вторник, 18 апреля 2023 г.

Ուսումնական պլան․ 2022-2023


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստեղծողի մոբիլ դպրոց

2022-2023 ուսումնական տարի, առաջին և երրորդ շրջան

4-5-րդ դասարաններ

Ուսումնական պլան

Առկա ուսուցում

Բովանդակություն Շաբաթական ժամաքանակը

IV- V

Մայրենի 5 

Անգլերեն 2 

Ռուսերեն 2 

Մաթեմատիկա 4 

Բնագիտություն 2 

Հայրենագիտություն 2 

Երաժշտություն, պար 2 

Տեխնոլոգիա 2 

Ֆիզկուլտուրա 3 

Սովորողի ընտրած գործունեություն 4 

Ընդամենը 28 

Հայրենագիտական-բնապահպանական-

արշավախմբային ճամբար 3 օր 

Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2. Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց), որոնք կրթական Բլեյան բաց ցանցի հանգույց են:

3. 4-5-րդ դասարան ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։

4. Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-15 հոգիանոց խմբերով:

5. Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցի ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով:

6. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ՝ սահմանված կարգերով։

7. Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան՝ հիմք ունենալով սույն ուսումնական պլանը և ուսումնական շրջանի առանձնահատկությունը։ 

8. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ, ուսումնական-հասարակական նախագծեր:

10. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական միջոցով, տաննունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

11. Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

12. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղադրիչներից։

13. «Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով, որպես բաղկացուցիչներ ներառում է նաև «Դիցաբանություն», «Հայոց եկեղեցու պատմություն»։ 

14. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

15. Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի, ծեսերի և տոների մասնակցության ուսումնական նախագծերի միջոցով:

16. «Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:

17. Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են:rgnՍովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ։ Կրթահամալիրի մարզադպրոցը Սովորողին առաջարկում է մարզաձևեր՝ նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ըմբշամարտ՝ որպես լրացուցիչ կրթություն: 

18. Սովորողն իր ընտրությամբ բաղադրիչը շաբաթական 4 ժամ իրականացնում է մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական ստեղծագործության, կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա) գործունեություն։

19. Տնային աշխատանքը, Սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։

20. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։

21. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:

22. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան ձևերով, դրանց համակցումով։ 

23. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:

24. Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակերպելու ծրագիր:

25. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:

26. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին, արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:

27. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:

28. Դասավանդողների բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային տարածքներից՝ one drive, օգտվելը, ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանք են: 29. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:

30. Սովորողը մասնակցում է եռօրյա հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։ 

31. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները, ճամբարները դասընթացների, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծերի բաղկացուցիչն են:

32. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով: 

33. Գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների,ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Գնահատումը 10 միավորանոց համակարգով է: 

34. Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:

35. Հինգերորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Ելք-մուտք» ստուգատեսը՝ 6-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցումով։

Комментариев нет:

Отправить комментарий