Պարտիզապուրակային գործ և թարգմանություններ

Միխայիլ Լաբկովսկու 12 խորհուրդները, թե «Ինչպես դպրոցին թույլ չտալ տանջել ձեր երեխային».

Խորհուրդ 1
Պետք չէ երեխային մինչ դպրոցը ոչնչով ծանրաբեռնել՝ ոչ մի շախմատ, օտար լեզուներ և ինտելեկտուալ այլ զարգացումներ։ Երեխայի ուղեղը մինչև 6-7 տարեկանը ֆիզիոլոգիապես պատրաստ չէ ընկալել տեղեկությունների մեծ պաշարներ։ Դուք գումար կկորցնեք, իսկ նա՝ մանկությունը։
Խորհուրդ 2
Առաջին դասարանցու համար մի՛ փնտրեք ամենադպրոց։ Կրտսեր դպրոցում երեխայի համար ամենակարևորը հոգեբանական հարմարավետությունն է։ Դրա համար ընտրեք հարմար դպրոց տան մոտ։ Ճանապարհի վրա երեխան չի ծախսի ժամանակ և ուժ, և նրան ավելի հեշտ կլինի հարաբերությունները հարթել դասարանցիների հետ, եթե նրանք ապրում են հարևանությամբ։
Խորհուրդ 3
Առաջին ուսուցչուհին պիտի լինի ոչ թե «ուժեղ», այլ բարի։ Ձեզ հարկավոր է սթափ կին, որ սիրում է երեխաներին և դպրոցում աշխատում է կոչումով։ Դրա համար մոտեցեք ձեր ընտրած դպրոցին գարնանը և հարցուփորձ արեք ծնողներին ուսուցիչների մասին:
Խորհուրդ 4
Դպրոցը երեխայի պատասխանատվությունն է, ոչ թե ձերը։ Կարող եք առաջին դասարանի սկզբին երկու շաբաթով արձակուրդ վերցնել, իսկ հետո երեխայի հետ պայմանավորվել այսպես՝ «Ինձ չի անհանգստացնում քո դպրոցը, ես չեմ անհանգստացնում քեզ»։
Խորհուրդ 5
Դադարեք դասերից հարցնելը և գնահատականներին արձագանքելը։ Թող դպրոցի թեմաները ձեզ համար փակ լինեն։
Խորհուրդ 6
Պետք չէ դասերը երեխայի հետ անել, պետք չէ պայուսակը հավաքել, պետք չէ ստուգել համազգեստը։ Ձեր մասին մտածեք. չէ՞ որ հետո երեխան պիտի ապրի և կերակրի ձեզ ծերության ժամանակ։ Իսկ եթե ամեն ինչ անեք իր փոխարեն, մեծ խնդիրներ կունենաք։
Խորհուրդ 7
Իհարկե, դուք կարող եք ձեր երեխային օգնել։ Այստեղ սկբունքային պահ է՝ ով առաջինը կսկսի։ Երեխան պիտի սկսի։ Նա՛ պիտի ասի. «Մայրի՛կ, ես սա չեմ հասկանում», ոչ թե դուք մոտենաք և հարցնեք՝ արդյո՞ք ամեն ինչ լավ է։ Եթե ոչինչ չի հարցնում, նշանակում է՝ ամեն ինչ լավ է։
Խորհուրդ 8
Եթե ուսուցիչը ձեր երեխային չի սիրում, խնդիրը պետք է լուծել։ Սկզբում փորձեք ուսուցչի հետ խոսել, հետո՝ տնօրենի. եթե չի ստացվում գնացեք ԿԳՆ։ Կարելի է զուգահեռ դասարան փոխադրել կամ էլ ընդանրապես ուրիշ դպրոց տանել։ Ոչ մի դեպքում երեխային չի կարելի երկար թողնել մշտատև սթրեսային վիճակում:
Խորհուրդ 9
Սեռական հասունացումը ձեր երեխայի ամենադժվար շրջանն է։ Այն սկսվում է մոտ 12-14 տարեկանում և տևում է մինչև 15-16 տարեկան։ Այն հոգեբանական և ֆիզիկական դժվար փոփոխությունների ժամանակ է, այստեղից բխում են հորմոնալ անհավասարակշռությունը, հոգեբանական խնդիրները, հոգնածությունը։ Հենց այդ ժամանակ երեխան պետք է հանձնի ավարտական քննությունները, իսկ հետո՝ ընդհունելության քննությունները։ Այո՛, նա կարող է սկսել ավելի վատ սովորելը, գլորվել դեպի վատ գնահատանիշների։ Իմ խորհուրդը հետևյալն է՝ եթե դուք չեք ուզում կոնֆլիկտներ և ծանր խնդիրներ, ինքնասպանության փորձեր, ուղղակի մի՛ խանգարեք երեխային։ Ձեր խնդիրն է՝ հնարավորինս արագ և հանգիստ այդ ժամանակը վերապրել, որպեսզի այդ մղձավանջն ավարտվի։
Խորհուրդ 10
Պետք չէ դպրոցում բացահայտ վիճաբանել.  ավելի շուտ դուք կպարտվեք։ Երբ ձեզ զրույցի են կանչում և ասում են ուժեղ դպրոցի, դժվար ծրագրի և երեխայի հետ պարապելու անհրաժեշտության մասին, մի՛ վիճեք։ Համաձայնեք և  շարունակեք ձեր ուզածի պես։
Խորհուրդ 11
Երեխայի տաղանդը պարտադիր չէ հատուկ ձևով զարգացնել և իրականացնել, եթե երեխան ինքը չի ուզում դա։ Տաղանդը ուրախություն պիտի պարգևի, դա օգտագործելու համար չէ: Պետք չէ լարվել, մանկավարժ փնտրել և սպասել՝ «ինչ դուրս կգա»։ Ավելի շուտ՝ ոչինչ դուրս չի գա, և դրանում ողբերգական ոչինչ չկա։
Խորհուրդ 12
Ամենագլխավորը՝ սովորեք ձեր երեխային ընդունել, նրանից ոչինչ չսպասել։ Կարևոր չէ՝ ինչպես է նա սովորում և իրեն պահում, նրան սիրեք այնպիսին, ինչպիսին նա կա։ Այո՛, 15 տարեկանում ավելի դժվար է, քան 5 տարեկանում։ Երեխան չպիտի ձեր մեջ ջգլում արթնացնի։ Դրա համար դուք պետք է ինքներդ ձեզ սիրեք։

Հեղինակ՝ Միխայիլ Լաբկովսկի

Թարգմանիչ՝ Ֆրեդ Սահակյան

Ինչպես է դպրոցը սպանում երեխաների միջի տաղանդը և ստեղծում հազարավոր անհաջողակների
Ցավալի է հետևել, թե ինչպես է ժամանակակից դպրոցը սպանում երեխաների տաղանդները, վնասում իրենց հոգին և ստեղծում հազարավոր անհաջողակներ։

Սովորողների 90% կլինեն անհաջող մարդիկ, որոնք կապրեն անհաջողակի կյանքով։ Մեր հասարակությունը գտնվում է մատրիցայի ճնշող հիպնոզի տակ և չի կարողանում հասկանալ ակնհայտ ճշմարտությունը։ Կրթական համակարգը անհույս հնացել է։ 90% դժբախտ մարդիկ – ավելիշատ, քան ուղակի ՇԱՏ։ Եթե հանքային ջրի գործարանը արտադրեր կեխտոտ 10-ից 9-ը շիշ ջուր՝ ղեկավարությանը հաստատ կուղարկեին բանտ։
Ամեն տարի հազարավոր դպրոցներ «արտադրում են» մարդկանց, ովքեր կապրեն չիրականացված, միայնակ, կարիքավոր։ Ի՞նչու է դա տեղի ունենում։
Այսօրվա չարության պատճառը պետք է փնտրել անցյալում։ Ժամանակակից դպրոցը ստեղծվել է 200 տարի առաջ։ Այդ ինստիտուտը պատասխանատու էր ինդուստրիալ դարի որոշակի պահանջների համար։ Այդ ժամանակ Անգլիայում նպատակաուղված զարգանում էր արտադրությունը։ Հայտնվում էին նոր արտադրամասեր, բանկեր, գործարաններ։ Նրանց սպասարկման համար անհրաժեշտ էին միլլիոնավոր անհոգներ, հնազանդ կատարողներ՝ իրենց բնույթով բիոռոբոտներ։ 
Ռոբոտների ստեղծման իդեալական ծրագիրը, որոնք խոշոր բիզնեսների շարժունակ են։
Մենք գիտենք, որ երեխաները շատ են սիրում խաղալ։ Այդպես ուսուցումը դառնում է տաս անգամ ավելիարագ, քան դպրոցական սեղանի արջև։ Երեխաները շատ էներգիա ունեն։ Նրանք սիրում են ծիծաղել, վազել, ցատկել։ Դպրոցը պատժում է երեխաներին էմոցիաների, կենսուրախության, սիրալիրության համար։ Ոչ մի անձի զարգացման, ինչպես ֆիզիկական, այդպես էլ հոգևոր-մտավոր, խոսք էլ անգամ չի կարող գնալ։ Մեր մանկավարժությունը այնպես է կառուցված, որպեսզի ոչնչացնեն անհատականությունը, անձը, երեխայի անձնական կարծիքը։



Միքանի պատճառ, թե ինչի է դպրոցը վնասակար՝
1.     Ժամանակակից գիտությունը ապացուցել է, երեխան ավելիարդյունավետ սովորում է, միայն այն ժամանակ երբ սխալվում է։ Դպրոցը անում է ամենինչ, որպեսզի երեխաների մեջ մշակեն սխալների արջև վախ։ Սխալ պատասխանի համար պատժում են, դնում են երկուսներ։ Ապագայում այդ դժբախտ մարդիկ վախենում են փորձել նորը, փորձարկումներ անել, սխալվել։
2.   Խնդիրներում կա միայն երկու պատասխան՝ ճիշտ և սխալ։ Այդ կերպ, երեխաները սկսում են տեսնել աշխարհը տափակ։ Շատ խնդիրներ, իրականում, հազարավոր ճիշտ լուծումներ ունեն։
3.   Երեխաները չունեն մտածելու ժամանակ։ Ժամանակակից կրթության ընտացքը կառուցել են այնպես, որ, երեխան միշտ ծանրաբեռնված է անմիտ անիմաստ աշխատանքով։ Նախկինում, փիլիսոփայության ծաղկունքի ժամանակ, ուսուցիչը սովորողներին ուղեկցում էր գետի ափ և տալիս էր մտածելու վարժություններ։ Նրանք կարող էին մի քանի օր վիճել, մտորել։ Միայն մտորում էին լռության մեջ, մենք կարող ենք զարգացնել մեր ուղեղը։
4.   Ժամանակակից դպրոցը սպանում է թշնամի բնազդներից մեկը՝ գիտելիքներին ձգտումը։ Լեոնարդո դա Վինչին չի սովորել դպրոցում։ Ի շնորհիվ դրան նա կարող էր զարգացնել և պահպանել գիտելիքների ծարավը։ Նա ամբողջ կյանքում հանճարեղ բացահայտումներ է արել, սովորող մնալով։ Դա Վինչիի հայտնագործություն ժամանակից 500 տարի առաջ են անցել։ Ուսանողների մեծ մասը, վկայական ստանալուց հետո, հավերժ դադարում են սովորելը։ Նրանք ատում են այդ պրոցեսը։ Ամբողջ կյանքում մնում են հոգևոր հաշմանդամ։
5.   Բոլոր գիտելիքները, որոնք տրվում են դպրոցում բռնությամբ և անձի ստորացմամբ 11 տարիների ընթացքում, կարող են տեղավորվել 5 դոլարանոց չիպի մեջ, նրանք ոչինչ չարժեն։ Աշխարհը նպատակադրված զարգանում է։ Տեղեկատվությունը հնանում է և անիմաստ է դառնում։ Արժեքավոր է միայն ինքնակրթության ունակությունը, որին էլ չեն սովորեցնում։

Մարդկանց մեծ մասը էլ չեն երդևեկում ավանակի վրա, ոչ մեկ չի օգտվում աղավնիների փոստային կապով։ Իրականությունը փոխվել է։ Նույնը մնացել է միայն ֆեոդալ-արդյունաբերական կրթության համակարգը։
Հարգելի տատիկներ և պապիկներ, հայրիկներ և մայրիկներ, եթե ինչ-որ մեկը ունի հնարավորություն երեխայի դպրոցը փոխելու ոչ դպրոցական կրթությամբ՝ նվիրեք զավակին երջանիկ կյանք, առանց մտածելու, տարեք նրան դպրոցից։
Ավելի չարիք, քան դպրոցը դժվար է անգամ պատկերացնել։ Դպրոցական կրթությունը քննադատելով, ես ոչ մի կերպ չեմ ուզում նեղացնել բացառիկ մարդկանց, Ասծո կողմից մանկավարժներին։ Նրանց այդ դպրոցական դժողքում բավարարում է խիզախությունը և երեխաների հանդեպ սերը, տալ նրանց կրթություն, ապագայում մեծագործությունների ներշնչում։ Բայց դա, ցավոք սրտի բացառություններ են, որոնք ընդգծում են կանոնները։
Հարգելի ընկերներ, զարգացրեք ձեր մեջ գիտակցումը, հարցասիրությունը։

Մարտի  23

Երևանի կենդանաբանական այգի

Նպատակը.
Ճամփորդություն քաղաքային կենդանաբանական այգիճանաչելու բնակիչներին, ուսումնասիրել բուսական աշխարհը, կենադանիների ու բույսերի համատեղելիությունը, թե որքանով է կենադանիների միջավայրը հարմարեցված վայրի բնությանըԱյգու աշխատակիցների օգնությամբ ուզում ենք ավելի իմանալ այստեղ բնակվող կենդանիների, բույսերի  կենսագրությունըբնավորության առանձնահատկություններըխմանքի հետ տարվող աշխատանքները, սննդակարքը: Նախատեսում ենք մասնակիցների հետ Նոր դպրոցում բացել փոքրիկ ընտանի կենդանիների, թռչունների անկյուն: Առաջին փուլի համար նախատեսում ենք հավեր: 
Ակնկալիքներ.
Սովորողների կողմից հավաքագրված տեղեկատվական անձնագրերըլուսանկարներն ու պատումները տեղ կգտնեն սոցիալական ցանցերումսովորողների բլոգներում և այդ ճանապարհով բոլորը կճանաչեն այգու կենդանիներինկսիրեն նրանցկտեղեկացվենիսկ այգի այցի ժամանակ արդեն կիմանան ինչպես մոտեցում ցույց տալ նրանցից յուրաքանչյուրին:
Նախապատրաստական աշխատանքներ.
Ճամփորդության մասնակիցներին բաժանել աշխատանքային խմբերիորպեսզի նախօրոք ուսումնասիրեն կենդանաբանական գլխավոր կայէջըբաժիններըՀարկավոր է տեղեկանալ կայքէջի ենթաբաժիններինիսկ հետո այն սեփական կարծիքի և վերլուծության ձևակերպումով լուսաբանի իր բլոգումկայքումԱյդ պատճառով այգու կենդանիների ցանկին համապատասխանկենդանիներին նույնպես պայմանականորեն բաժանում ենք խմբերի միջևորպեսզի տեղում կատարեն իրենց ուսումնասիրությունները տվյալ կենդանու վերաբերյալ:

Նախագծին  կմասնակցեն այն սովորողները, որոնք ակտիվ մասնակցություն կունենան  Պարտիզապուրակային գործունեության աշխատանքներին:




Հայրենագիտական արշավ  Գառնի

Մարտի  26

Նպատակը

Հայրենագիտական արշավճանաչելուտեսնելու Գառնի գյուղըՄիհրի տաճարըԳառնու կիրճըԱզատ գետըՔարերի սիմֆոնիանՈղջաբերդի՝ Աշոտ Երկաթի քարանձավներին, Ողջաբերդի երկրաբանական խնդրին-սողանքներին, Գեղարդավանքի պատմությանը, առասպելին:

Նախագծեր

Հայաստանի գետերը
Հին հայկական կրոն. Հեթանոսություն
Հայկական գյուղեր. Գառնի, Ողջաբերդ
Բնապահպանական. սողանքներ

Ծրագրում

·          մարտի 26 –ին, ժամը 10:00-17:00Մայր դպրոցի կայանտեղից
·         քայլարշավ կիրճով
·         նախաճաշ կիրճում
·         զբոսանք գյուղում



Անհրաժեշտ իրեր

·         ուսապարկ
·         ջուր
·         օրապահիկ
·         գլխարկ
·         թվային միջոցներ


Պարտադիր պայման

·         չուշանալ
·         գազավորված ըմպելիքներ չբերել
·         ընկերոջը օգնել
·         պահպանել մաքրությունը, միջավայրը
·         սուր, կրտող գործիքներ չբերել
·         հարգել մասնակիցներին
·         տրամադրությունը քայլարշավային





Բույսերի բազմացում
տերևների միջոցով

Բույսերի բազմացումը տերևներով՝

ցողունով տերևի բազմացում
կտրտած տերևով կամ մասնակի տերևով
ամբողջական տերևով


Բույսի բազմացում մասնակի տերևով

Կտրտած տերևները տնկում ենք տորֆով խառնած հողի կամ տաք և խոնավ ավազի մեջ: Տերևները չպետք է շատ կպնեն հողին կամ ավազին:  Որոշ ժամանակ անց տերևները տալիս են արմատները և ձեւավորվում է  երիտասարդ բույս: Դրա համար պետք է ստեղծել համապատասխան պայմաններ —  բարձր ջերմաստիճանը (30 +35 C), և շատ կոկիկ բույսի ջրում:

Բույսերի բազմացումը ամբողջական տերևով

Ամբողջական տերևերով բազմացնում են սենպոլին, գլակսինան և բեգոնիայի որոշ տեսակների համար: Բույսերի բազմացումը ամբողջական տերևով եղանակի համար պետք է  վերցնել բույսի առողջամբողջական տերև: Կախված նրանից, թե ինչպես ենք արմատավորելու տերևը, վերցնում են համապատասխան տարա,  համապատասխան ցողունի երկարությամբ: Եթե ուզում ենք արմատակալի հողում բավական է 1 սմ և ոչ ավել: Համապատասխան հողով մանի մեջ ընկղմում ենք ցողունը, այնպես որ տերևի ստորին մասը մնա հողի մակերեսին, բայց չկպնի հողին:

Ամբողջական տերևի բազմացում

Ամբողջական տերևի բազմացնելու համար բույսի ստորին հաստ հատվածներում նախորոք կատարում ենք կտրվածքներ : Այս գործընթացը պետք է տևի երկու օրվա ընթացքում: Ամբողջ տերևի բազմացման ժամաանկ հողի վրա լցբում ենք խոնավ ավազ: Այնուհետեւ  թաց ավազի վրա դնում ենք խոշոր տերևներ, իսկ փոքրիկ տերևները  դրվում հարթ եւ թույլ սեղմված  ավազի մեջ, զգուշությամբ սեխմելով տերևները, որպեսզի ամրանան:



Բույսերի բազմացումը սենյակային պայմաններում

Սենյակային բույսերի բազմացումը բավականին հաճույք է պարգևում ծաղկագործին: Սրա հետ մեկտեղ` արհեստական բույսերի բազմացումը պահանջում է բավականին ջանք ու համբերություն: Չէ՞ որ հեշտ չէ ստեղծել անհրաժեշտ պայմաններ սենյակային միջավայրում: Դժվար չէ աճեցնել տնային պայմաններում այնպիսի բույսեր, ինչպիսիք են ֆինիկը, խամերոպսը, ամարիլլիսը, լավրը, կլիվիյան:

Բազմացումը` թփի բաժանումով
Թփի բաժանումով և արմատները ցողելով բազմացնում են այնպիսի բույսեր, որոնք հողի տակ ունեն օդափոխում կամ հողի մակերեսը կազմելու կողմնակի արմատներ, ինչպես նաև տալիս են արմատային սածիլք: Այդպես բազմացնում են, օրինակ, դեյցիյը և շատ այլ բույսեր: Շատ բույսեր, օրինակ՝ ագավա, պանդանուս, ալոէ, դրացանա, պալմաների մի քանի տեսակներ, կարելի է բազմացնել արմատային սածիլներով կամ էլ ֆիքսող, ամրացնող սարքերով, որը ձևավորում է մայր բույսը: 
Թուփը կիսելոով բազմացման դեպքում թուփը սուր դանակով մի քանի մասի (մասերի քանակը կախված է թփի մեծությունից) են կիսում` փորձելով հնարավորինս քիչ վնասել մշտականաչ բույսի հողածածկույթը: Մայր թփի արմատային սածիլները նույնպես հարկավոր է առանձնացնել սուր դանակով: Սածիլների առանձնացումը և թփի բաժանումը հարկավոր է կատարել գարնանային սեզոնին: Առանձնացրած սածիլները և թփի մասերը տնկում են անհրաժեշտ չափի ամանի մեջ այնպես, որ արմատային օձիքը նոր ամանի մեջ լինի նույն մակարդակի վրա, ինչ նախկինում: 

Թարգմանեցի այս կայքից:


Բազմացումը տերևակոթերով
(Размножение отводками)
Տերևակոթերով կարելի է բազմացնել համարյա բոլոր հատապտուղները այգում. մեթոդը հիմնված է բույսերի հողածածկ ցողունի վրա կողմնակի արմատներ ձևավորելու կարողության վրա: Տերևակոթերի ուղղահայաց բազմացման համար վաղ գարնանը ճյուղերը կարճ կտրում են: Աճող տերևներով ճյուղերը մի քանի անգամ սեզոնի ընթացքում` հասցնելով բլրակի բարձրությունը մինչև 25-30 սմ: Աշնանը արմատավորված տերևներով ճյուղերը առանձնացնում են արգանդային բույսից և տնկում հիմնական տեղում, կարելի է հետաձգել փոխպատվաստումը մինչև մյուս գարուն: Բույսերի` տերևակոթերով բազմացման համար պիտանի են միայն առողջ, բերքատու, բարձր որակի արգանդային թփերը: Աշնանը կամ վաղ գարնանը ուղղահայաց և աղեղանման տերևակոթերի ձևավորման համար ուժեղ, ամենամյա աճածները տեղադրում են ակոսների կամ 5 սմ խորությամբ փոսերի մեջ և կապում գետնին: Աճած տերևներով ճյուղը , իսկ աշնանը առանձնացնում և տնկում են հիմնական տեղում: Վաղ գարնանը` աղեղանման տերևակոթերը տեղադրելիս, կարելի է օգտագործել ոչ թե արգանդային թփի տակ գտնվող հողի մեջ փոս, այլ դնել թփի տակ սուբստրատով ծավալ, որտեղ և ամրացնել տերևակոթը: Աշնանը` արմատավորված բույսը արգանդային թփից առանձնացնելուց հետո, կարելի է փոխպատվաստել միանգամից հողակույտով: Բույսերի տերևակոթի զարգացման ժամանակ պետք է հիշել, որ հողը պիտի լինի բարեբեր: Կարելի է արդյունավետ բազմացնել կարմիր և սպիտակ հաղարջը` արմատավորելով տերևներով ճյուղերից մեկը անմիջապես թփի վրա հատուկ պոլիէթիլենային թևնոցի օգնությամբ: Դրա համար ընտրում են մեկամյա և երկամյա տերևներով ճյուղեր, հագցնում են նրանց պոլիէթիլենային թևնոցներ՝ 15-18 սմ լայնությամբ և 25-35 սմ երկարությամբ: Ստորին մասը պինդ ամրացնում են: Կապի վերևում՝ թևնոցի մեջ, տերևներով ճյուղի թաղանթը կամ պատյանը երկայնքով կտրում են: Այնուհետև ամրացնում են թևնոցի մյուս ծայրը` հաշվարկելով, որ հեղուկը ծածկի տերևներով ճյուղի 15 սմ -ն: Վերևից ամբողջը կարելի է փաթեթավորել արևային ճառագայթների դեմ թերթով:
Մեկ օրից գրգռիչ արմատագոյացությունների լուծույթը թափում են, իսկ թևնոցը` փտած հողով` ֆորտով (1:2): Թևնոցում հողը պետք է ծածկի տերևներով ճյուղի 15-20 սմ-ն: Թևնոցի վերևի ծայրը փաթաթում են սկոտչով և թողում այդ տեսքով, մինչև գոյացած կռնակները չհասնեն պոլիէթիլի պատերին և չերևան: Սկսելով թփի այս տիպի բազմացումը` գարնանը պետք է լցնել դրա տակ միկրոպարարտանյութեր, մոխիր և օրգանական նյութեր:
Ամբողջ ընթացքում պետք է հետևել, որ թուփը չվնասվի վնասատուներից և հիվանդություններից: Աշնանը արմատավորված տերևներով ճյուղը կտրում են արգանդային թփերից, հանում թևնոցից և տնկում դրա հիմնական տեղում:
Թարգմանեցի այս կայքից



Նախագծային աշխատանք 21 - 25-ը

Ելնելով Պարտիզապուրակային գործի իմ թեմայից՝ ծաղկանոցների ստեղծում, մենք որոշեցինք մարտի 21-25-ը ընկած ժամանակահատվածը օգտագործենք՝
  1. մեր դասարանային ծաղկանոցների ստեղծմանը, խնամքին
  2. սածիլների տեղափոխում, ավելի մեծ տարաներ և բակային ջերմոցներ
  3. առանձնացնել դասարանային ծաղկանոցների հատվածը, սոխուկներ և սերմեր տնկենք ծաղկանոցներում:


  • Առաջին քայլով՝ առանձնացնել ծաղկանոցի հատվածը, փխրեցնել հողը, մաքրել քարերից
  • Երկրորդ քայլով՝ ձևավորել-ցանկապատել ծաղկանոցի տարածքը
  • Երրորդ քայլով՝ տեղադրել ծաղկի սերմեր և սոխուկներ
  • Չորրորդ քայլով՝ ջրել-խնամել

Դրան զուգահեռ կկատարենք նաև պարտիզպանական նախագիծ- աշխատանքներ՝
  • բակերի բարեկարգում,ծառերի էտում, կրապատում և այլն
  • շարունակում ենք փոքրիկ ծաղկանոցների և բանջարանոց-ջերմոցների ստեղծումը
  • ներքին ու արտաքին միջավայրի բարելավման, ձևավորման, բարեկարգման նախագծեր, պարտիզապուրակային, թաղարային, «Կրթական պարտեզ», «Պատշգամբը պարտեզ» նախագծեր



Ուսուցիչը գտել է նոր մեթոդ, որպեսզի երեխաներին սովորեցնի կարդալ
Անտոնիո Լա Կավան թոշակառու-ուսուցիչ է, ով մոտոցիկլետով, որը ձևափոխված է մանկական գրադարանի, շրջագայում է Իտալիայով մեկ: Այդպես նա կատարում է իր երդումը՝ երեխաների մեջ արթնացնել սեր կարդալու նկատմամբ:

Թոշակառու Անտոնիո Լա Կավան եղել է կրտսեր դպրոցի ուսուցիչ: Նա ավելի քան տասը տարի է՝ իր մոբիլ մանկական գրադարանի վերափոխված մոտոցիկլետով շրջում է Բազիլիկայի հյուսիսի ամենաաղքատ տարածաշրջանի փողոցներով և կատարում է իր առջև դրված երդումը՝ երեխաներին օգնել, որպեսզի գիրք կարդան:

Լա Կավան թոշակառու է դարձել 2003 թ.-ին՝ 42 տարի դասավանդելուց հետո: Բայց արժանի հանգիստը սինյոր Անտոնիոյի համար ամենևին չի նշանակում աշխատանքի դադարեցում: Իր տարեքիցների հետ օրերով սրճարաններում նստելու կամ սեփական այգին մշակելու փոխարեն, նախկին ուսուցիչը գնել է երեք անիվանի մոտոցիկլետ և այն դարձրել ինքնատիպ «տնակ անիվների վրա»: Սեփական կարողություններով գնել է 700 մանկական գիրք, իսկ հետո ճանապարհ ընկել գյուղերի փողոցներով:

Մատերիին և Պոտենցային ընկնող ութը գյուղերի երեխաներ ութը տարեկանից սկսած՝ ամեն օր հավաքվում են երաժշտության ձայնի հետ, որը լսվում է Անտոնիոյի մոտոցիկլետից: Այդպես նա տեղեկացնում է իր գրադարանի ընթերցողներին այն մասին, որ նոր ու հետաքրքիր գիրք ընթերցելու ժամանակն է: Ամեն օր Կա Լավան դուրս է գալիս իր տանից, որը գտնվում է Ֆերրանդինա քաղաքում՝ անցնելով մոտավորապես 500 կմ:

Սինյոր Անտոնիոն վստահ է, որ շատ կարևոր է երեխաներին մեջ սեր դաստիրակել կարդալու նկատմամբ: Լա Կավան կարծում է, որ ժամանակակից երեխաների մոտ ինքնուրույն ընթերցելու ցանկության բացակայությունը կորում է դպրոցներում, որտեղ սովորեցնում են կարդալու հնարք, բայց չեն արթնացնում սեր այդ գործի նկատմամբ:

«Կարդալը պիտի հաճույք առաջացնի, այլ ոչ թե ընկալվի ինչպես ձանձրալի պարտականություն»-, նշում է նա:

Ծեր ուսուցիչը գիտի, որ հիմա մեկ կտտոցով հնարավոր է համացանցում գտնել ցանկացած գիրք, բայց նա կարծում է, որ ոչինչ չի հաղթի այն հրաշքին և հմայքին, որը կա հասարակ տպագրված նկարներով գրքերում, և որը ձեր ձեռքից է անցնում երեկոյան, երբ դուք քնում եք:

Աղբյուրը՝ https://deti.mail.ru/news/uchitel-nashel-novyj-sposob-priuchit-detej-k-chten/
Թարգմանությունը՝ Անահիտ Գևորգյան


Комментариев нет:

Отправить комментарий