Լոռի-Գարգառ
Հոկտեմբերի 22-24
Ուսումնական աշուն
Եռօրյա ճամբար Լոռու մարզ Գարգառ -Պուշկինո գյուղեր, Պուշկինո հյուրատուն։
Երևան — Գարգառ (Պուշկինո) հեռավորությունը՝ 125 (128) կմ է, տևողությունը մոտ 2 ժամ 12 րոպե։
Մեկնում — Վերադարձ՝ Երևան- Ապարան-Սպիտակ- Գարգառ- Պուշկինո (կապույտ գիծ):
Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:
Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ։
Ժամանակը — 22.10-24.10.2023թ.
Նպատակ ՝
ԲՏՃ հավաքի ներկայացում, ընդլայնում, համագործակցում։
Հայրենաճանաչություն, ինքնասպասարկում, ինքնակազմակերպում, ինքնուրույնություն, համակեցություն, հոգատարություն։ Կրթական փոխանակումներ Բլեյան դպրոց բաց ցանց:Անթափոն կենցաղ նախագիծ։ Ուսումնական աշնան շրջանակում բնագիտական փորձեր գարգառցի և Պուշկինո գյուղի սովորողների հետ։
Մեկնում 22.10 — ժամը 9.00 Ժամերգություն Սբ. Երրորդություն եկեղեցում , մեկնում։
Ժամանում 24.10 ժամը 17.00, Սբ. Երրորդություն եկեղեցու բակ ։
Համագործակցում — Գարգառի դպրոցի տնօրեն Նարեկ Նազարյանի և սովորողների հետ (քայլք, ֆուտբոլ,սպորտլանդդիա, համատեղ նախագծեր՝ բնագիտական փորձեր):
Հոկտեմբերի սկզբից համագործակցել ենք Գարգառի դպրոցի կենսաբանության ուսուցիչ Արևիկ Ավետյանի հետ։
Հայրենագիտական կանգառներ
Ապարանի սբ. Խաչ եկեղեցի (4-րդ դար)
Ապարանի Նժդեհի պուրակ (բրդուճներով ընդմիջում)
Լոռե բերդ
Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի (Ամրակից գ.)
Քայլարշավ Գարգառ և Պուշկինո գյուղերում։ Գարգառ գյուղում /Գարգառ գետի հովիտ, Սբ.Հովհաննես, քարանձավներ/
Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:
Անհրաժեշտ է
- պահեստային հագուստ, գլխարկ, քայլքի կոշիկ
- ուսապարկ
- մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
- ջրաման
- քնապարկ
- սեղանի խաղեր, գնդակ
- օրապահիկ-բրդուճներ
- անձնական հիգիենայի պարագաներ
- սիրելի գիրք
Գիշերակաց — Պուշկինո հյուրատուն
Եղանակը Գարգառում 22-24.10
Առաջին օր՝
Մեկնում
Ապարանի Նժդեհի պուրակ (բրդուճներով ընդմիջում)
Ապարանի սբ. Խաչ եկեղեցի (4-րդ դար)
Երեկոյան քայլք Պուշկինո գյուղում։
Երկրորդ օր
ԲՏՃ հանդիպում Գարգառի դպրոցում։ Համատեղ բնագիտական փորձեր։
Քալք Գարգառ գյուղում /սբ.Հովհաննես, Գարգառ գետի հովիտ, քարանձավներ, գարգառցիների հետ համատեղ/։
Ֆուտբոլային հանդիպում, սպորտլանդիա։ Գարգառցիներ-Սեբաստացիներ։
Խաղեր տեղացի հասակակիցների հետ:
Երրորդ օր
Վերադարձ
Լոռե բերդ
Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի (Ամրակից գ.)
Ժամանում 17.00 — Սբ. Երրորդություն եկեղեցու բակ ։
Նախահաշիվ (1 անձի համար, սովորողների թիվը 17)
Տրանսպորտ — 100․000 դրամ (կրթահամալիրի աջակցություն՝ 40.000 դրամ)
Մեկ ճամփորդի համար —15․000
Վարորդ — Գեղամ Հովհաննիսյան
Մեքենա — Mersedes Splinter, 35MA637
Ճաշացանկ
Օր 1
Ճաշ — Վերմիշելով- մսով փլավ, վարունգ, լոլիկ, պանիր, հաց, մածուն, պղպեղ, մածնաբրդոշ, միրգ
Ընթրիք — Շիլա, պանիր, նրբերշիկ, թխվածքաբլիթ, թեյ
Օր 2
Նախաճաշ — Խաշած ձու, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, ռժան։
Ճաշ — խորոված, թան, լոլիկ, վարունգ, թթու, պղպեղ, մածնաբրդոշ, միրգ
Ընթրիք — Մակարոնով փլավ, պանիր, թխվածքաբլիթ, մածուն
Օր 3
Նախաճաշ — Հացով ձվածեղ (гринки), լոլիկով ձվածեղ, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, ռեժան։
Ճաշ — Բրնձով-գազարով կրծքամսով փլավ, վարունգ, լոլիկ, պղպեղ, պանիր, հաց, մածնաբրդոշ, միրգ
Ճանապարհի սնունդ
Հաց, ձու, պանիր, կարտոֆիլ, կրծքամիս, լոլիկ, վարունգ, նրբերշիկ, խտ. կաթ, միրգ։
Գյուղմթերքները ձեռք կբերենք գյուղից (պանիր, ձու, կարագ, մածուն, կաթ, ռեժան)
Նախնական աշխատանքներ, մասնակիցներ
Սովորողների հետ քննարկել, քարտեզագրել և նայել-ուսումնասիրել ենք կրթահամալիրի այլ խմբերի և Արևելյան դպրոցի նախորդ տարիների սովորողների այցը դեպի Գարգառ-Պուշկինո։
Комментариев нет:
Отправить комментарий