вторник, 20 июля 2021 г.

Հասունության շրջան

 


5-րդ դասարանցիների համար





5-րդ դասարանցիները, որպես ուսումնական պայմանգրի կողմ

Հասունության շրջան

Առաջին փուլ.  ընթերցումներ, ծանոթացում պայմանագրի բովանդակությանը, պայմաններին, առաջարկներին, տվյալներին:

Էլեկտրոնային նամակ սովորղներին, ծնողներին, ծրագրի ղեկավարին:

Խնդրում եմ, որ բոլորդ Ձեր երեխաների հետ կարդաք:
 5-րդ դասարանի սովորղները այս տարի դիտարկվում են պայմանգիր կնքող կողմ, այսինքն դուք էլ եք ստորագրելու  պայմանագրին ծանոթանալուց հետո: Ստորագրել նշանակում է պատասխանատվություն կրել, համաձայնություն տալ  նշված տեքստում գրված նախապայմանների հետ: Սիրելիներս, դուք արդեն մեծ եք ու հասուն, սա ձեր համար նաև հասունության պայմանագիր է: Դուք ավելի պատասխանատու պետք է լինեք ձեր գործողությունների, արարքների, վարքի, որոշումների մեջ: 

Սիրելի սովորղներ, առաջին փուլում կարդում եք պայմանագրի նմուշը: Եթե հարցեր, առաջարկներ, անհամաձայնություններ ունեք  գրում եք ինձ, Նառա Նիկողոսյանին:
Սպասում ենք բոլորիդ նամակներին: Ստորագրություն  դնելուց առաջ պարտադիր է ծանոթանալ տեքստին: Ստորագրելը դա համաձայնություն տալն է գրված տեքստի բովանդակությանը:
Ես կխնդրեմ, որ Ձեր բլոգների ուսումնական պլան բաժնում նաև տեղադրեք պայմանագիրի այս օրինակը՝ Ուսումնական պայմանագիր:



Նամականի

Երկրորդ փուլ. քննարկումներ, առաջարկներ, վերլուծություն, պարզաբանումներ հեռավար ձևաչափով:




«Ես հասուն եմ և կարող եմ պայմանագիր կնքել»

Երրորդ փուլ. պայմանգրի կնքում:


Սովորղը ծնողի հետ մոտենում է անձը հաստատող փաստաթղթով և արդեն էլեկտրոնային տարբերակով ծանոթացած պայմանագիրին։

Անհատական ուսումնական պլանի կազմումը պայմանագրի կնքում։

Օգնական՝ Աննա Ստեփանյան



5․1 դասարան - օգոստոսի 24-ին, ժամը՝ 12։00-15։00

5․2 դասարան - օգոստոսի 25-ին, ժամը՝ 12։00-15։00

5․3 դասարան - օգոստոսի 26-ին, ժամը՝ 12։00-15։00