Խոհանոցային և Տեխնոլոգիական Ուսումնական Նախագիծ
Բաց բլոգային միջավայր և թվային հմտություններ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Տեխնոլոգիա (խոհանոց) 4-րդ դասարան (ԲՏՇՄ բնագավառ)
Տարիքային խումբ՝ 4-րդ դասարան
Նպատակ՝ սովորողի մոտ ձևավորել զարգացման օրինաչափություններ, տարիքային կարիքների բավարարում, տեխնոլոգիական խնդիրների լուծում, խմբային և անհատական գործունեության զարգացում, մինչ առարկայական կապ, տարքիքին համապատասխան կարողությունների զարգացում, կիրառում։ Մեդիահմտությունների, հասակակիցների, ավագ սերնդի, ծնողների հետ ինֆորմացիայի, կարողությունների փոխանակում։
ՄՈԴՈՒԼԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 72 ԺԱՄ
Տեխնոլոգիա մոդուլի խումբը 12-15 հոգի։
Դասընթացի տևողությունը(խումբ) ՝ 12 դասաժամ։
Գործնական աշխատանք՝ 10 ժամ
Տեսական աշխատանք՝ 2 ժամ
Թեմաներ
Տեխնոլոգիա դասընթաց․ Խոհանոցային գործունեություն
· Ազգային, ծիսական խոհանոց
· Ճամփորդական սնունդ
· Մայրիկի կամ տատիկի խոհանոց
· Ինքնասպասարկում
· Օգտակար սնունդ
· Սեղան պատրաստել և օգտվել
Արդյունք 1՝ սովորողը օգտվում է Google-ից
Արդյունք 2՝ դուրս է բերում բաղադրատոմսեր
Արդյունք 3՝ ծնողներից և դասավանդողից սովորում է ազգային, ծիսական խոհանոցը
Արդյունք4՝ ինքասպասարկում
Արդյունք 5՝ ինքնուրույնություն
Արդյունք 6՝ սննդակարգի սահմանում
Արդյունք 7՝ տարբերել օգտակար սնունդ
Արդյունք 8՝ սննդի պատրաստում
Արդյունք 9՝ սեղանի սպասքից օգտվել
Արդյունք 10՝ ուսումնական բլոգում բացել բաժին՝ տեխնոլոգիա գլխագրով
Արդյունք 11՝ լուսաբանում բլոգում
Արդյունք 12՝ խոհանոցային ձեռքբերումների մասին նյութերի թողարկում
Գնահատում
Սովորողը մասնակցում է կրթահամալիրի տոնավաճառներին, ցուցադրություններին, ճամփորդություններին, ճամբարներին։
Դասընթաց 1․ Բլոգներում առանձին բաժնի բացում և աշխատանքների հրապարակում։
Բանավոր և գրավոր խոհանոցային հմտություններ
Դասընթաց 2 (Բրդուճների պատրաստում). Լավաշ, լոլիկ, վարունգ, երշիկ, խաշած ձու, տապակած կարտոֆիլ, պղպեղ, պանիր։
Դասընթաց 3 (Մրգային աղցաններ). Հարցումների կատարում ծնողներից, տատիկներից, համացանցից և ընկերներից, բաղադրատոմսերի հավաքագրում։
Դասընթաց 4 (Մրգային աղցանի պատրաստում և համտեսում). Բանան, խնձոր, կիվի, նարինջ, մանդարին, նուռ, կիտրոն, տանձ, խաղող, հատապտուղ։
Նախագծային (Թթվի դրում). Հատիկ պղպեղ (50 գ), դափնու տերև (6 հատ), խոշոր աղ (100 գ), նեխուր (1 կապ), սխտոր (1 պճեղ), վարունգ (3 հատ), կանաչ լոլիկ (3 հատ), գազար (2 հատ), ծաղկակաղամբ (2 հատ), կաղամբ (1 փոքր գլուխ)։
Աղցաններ և ազգային խոհանոց
Դասընթաց 5: Բանջարեղենային աղցանների նախապատրաստություն։
Դասընթաց 6 (Աղցանների պատրաստում - Հունական, Ցեզար/Կեսար). Հազար, հավի կրծքամիս, չորահաց, պինդ պանիր, կիտրոն, մայոնեզ, սև պղպեղ, աղ, ձեթ։
Դասընթաց 7 (Ազգային խոհանոց՝ Գաթա). Բաղադրատոմսերի ուսումնասիրություն (կարագ կամ յուղ, շաքարավազ, ձու, վանիլ, սոդա, փխրեցուցիչ, ընկույզ, չիր, մածուն, աղ, ալյուր)։
Դասընթաց 9: Գաթայի պատրաստում, համտես և հյուրասիրություն։
Ընդհանուր սնունդ, սեղանի մշակույթ և ընտանեկան կապեր
Դասընթաց 10 (Ֆռեշներ). Բանան, նարինջ, խնձոր, ելակ, մանդարին, կիվի, կիտրոն, մանգո, յոգուրտ։
Դասընթաց 11: Սպասքադրում և սեղանից օգտվելու մշակույթ։
Դասընթաց 12 (Տատիկի կամ մայրիկի խոհանոց). Համատեղ պատրաստում ընտանիքի անդամի հետ, բաղադրատոմսի տեսանկարահանում կամ գրառում, բլոգում հրապարակում և դպրոցում հյուրասիրություն։
Դասընթաց 13-14 (Ձվածեղ). Բաղադրատոմսերի քննարկում, պատրաստում, համտես և հյուրասիրություն (ձու, յուղ, ձեթ, կարագ, աղ)։
Ամփոփիչ Հարցաշար Սովորողների Համար
Ի՞նչ սովորեցիր խոհանոցային դասընթացում։
Ի՞նչն էր քեզ հետաքրքիր այս դասընթացում։
Ի՞նչ ես առաջարկում հաջորդ դասընթացի համար։
Թվարկիր հայկական խոհանոցի քո իմացած ճաշատեսակները։
Թվարկիր առողջ սնունդ, որը դու նախընտրում ես։
Ամենակարևոր բանը, որ իմացար դասընթացից։
Քո ընտանիքի ավանդական ուտեստը, որ պատրաստում են ընտանիքի անդամները։


Комментариев нет:
Отправить комментарий