուն, պղպեղ, միրգ
Ընթրիք — Հնդկաձավարով փլավ, պանիր, նրբերշիկ, թխվածքաբլիթ, թեյ

Օր 2
Նախաճաշ — Խաշած ձու, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր։
Ճաշ — Կարտոֆիլ ‘ խաշած (պյուրե), թան, լոլիկ, վարունգ, պղպեղ, միրգ
Ընթրիք — Մակարոնով փլավ, պանիր, թխվածքաբլիթ, մածուն

Օր 3
Նախաճաշ — Հացով ձվածեղ (гринки), լոլիկով ձվածեղ, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր
Ճաշ — Բրնձով-գազարով կրծքամսով փլավ, վարունգ, լոլիկ, պղպեղ, պանիր, հաց, թեյ, միրգ

Ճանապարհի սնունդ

Հաց, ձու, պանիր, կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, նրբերշիկ, խտ. կաթ, միրգ։

Նախնական աշխատանքներ, մասնակիցներ

Հունիսյան ճամբարի ընթացքում ճամբարականների հետ քննարկել, քարտեզագրել և նայել-ուսումնասիրել ենք կրթահամալիրի այլ խմբերի այցը դեպի Գարգառ, ինչպես նաև նախորդ ճամբարականների/ այժմ Միջին դպրոց, Մերի Սարգսյան և ընկերներ/ արշավը։ Նախորդ ճամբարականների /Ջոկատ անիվների վրա, որոնց հետ Գարգառում Գարգառ-քվեստ էինք կազմակերպել/ հետ այս տարվա ճամբարականները Հավեսի հունիս ճամբարում քվեստ և այլ ինտելեկտուալ խաղեր խաղացին, կիսվեցին տպավորություններով, փորձառությամբ, կարողությամբ։

Մարկ Մուսաելյան

Գևորգ Խուդոյան

Դավիթ Աբրահամյան

Միլենա Գուրուրյան

Սոֆի Թորոսյան

Արեգ Ալիխանյան

Ռոզի Անանյան

пятница, 28 апреля 2023 г.

«Մուտքի - Ելքի» ճամբար

 «Մուտքի - Ելքի» ճամբար

2022-2023



«Ելք»  Արևելյան դպրոց, «Մուտք» Միջին դպրոց

Մայիսի 3, 8, 10-ին, ժամը՝ 12։00, Արևելյան դպրոց, 5-րդ դասարաններ, կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան  և Միջին դպրոցի կազմակերպիչ՝ Գոհար Եղոյան։

«Սովորող-սովորեցնող» Ուսումնական պլանի քննարկում, բլոգների ուսումնասիրում (5.1, 5.2, 5.3 դասարան)


2022-2023 ուսումնական պլան

«Ելք» ստուգատես

4-րդ դասարանի ստուգատեսներ

Հունիսի 8-ին մայրենի ստուգատես

4․1 դասարան - Ն․ Նառա

4․2 դասարան - Մ․ Սոֆյա

4․3 դասարան․ - Լ Փաշայան

4․4 դասարան - Ն․ Նառա


Հունիսի 13-ին մաթեմատիկայի ստուգատես

4․1 դասարան - Պ․ Սմբատ

4․2 դասարան- Շողիկ

4․3 դասարան- Փ․ Լուսինե

4․4 դասարան- Շողիկ


«Ելք» ստուգատես

4-րդ դասարանի ստուգատեսներ․ ճամփորդություն

Ոսումանական պլանի ներկայացում, քայլք

31․05․ Թեժառույք

Հասմիկ Ղազարյան․ 3-1 դասարան

Արմինե Մնացկանյան․ 3-3 դասարան



Շարունակելի․․․

четверг, 20 апреля 2023 г.

Մայիսյան հավաք 18

 Սովորողի անհատական ուսումնական պլան

4-5-րդ դասարան

Մայիսյան հավաք


«Ելք»  Արևելյան դպրոց, «Մուտք» Միջին դպրոց

Մայիսի 3-ին, ժամը՝ 12։00, Արևելյան դպրոց, 5-րդ դասարաններ, կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան և Միջին դպրոցի կազմակերպիչ՝ Գոհար Եղոյան։

«Սովորող-սովորեցնող» Ուսումնական պլանի քննարկում, բլոգների ուսումնասիրում

Շարունակելի․․․

Սովորողներին, ծնողներին ներկայացնում, էլ․ հասցեներին ուղարկում եմ Ուսումնական պլանը։ Քննարկում, պարզաբանումներ ենք անում։

Google ձևաչափով ուղարկում եմ Ուսումնական պլանը, սովորողը լրացնում է։

Սովորողը բլոգում բացում է Անհատական ուսումնական պլան բաժին։
Էլ․ հասցեներին  ուղարկում եմ word տարբերակով, սովորողը լրացնում, տեղադրում է բլոգում։

 


Ուսումնական  առաջին շրջան

Ուսումնական  երրորդ շրջան




Սովորողների անհատական ուսումնական պլանների բլոգների հղումներ՝ 




































































вторник, 18 апреля 2023 г.

Ուսումնական պլան․ 2022-2023


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստեղծողի մոբիլ դպրոց

2022-2023 ուսումնական տարի, առաջին և երրորդ շրջան

4-5-րդ դասարաններ

Ուսումնական պլան

Առկա ուսուցում

Բովանդակություն Շաբաթական ժամաքանակը

IV- V

Մայրենի 5 

Անգլերեն 2 

Ռուսերեն 2 

Մաթեմատիկա 4 

Բնագիտություն 2 

Հայրենագիտություն 2 

Երաժշտություն, պար 2 

Տեխնոլոգիա 2 

Ֆիզկուլտուրա 3 

Սովորողի ընտրած գործունեություն 4 

Ընդամենը 28 

Հայրենագիտական-բնապահպանական-

արշավախմբային ճամբար 3 օր 

Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2. Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց), որոնք կրթական Բլեյան բաց ցանցի հանգույց են:

3. 4-5-րդ դասարան ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։

4. Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-15 հոգիանոց խմբերով:

5. Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցի ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով:

6. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ՝ սահմանված կարգերով։

7. Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան՝ հիմք ունենալով սույն ուսումնական պլանը և ուսումնական շրջանի առանձնահատկությունը։ 

8. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ, ուսումնական-հասարակական նախագծեր:

10. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական միջոցով, տաննունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

11. Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

12. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղադրիչներից։

13. «Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով, որպես բաղկացուցիչներ ներառում է նաև «Դիցաբանություն», «Հայոց եկեղեցու պատմություն»։ 

14. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

15. Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի, ծեսերի և տոների մասնակցության ուսումնական նախագծերի միջոցով:

16. «Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:

17. Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են:rgnՍովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ։ Կրթահամալիրի մարզադպրոցը Սովորողին առաջարկում է մարզաձևեր՝ նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ըմբշամարտ՝ որպես լրացուցիչ կրթություն: 

18. Սովորողն իր ընտրությամբ բաղադրիչը շաբաթական 4 ժամ իրականացնում է մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական ստեղծագործության, կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա) գործունեություն։

19. Տնային աշխատանքը, Սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։

20. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։

21. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:

22. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան ձևերով, դրանց համակցումով։ 

23. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:

24. Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակերպելու ծրագիր:

25. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:

26. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին, արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:

27. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:

28. Դասավանդողների բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային տարածքներից՝ one drive, օգտվելը, ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանք են: 29. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:

30. Սովորողը մասնակցում է եռօրյա հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։ 

31. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները, ճամբարները դասընթացների, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծերի բաղկացուցիչն են:

32. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով: 

33. Գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների,ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Գնահատումը 10 միավորանոց համակարգով է: 

34. Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:

35. Հինգերորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Ելք-մուտք» ստուգատեսը՝ 6-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցումով։

вторник, 3 января 2023 г.

Ուսումնական երկրոդ շրջան

 Հունվարյան ճամբար

Ձմեռային ճամբար

4-5-րդ դասարանցիներ նախագիծ, ջոկատներ

Հունվարի 9-31





Աշխատակարգ


08:00-ից՝ Սովորողների եթը երթուղիներով
09:00-09:20՝ ճամբարային տողաններ Արևելյան դպրոցի սրահում
09:20-13:00՝ ճամբարային նախագծեր
12:35-13:00՝ ընդմիջում
13:00-13:30՝ ճամբարային  նախագծեր, օրվա ամփոփում
13:35-17:00՝ երկարացված օրվա ճամբար


Ջոկատներ՝ 

Հեռադիտակ

Ջոկատ անիվների վրա

Ուրախ օտար լեզու

Մաթեմն ամենուր

Մեղու

Տեխնո

Հմուտ ձեռքեր



Ջոկատի

Մասնակիցների հաշվառման մատյան


Բովանդակություն


Ամենամյա բաց ստուգատեսներ

  • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների․պատասխանատու՝ Սմբատ Պետրոսյան
  • Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծեր․պատասխանատու՝ Իվետա Ջանազյան
  • Ձմեռային մարզական խաղեր․ պատասխանատու՝ Գայանե Սարգսյան
  • Ձմեռային ազգագրական փառատոն
  • Դասարանական երգչախմբեր
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Եռօրյա ճամբարներ
  • Քաղաքի թանգարանները, համերգային դահլիճները․․․ որպես ուսումնական հարթակներ

Լաբորատորիաններ՝

Հեռադիտակ- Մարինե Ամիրջանյանի լաբ.

Ջոկատ անիվների վրա-Իվետա Ջանազյանի լաբ.

Ուրախ օտար լեզու- Անի Մրտեյանի լաբ.

Մաթեմն ամենուր-Սմբատ Պետրոսյան լաբ.

Մեղու- Գայանե Փարվանյանի լաբ.

Տեխնո- Թամարա Հարությունյանի լաբ.

Հմուտ ձեռքեր-Անահիտ Գևոգյան լաբ.




Օգնականաններ

Ս․ Գայանե- մարզական պատասխանատու


Ո․ Մարինե -երաժիշտ


Մարզական ստուգատես՝ 

հունվարի 9

1 -ին ժամ. Մաթեմն ամենուր ջոկատ. Սմբատ, Շողեր
2-ին ժամ. Մեղու ջոկատ. Արմինե, Սոֆյա


հունվարի 16

1-ին ժամ. Հմուտ ձեռքեր. Աննա, Զառա
2-րդ ժամ. Ջոկատ անիվների վրա, Իվետա, Գոհար


հունվարի 23

1-ին ժամ. Ուրախ օտար լեզու. Անի, Գայանե
2-րդ ժամ. Տեխնո ջոկատ, Թամարա, Թեհմինե


հունվարի 26

 5-րդ ժամ․ Հեռադիտակ. Մարինե, Լուսինե
 Ջոկատ անիվների վրա և ովքեր չեն մասնակցել




Ճամբարային գործունեություն կրթահամալիրի արվեստանոց-արհեստանոցներում

11․01 չորեքշաբթի

1-ին ժամ․ Ջոկատ անիվների վրա - Քանդակ 
2-րդ ժամ․ Ջոկատ անիվների վրա-Ոսկեգործություն

1-ին -ժամ․ Ոսկեգործություն - Ուրախ օտար լեզու
2-րդ-ժամ․ Քանդակ - Ուրախ օտար լեզու
 
1-ին ժամ․ Տեխնո պարկ-Հեռադիտակ
2-րդ ժամ․ Տեխնո պարկ- Մաթեմն ամենուր



16․01 երկուշաբթի

1-ին -ժամ․ Տեխնո պարկ - Ուրախ օտար լեզու
2-րդ-ժամ․ Տեխնո պարկ - Հմուտ ձեռքեր

1-ին ժամ․ Քանդակ- Մաթեմն ամենուր
2-ին ժամ․ Ոսկեգործություն- Մաթեմն ամենուր

1-ին ժամ․ Ոսեգործություն - Մեղու
2-րդ ժամ  Քանդակ- Մեղու

 
 18․01 չորեքշաբթի

1-ին ժամ․ Ոսկեգործություն -Հեռադիտակ
2-րդ ժամ․ Քանդակ-Հեռադիտակ

1-ին ժամ․  Քանդակ- Ուրախիկներ
2-րդ․ ժամ․ Ոսկեգործություն- Բարև

1-ժամ․ Տեխնո պարկ-Ծուղրուղու
2-րդ ժամ․ Տեխնո պարկ-Երկար




23․01 երկուշաբթ

1-ժամ․ Ոսկեգործություն․ Հմուտ ձեռքեր
2-րդ ․ Ոսկեգործությույ․ Հմուտ ձեռքեր

1-ժամ․Քանդակ․ Մեղու
2-րդ ժամ-Քանդակ․ Մեղու

1-ժամ․ Տեխնո պարկ- Տեխնո
2-րդ ժամ․ Տեխնո պարկ- Բարև




25.01 չորեքշաբթի

1-ին ժամ․ Տեխնո պարկ․ Ուրախիկ
2-րդ ժամ․ Տեխնո պարկ․ Ջոկատ անիվների վրա

1-ին ժամ․ Քաանդակ-Տեխնո
2-րդ ժամ․ Ոսկեգործություն-Տեխնո 


1-ին ժամ․ Ոսկեգործություն- Ծուղրուղու
2-րդ ժամ․ Քանդակ- Բարև



Հյուսիսային դպրոց․ Գունանկարի-գծանկարի ցուցադրություն

Ջոկատների այցելության ժամաանկացույց

Ժամը՝ 11։00-12-00



24․01 երեքշաբթի 

11։00-11։30- Տեխնո
11։30-12։00- Մեղու


25․01 չորեքշաբթի

11։00-11։30- Ուրախ օտար լեզու
11։30-12։00-Հմուտ ձեռքեր


26․01 հինգշաբթի

11։00-11։30- Մաթեմն ամենուր
11։30-12։00- 



27․01 ուրբաթ

11։00-11։30- Հեռադիտակ
11։30-12։00- Ջոկատ անիվների վրա







Համակարգող՝ Անահիտ Գևորգյան







суббота, 22 октября 2022 г.

Մանկավարժական ճամբար․ հոկտեմբերի 24-28

 Մանկավարժական ճամբար

հոկտեմբերի 24-28

Միջավայրի խնամք

Արևելյան դպրոցի բակեր

Մանկավարժական ճամաբարի ընթացքում նախատեսել ենք միջավայրի, բակերի խնամք։

Աշխատանքի ուղղություններ․ փոցխել, ջրել, բույսերի պատրաստություն ձմռանը, քարերից ազատում ճեմուղիներում, տարացքից աղբի հավաքում, տեսակավորում։

Աշխատանքային գործիքներ, իրեր՝ փոցխ, ավել, թաղարներ, ձեռնոց, տոպրակ աղբի համար։


Աշխատանքային խմբեր՝


Երկուշաբթի 

11։00-12։00՝  

Անահիտ Գևորգյան

Անի Մրտեյան

Գայանե Փաարվանյան

Գայանե Սարգսյան

Իվետա Ջանազյան


Երեքշաբթի

11։00-12։00՝  

Տաթև Մանվելյան 

Արմինե Գոգինյան

Դիաննա  Ղազարյան

Վարդուհի Մարգարյան

Մարինե Ամիրջանյան



Չորեքշաբթի

11։00-12։00՝  

Հռիփսիմե Առաքելյան

Սաթենիկ Սիմոնյան

Նելլի Թովմասյան

Արմինե Մովսիսյան



Հինգշաբթի

11։00-12։00՝  

Անահիտ Ավագյան

Մարիամ Մանասյան

Տաթև Թամազյան

Թամարա Հարությունյան

Սյուզ Սարգսյան




Ուրբաթ

11։00-12։00՝  

Արմինե Մնացականյան

Հասմիկ Ղազարյան

Ալինա  Մարզումանյան

Լիլիթ Սահակյան


суббота, 20 августа 2022 г.

Օգոստոսի 22-26

 Օգոստոսի 22-26




Օգոստոսի 22


9։00՝ մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունք․ Մարմարյա սրահ:

10:00-12:00՝ միջավայրի բարեկարգում, մաքրություն, ճամբարի նախապատրաստական աշխատանք

12:00-12:30՝ ընդմիջում

12:30՝Նախապատրաստական աշխատանք Վաղաշեի բնապահպանական ճամբարի 


Օգոստոսի 23-25 ՝ Բնապահպանական ճամբար Վաղաշենում


Օգոստոսի 26

9։00 -12։00՝ աշխատանք դպրոցում

12:00-12:30՝ ընդմիջում

12:30-13:30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

13:30-14:30՝ գրասենյակային աշխատանք, համկարգչով էլ փոստ, բլոգ, նոր ուսումնական տարվա պատրաստոթյուն։