суббота, 28 августа 2021 г.

Վաղաշեն բնապահպանական, աշնանային ճամբար

 Վաղաշեն բնապահպանական, աշնանային ճամբար

Մուտք կրթահամալիր․ Արևելյան դպրոց

Սեպտեմբերի 8-10



Պատասխանատուներ՝ Անահիտ Գևորգյան, Իվետա Ջանազյան


Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Վաղաշեն գյուղից 1.5կմ դեպի հրվ. ՝ Սևանա լճի ափամերձ հատված
Մեկնում՝ սեպտեմբերի 8, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի, 09:30-ին
Վերադարձ՝   սեպտեմբերի 10, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի
16:00-16:30

Երթուղու նկարագրություն
Երևան- Հրազդան- Գավառ-Վաղաշեն (141կմ / 2 ժամ 46 րոպե)
Վերադարձը՝ նույն երթուղով ։



Նպատակ
Բնապահպանական եռօրյա վրանային ճամբարի կազմակերպում Վաղաշեն գյուղի ափամերձ հատվածում Մուտքի ճամբարականների հետ, խնամք, պահպանություն
լող, վրանային պայմաններում ապրելու հմտությունների ձեռքբերում, զարգացում

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

  1. Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ:
  2. Ջուր` անհատական շշով
  3. Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ՝ այս բոլորը ամուր պլաստիկից)
  4. Աղբի տոպրակներ/3-5 հատ/, ձեռնոց
  5. Տաք հագուստ 3 օրվա համար, լողազգեստ, սրբիչ՝ ցամքոց
  6. Քնապարկ
  7. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր
  8. Անձրևապաշտպան բաճկոն
  9. Լապտեր, եթե ունեք ապա ‘ power bank
  10. Արևապաշտպան գլխարկ, ակնոց, մոծակների խայթոցի դեմ դեղ-քսուք
  11. Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ


Ժամանակացույց

Օր I

09:30- Հավաքվում ենք Արևելյան դպրոցում, շարժվում ենք Ս․Բ․ Երրորդություն եկեղեցու բակից
11:30-Կանգառ Հայրավանք եկեղեցում
12:30-ժամանում (ծանոթացում տարածքին, ճամբարային նախապատրաստական աշխատանքներ)
13:00- ճամբարային հերթափոխ
13:30- բրդուճային, մրգային ընդմիջում
14:00 — իրերի տեղավորում
15:00- բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
16:00-լող Սևանում
19:00- ընթրիք
20:00-օրվա տպավորությունների ամփոփում կրակի շուրջ
22:00-Քուն

Օր 2

09:00- վերկաց, հիգիենայի ժամ
09:30- նախավարժանք
10:00-նախաճաշ
11:00-միջավայրի խնամք
12:00- լող, լողուսուցում
14:00-սեղանի, զարգացնող խաղեր
15:00- ճաշ
16:00- բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
17:00- լող, լողուսուցում
19:00- ընթրիք
20:00- քննարկում — զրույց կրակի շուրջ
22:00- քուն

Օր 3

09:00- վերկաց, հիգիենայի ժամ
09:30- նախավարժանք
10:00-նախաճաշ
11:00-միջավայրի խնամք
12:00- լող, լողուսուցում
14:00- մեկնում

Սննդակարգ


Երթուղի
Վարորդ
Մեքենա (մակնիշ)
Երթուղուն վճարվող գումար
՝ 80. 000
( երթուղուն վճարվող գումարի մի մասը փոխանցում է կրթահամալիրը)

Մասնակիցներ


Комментариев нет:

Отправить комментарий