Ամբողջ ճանապարհը
շունչս պահած էի նստել, որովհոտև տիարը ամեն քարի, ծառի ու գյուղի հետ կապված ուներ
հետաքրքիր պատմություններ , դրանց զուգահեռ գեղեցիկ աշունն էր պատուհանից այն կողմ:
Գիշերակացելու էինք Սիրանուշ ճամբարում: Իմ արմանք ու զարմանքը, տիարին բացահայտելու
և հայերենիքս տիարի պատումներով ճանաչելու
երկրորդ օրն էր, երբ բարձրացանք Սմբատաբերդ: Հերթական հայերնագիտական զրույցը ու պատմությունները
ամբողջը ընթացքում, մենք՝ որպես երիտասարդներ չէինք հասցնում քայլել տիարի ետևից, բայց,
քանի որ շատ հետաքրքիր էր պատմում ու տեղեկատվական էր հև-հևի քայլում էինք ուսուցչի
ետևից…Ոտատակ տվեցինք Արատեսը իր ամբողջ գեղեցկությամբ, վայելեցինք աշունը և տարվեցինք
մեր հայրենիքով: Ճանաչեցի տիարին որպես ուսուցիչ ու հայրենասեր: Այդ օրվանից ես ինքս
իմ համար որոշեցի, որ պետք է քայլեմ տիարի
ետևից և սովորեմ հայրենասեր իմ ուսուցչից…
Արատես երկրորդանգամ եղանք 2020թ. ձմեռային քանդակագործության փառատոնի շրջանակում: Այս անգամ Նառա
Նիկողոսյանի, Իվետայի, Դավիթի, Անաստասիայի, Սմբատի և մի խումբ քանդակագործություն
առարկան ընտրած սովորղների հետ: Ձմեռային Արտեսն էլ ուրիշ հրաշք է, որտեղ ամեն փաթիլ
իր տեղը ու ժամանակը ուներ: Ճերմակ ձյունը մաքրել ու ծածկել էր այն ամենը, ինչը կարող
էր խանգարել ներդաշնակությանը, խաղաղացրել էր քչքչան առուներին ու խենթ քամիին: Տեսարանը ամբողջական էր դարձնում սեբաստացիների սառցե քանդակները:
Ձմեռային ներդաշնակությանը լրացնում էր մանկական երջանկությունը, երբ սովորղները սկսեցին
ձնագնդիկ խաղալ մեր հետ, մանկացնելով մեզ: Հետո բոլորս միասնական սկսեցինք քանդակել
ու արարել ձմեռային Արատեսում… Երջանիկ էինք բոլորս ու ճերմակ ձյան նման մաքուր: Ձմեռը
իր տեղում էր: Ձմեռը Արատեսում էր…
Այս անգամ արդեն
ամառային տապին, հինգ ամիս կոռոնոավիրուսի գերի դարձած որոշեցի մուտքի ճամբարականների
ու իմ հավատարիմ հայրենագետ՝ ընկեր Իվետայի, Մարինեի հետ, խիզախել ու մեկնել մեր ապրեցնող
Արատես դպրական կենտրոն:Ես չեմ ուզում պատմել մեր ճամբարային առօրյայից, այլ ուզում
եմ իմ զգացածի, ապրածի մասին կիսվել…Ճամբարի մասին կպատմեն ճամբարականները…
Եվս մեկ անգամ
համոզվեցի, որ Արատեսը իր Սևաժայռով, Սմբատաբերդով, Խաչոց ձորով, Գողթանիկ
ջրվեժով, Եղեգիս գետով, պզզան մեղուներեով անխնա սիրում է բոլորիս, սպասում է բոլորիս,
հավատարիմ է բոլորին: Արատեսում անկեղծ ես ինքդ քո հետ, շիտակ՝ աշխարհի հետ: Այստեղ
կարող ես սիրել, ներել, երազել, գնահատել և
երջանկանալ…
Մինչև Արատես մեկնելը
պարտադիր է տիարի հետ գոնե մեկ անգամ լինել այնտեղ, որ ավելի մեծ աչքերով տեսնես ու
սրտով զգաս հայրենիքի քո բաժին մի կտոր Արատեսը:
Արատեսը՝ ապրեցնող է ու ապրողների համար է…
Գրիշա Իսախանյան և Մարինե Ամիրջանյան- Ճամբարականների դիտարկում