воскресенье, 21 сентября 2014 г.

«Մեր միջավայրը՝ մեր ձեռքերով»
Նախագիծ
Նախատեսվում է.

  • նոր դպրոցի ներքին և արտաքին բակերի մաքրում
  • ծառատունկ
  • խաղահրապարակի մաքրում
  • քարերից, շինարարական աղբից ազատում
  • ավազի հարթեցում
  • խաղահրապարակի ձևավորում
  • ծնողական համայքի ինտեգրում բակի բարելավման աշխատանքներում
  • ծառերի, բույսերի խնամք
Համագործակցություն.
  • Կարինե Մացակյան - տեխնոլոգիայի դիզայն դասընթաց
  • Իվետա Ջանոզյան - հայրենագիտության դասընթաց
  • Անահիտ Գևորգյան - աշխատանքի կազմակերպում

 Աշխատանքի արդյունք.

  • բարեկարգ միջավայր
  • խաղահրապարակ
  • կանաչապատ տարածք
  • անվտանգ միջավայր
Նախագիծ իրակացնողներ.
  • 4-5 դասարանի սովորողներ
Խաղահրապարակի չափսերը 10մx27մ


четверг, 14 августа 2014 г.

четверг, 24 июля 2014 г.

Հուլիսի 25
10:00-13:30 - ճամբարային ուրախ առօրյա
13:30-14:00 - Ճաշ
14:30-16:00 ճամբարային երրորդ հերթափոխի ամփոփում Դպրոց-պարտեզում

  • լող
  • կավագործություն
  • նկարչություն
  • մարզական խաղեր
  • երգ, պարեր

Հայրենագիտական ճամփորդություն
Նոր դպրոց
Սևան



среда, 23 июля 2014 г.

Հունիսի 24
Էկո-հայրենագիտական ճամփորդություն
Սևան
9:00 Սուրբ երրորդություն եկեղեցի 
17:00 Վերադարձ
Անհրաժեշտ պարագաներ՝
  • Սրբիչ
  • Լողազգեստ
  • Գլխարկ
  • Տաք հագուստ
  • Հողաթափեր
  • Օրապահիկ (սննունդ)
  • Ջուր
  • Թվային միջոցներ













Հունիսի 23
Այսօր էլ այսպես
Ֆոտոշարք










воскресенье, 8 июня 2014 г.

                                               
                                                        Էկոճամբար-2014
                                                     Լոռի, Ստեփանավան

четверг, 8 мая 2014 г.

Ես...


Ես Անահիտն եմ Գևորգյան:  Սա իմ աշխարհիկ հասցեն է , այսինքն` մարդիկ ինձ այդպես են ճանաչում: Ես էլ հարմարվել, ընտելացել ու  սիրում եմ իմ այս հասցեն: Սիրում եմ կյանքը, ինքս ինձ ու իմ աշխարհընկալումը: Փորձում եմ կյանքին վերաբերել հանգիստ ու շատ եմ ուզում, որ կյանքն էլ ինձ էդպես` խաղաղ ու մեղմ վերաբերվի: Չեմ սիրում հայ կնոջը բնորոշ բաներ անել` տրտնջալ և բողոքել անարդարությունից:  Զզվում եմ խղճահարությունից ու խղճալուց:
Իմ մեջ կա մի բան, որը բնորոշ է հենց Անահիտին` լավատեսությունը: Ինձ թվում է` ամենալավը առջևում է, ու հաստատ կգա մի օր, երբ  մենք` բոլորս, ոչ թե հավատով կմաքառենք լավին արժանանալու համար,  այլ նա հանկարծակի կհայտնվի ու մեզ կջերմացնի իր ներկայությամբ,  իսկ մենք անսպասելիությունից  գլուխներս կկորցնենք…         Ես ինձ համարում եմ երջանիկ ու ուրախ մարդ: Հոգիս ու խիղճս սնվում են սրտիցս: Կյանքում ունեցել եմ շատ երջանիկ պահեր ու օրեր, հասցրել եմ ունենալ նաև դժվարին իրավիճակներ , սակայն դա ինձ չի խանգարել գնահատել ու պինդ պահել իմ երջանկությանը: Ծուլանալով հանդերձ` հասցնում եմ մնալ ինքս ինձ հետ` մերթընդմերթ հաշվետվություն տալով իմ խղճին ու բանականությանը:
Ինձ համար ամենակարևորը իմ ընտանիքն է, ընկերներս, բարեկամներս, բնությունս: Սրանք ինձ ուժ ու ապրելու ցանկություն են տալիս: Ես էլ փորձում եմ նրանց հուսախաբ  չանել ու մնալ իմ սկզբունքներին հավատարիմ:  
Սովորում եմ ինձ ոչ միայն սիրել, այլ նաև` հարգել: Անկեղծ եմ ու շիտակ, կարողանում եմ ժամանակ առ ժամանակ ինքնամաքրվել: Սիրում եմ մարդկանց, նրանց հետ շփվում եմ անկաշկանդ ու առանց բարդույթների: Կարծում եմ` մարդիկ սիրում  ու գնահատում են իմ այս հատկանիշը:
Կյանք, դու լավն ես ու ինձ համար ես…