среда, 14 октября 2026 г.

Պուշկինո

 Ուսումնական աշուն

Պուշկինո

Հոկտեմբերի 26-28

Եռօրյա ճամբար Լոռու մարզ Գարգառ -Պուշկինո գյուղեր, Պուշկինո հյուրատուն։

Երևան — Գարգառ (Պուշկինո) հեռավորությունը՝  125 (128) կմ է, տևողությունը մոտ 2 ժամ 12 րոպե։

Մեկնում — Վերադարձ‘ Երևան- Ապարան-Սպիտակ- Գարգառ- Պուշկինո (կապույտ գիծ):

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-6-րդ դասարանի սովորողներ

Ժամանակը — 26-28.10

Նպատակ‘

Հայրենաճանաչություն, ինքնասպասարկում, ինքնակազմակերպում, ինքնուրույնություն, համակեցություն։

Մեկնում 26.10  — ժամը 9.30 Սուրբ Երրորդության եկեղեցու բակ

Ժամանում 28.10  ժամը 18.00, Սուրբ Երրորդության եկեղեցու բակ

Հայրենագիտական կանգառներ

Ապարանի սբ. Խաչ եկեղեցի (4-րդ դար)

Ապարանի Նժդեհի պուրակ (բրդուճներով ընդմիջում)

Լոռե բերդ

Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի (Ամրակից գ.)

Քայլարշավ Գարգառ և Պուշկինո գյուղերում։ Գարգառ գյուղում /Գարգառ գետի հովիտ, Սբ.Հովհաննես, քարանձավներ/

Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:

Անհրաժեշտ է

  • պահեստային հագուստ, գլխարկ, քայլքի կոշիկ
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • սեղանի խաղեր, գնդակ
  • օրապահիկ-բրդուճներ
  • անձնական հիգիենայի պարագաներ

Գիշերակաց — Պուշկինո հյուրատուն

Եղանակը 26-28.10

Եղանակը Ստեփանավանում

Առաջին օր’

9.30 — Մեկնում

11.00 — Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի

12.00 — Ապարանի Նժդեհի պուրակ. ընդմիջում

15.00 — ժամանում հյուրատուն

16.00 — Ճաշ

17.00 — թափառումներ

20.00 — ընթրիք

21.00 — խարույկ

22.00 քուն

Երկրորդ օր

8.30 — վեր կաց

9.00 — նախավարժանք

9.30- նախաճաշ

10.00 — քայլքով դեպի Գարգառ գյուղ։ Բարձունքի հաղթահարում’ Գարգառ սար։

15.00 — ճաշ

16.00 — ֆուտբոլային հանդիպում

19.00 — ընթրիք

21.00 — Օրվա ամփոփում

22.00 — Քուն

Երրորդ օր

8.00 — վեր կաց

9.00 — նախաճաշ

11.00 — վերադարձ

Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի, Լոռե Բերդ

18.00 ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Նախահաշիվ (1 անձի համար)

Տրանսպորտ— մեկ սովորողը 7.000 դրամ

Գիշերակաց — 6000 դրամ ( 2 գիշեր)

Սնունդ — 5000

Մեկ ճամփորդի համար — 18.000

Վարորդ — Գեղամ Հովհաննիսյան, թիվ 22 երթուղի

Մեքենա — Mersedes Splinter, 35MA637

Ճաշացանկ

Օր 1
Ճաշ — Վերմիշելով փլավ,  պանիր, հաց, մածուն, բանջարեղենային խավիար, միրգ
Ընթրիք — բրնձով շիլա, պանիր, նրբերշիկ, թխվածքաբլիթ, թեյ,

Օր 2
Նախաճաշ — Խաշած ձու, հազար, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, ռեժան։
Ճաշ — Հավի միս, կարտոֆիլ խորոված, թան, միրգ, պանիր, լոլիկ, վարունգ
Ընթրիք — Հնդկաձավարով փլավ, պանիր, թխվածքաբլիթ, մածուն, ռեժան

Օր 3
Նախաճաշ — Հացով ձվածեղ (гринки), թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, ռեժան։
Ճաշ — Բրնձով-գազարով կրծքամսով փլավ, վարունգ, լոլիկ, պանիր, հաց, միրգ

Ճանապարհի սնունդ

Հաց, ձու, թարխուն, հազար, պանիր, կարտոֆիլ, կրծքամիս, վարունգ, նրբերշիկ, խտ. կաթ, բանջարեղենային խավիար, միրգ։

Գյուղմթերքները ձեռք կբերենք գյուղից (պանիր, ձու, կարագ, մածուն, կաթ, ռեժան)

Մասնսկիցներ



Комментариев нет:

Отправить комментарий