Հոկտեմբերի 29-31
Մեկնում՝ Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Սարիգյուղ-Ոսկեպար-Ջուջևան — 4 ժ 15ր, 216կմ
Հետադարձը՝ Ջուջևան-Ոսկեպար-Սարիգյուղ-Իջևան-Դիլիջան-Լերմոնտովո-Վանաձոր-Սպիտակ-Երևան երթուղով — 4 ժ 28ր, 234կմ
Կանգառներ՝ Սևանի ափին, Դիլիջան քաղաքում, Աղստև գետի ափին ( Հաղարծին գյուղի վարչական տարածքում), Սարիգյուղի Վարդան Մամիկոնյանի տնկած չինարու մոտ, դիտակետ դեպի Ջողազի ջրամբար:
Մասնակիցները՝ 4-րդ 5-րդ դասարանցիներ
Պատասխանատուներ՝ Անահիտ Գևորգյան, Իվետա Ջանազյան, Սմբատ Պետրոսյան
Ժամանակացույցը՝ Հոկտեմբերի 29-31
Նպատակը՝ Ուսումնա-հայրենագիտական — Ճանաչել Տավուշի մարզը, երեք օր ապրել գյուղական կյանքով, մասնակցել բերքահավաքի ( տանձ, խնձոր), այցելել պատմամշակույթային վայրեր
Ժամանումը՝ հոկտեմբերի 31 ժամը 18:00
Հայրենագիտական քայլարշավներ-կայաններ՝
- Քայլարշավ սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Պարու քարեր
- Քայլարշավ-կողմնորոշում տեղանքում թավուտ անտառում
- Վանաձորի թթու ջուր
- Ղարաքիլիսա կամ սբ. Աստվածածին եկեղեցի
- Ծովագյուղի Աստվածընկալ եկեղեցի
- Հաղարծին վանքային համալիր
- Աղստև գետի ափին ( Հաղարծին գյուղի վարչական տարածքում)
Հանդիպումներ, կրթական փոխանակումներ
- Ֆուտբոլային Ջուջևանի սովորողների հետ, գյուղատնտեսական աշխատանքներ(օղի թորել, փայտի դասավորում, վառարանի վառել, պլեչի պատրաստում, բերքահավաք), մառանային շրջայց գյուղի մառաններում, հացթխիկ...
Հրավերք
Հրավեք Ջուջևանի դպրոցի դասավանդողներին և սովորողներին Կրթահամալիրի 30-ամյակին. Հարիսայի ծես:
Մասնակցին անհրաժեշտ պարագաներ
- Ուսապարկ, քնապարկ
- Անձնական հիգիենայի պարագաներ
- Մարզական տաք հագուստ եւ կոշիկներ
- Տաք հագուստ, գուլպաներ, սրբիչներ, լապտեր
- Անհատական թվային միջոցներ-հեռախոս, լիցքավորիչ, ջուր-ջրաման
- Ճամփորդի օրապահիկ. բրդուճ-սնունդ
Комментариев нет:
Отправить комментарий