суббота, 18 января 2020 г.

Շիրակի մարզ․ Գյումրի-Կապսի


Կապսի կամ ձյան հետքերով՝ 23.01 — 25.01

Մեկնում — Երևան — Ագարակ — Արուճ — Թալին- Գյումրի — Կապսի
Հետեդարձ – Արթիկ՝ Հառիճավանք — Ապարան
Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:
Մարզիչ՝ Սյուզի Սարգսյան։
Մասնակիցներ — Արևելյան դպրոցի  և Միջին դպրոցի սովորողներ
Նպատակ— Սովորող-սովորեցնող, մարզական-հայրենագիտական, կրթական փոխանակում
Կրթական փոխանակումներ — ԿԱՍՍԱ հիրմնադրամի սաների հետ’ Դիջիթեք և Բնատեխնիկական ստուգատեսի ներկայացում
Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ՝
  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի
  • Հառիճավանք
  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի
  • Արուճի եկեղեցի
  • Յոթ Վերք եկեղեցի
  • Կապսի ձոր
Թվային միջոց՝ բջջային հեռախոս, լիցքավորիչ- հաշվետու նյութերի և կապի համար:
Նախատեսվում է ուղիղ եթերներ Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի, Սյուզի Սարգսյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:

Անհրաժեշտ է
  • պահեստային հագուստ, քայլքի կոշիկ, ձեռնոց, գլխարկ, շարֆ
  • հեռադիտակ, կողմնացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման-թեյաման
  • օրապահիկ-բրդուճ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • անկողնային սպիտակեղեն
Գիշերակաց— Կապսի ձոր մարզակայան
Նախնական աշխատանքներ՝
Ալլա Առաքելյան
Գարիկ Թովմասյան

Նախահաշիվ՝
I օր
1O.OO Մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
11.OO — Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի (բրդուճներ)
13.OO — Հանդիպում ԿԱՍՍԱ հիմնադրամում
15.OO — Գյումրի. Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիներ, թափառումներ Գյումրիում
18.00 — Ժամանում-տեղավորում Կապսի ձոր մարզակայան:
19.00 — Ընթրիք
2O.OO — Ձնագնդի, տարածքի ծանոթացում
21.3O — Օրվա ամփոփում, նախապատրաստում հաջորդ օրվան
22.00 — Քուն

II օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ, մարզական պարապմունք
10.00 — Նախաճաշ
11.00- Մարզական խաղեր. դահուկ, սահնակ
14.00 — Ճաշ
15.00 — Քայլք դեպի մատուռ /1կմ/
17.OO-18.30 — Մարզական խաղեր. դահուկ, սահնակ, ճոճվող կամուրջ, zip-line
19.00 — Ընթրիք
2O.OO —  Օրվա ամփոփում, հաշվետու նյութերի պատրաստում
22.00 — Քուն

III օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ, մարզական պարապմունք
10.00 — Նախաճաշ
12.00-  Ճամբարի հանձնում
14.OO – Արթիկ- Հառիճավանք. բրդուճներով ընդմիջում
17.00 — Վերադարձ. Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի

Մասնակիցներ
1. Դոխոյան Լինա 5-1
2. Աթանեսյան Վահան 6-1
3. Աթանեսյան Դավիթ 5-1
4. Մալխասյան Աալլա 6-2
5. Մալխասյան Դավիթ 5-1
6. Թովմասյան Գարիկ 4-3
7. Ավանեսյան Ալեքս 4-3/առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
8. Առաքելյան Ալլա 4-3
9. Սահակյան Մալենա 4-3

10. Ղազարյան Արեն 4-3/առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
11. Սարգսյան Նարե 4-1/առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
12. Աբգարյան Մանե 8-1
13. Հակոբյան Նարինե 5-2 մուտք
14. Աղայան Մարի 5-2
15. Չոբանյան Մարիա 4-3 մուտք
16. Ղազարյան Գոռ 4-1 /առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
17. Ավետիսյան Անգելինա 5-1
18. Ավտիսյան Սամվել 4-2
19․Մալքոնյան Հարություն 5-2
20․Սուքիասյան Նարեկ 5-1

среда, 1 января 2020 г.

Ուսումնական հունվար

2019-2020 ուստարի

Երկրորդ ուսումնական շրջան
Հունվար


Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ
Նախագծեր և ստուգատեսեր՝
  • Ճամփորդությամբ ուսուցում․ գիշերակացով ճամբար
  •  «Հանրակրթական Դիջիթեք 2020»
Գործունեության ձևերը՝ 
  • Ձմեռային քայլք
  • Այցելություն կրթահամալիրի դպրոցներ, ճամփորդություններ
  • Մարզական ճամբար Կապս-Շիրակի մարզ։
  • Սովորող-սովորեցնող նախագծով պարուսուցում, առավոտյան պարապմունք
  • Միջավայրի խնամք, տարածքի մաքրում
  • ընտրությամբ գործունեության խմբերի ձևավորում
  • Ոսումնական ժամերգություն․Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • Այցելություն մասնագետ ծնողների աշխատավայր, որը կլինի արդեն իրականացված նախագծի  շարունակություն․ <<Դաս-պարապմունքը վարում են՝ ընտանիքը,  սովորողը, դասավանդողը>>։