ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Տեխնոլոգիա (խոհանոց) 5-րդ դասարան (ԲՏՇՄ բնագավառ)
Տարիքային խումբ՝ 5-րդ դասարան
Նպատակ՝ սովորողի մոտ ձևավորել զարգացման օրինաչափություններ, տարիքային կարիքների բավարարում, տեխնոլոգիական խնդիրների լուծում, խմբային և անհատական գործունեության զարգացում, միջառարկայական կապ, տարիքին համապատասխան կարողությունների զարգացում, կիրառում, ինքնուրույնություն։ Մեդիահմտությունների, հասակակիցների, ավագ սերնդի, ծնողների հետ ինֆորմացիայի, կարողությունների փոխանակում։ Ինքնուրույն համացանցից նոր բաղադրատոմսերի դուրս բերում, նախաձեռնողականություն, ընտանիքի անդամների հետ կապ, որը խթանում է դպրոց, ընտանիք խոհանաոցային ավանդույթների կապին։
ՄՈԴՈՒԼԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 72 ԺԱՄ
Տեխնոլոգիա մոդուլի խումբը 12-15 հոգի։
Դասընթացի տևողությունը(խումբ) ՝ 12 դասաժամ։
Գործնական աշխատանք՝ 10 ժամ
Տեսական աշխատանք՝ 2 ժամ
Թեմաներ
Տեխնոլոգիա դասընթաց․ Խոհանոցային գործունեություն
· Ազգային, ծիսական խոհանոց
· Ճամփորդական սնունդ
· Մայրիկի կամ տատիկի խոհանոց
· Ինքնասպասարկում
· Օգտակար սնունդ
· Սեղան պատրաստել և օգտվել
Արդյունք 1՝ սովորողը օգտվում է Google-ից
Արդյունք 2՝ դուրս է բերում բաղադրատոմսեր
Արդյունք 3՝ ծնողներից և դասավանդողից սովորում է ազգային, ծիսական խոհանոցը
Արդյունք4՝ ինքասպասարկում
Արդյունք 5՝ ինքնուրույնություն
Արդյունք 6՝ սննդակարգի սահմանում
Արդյունք 7՝ տարբերել օգտակար սնունդ
Արդյունք 8՝ սննդի պատրաստում
Արդյունք 9՝ մատուցում
Արդյունք 10՝ սեղանի սպասքից օգտվել
Արդյունք 11՝ հյուրասիրություն
Արդյունք 12՝ ջերմամշակման հետ աշխատանք
Արդյունք 13՝ անվտանգության կանոնների պահպանում
Արդյունք 14՝ լուսաբանում բլոգում
Արդյունք 15՝ խոհանոցային ձեռքբերումների մասին նյութերի թողարկում
Արդյունք 16՝ համացանցից բաղադրատոմսեր դուրս բերում, պատրաստում
Գնահատում
Սովորողը մասնակցում է կրթահամալիրի տոնավաճառներին, ցուցադրություններին, ճամփորդություններին, ճամբարներին, ճամբարի ընթացքում մասնակցում են մենյուների կազմակերպմանը, պատրաստմանը։։
Ամփոփիչ Հարցաշար Սովորողների Համար
Ի՞նչ սովորեցիր խոհանոցային դասընթացում։
Ի՞նչն էր քեզ հետաքրքիր այս դասընթացում։
Ի՞նչ ես առաջարկում հաջորդ դասընթացի համար։
Թվարկիր հայկական խոհանոցի քո իմացած ճաշատեսակները։
Թվարկիր առողջ սնունդ, որը դու նախընտրում ես։
Ամենակարևոր բանը, որ իմացար դասընթացից։
Քո ընտանիքի ավանդական ուտեստը, որ պատրաստում են ընտանիքի անդամները։
Комментариев нет:
Отправить комментарий