Տավուշի մարզ․Դիլիջան
Ջուխտակ վանք
հունիսի15
Մեկնումը՝ 08:30
Ժամանումը՝ 18:30
Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սովորողներ, դասավանդողներ:
Ժամանումը՝ 18:30
Մասնակիցներ՝ 3-1 դասարանի սովորողներ, դասավանդողներ:
«Մուտք 4-րդ դասարան» և «Բարձունքների հաղթահարում» նախագծի շրջանակներում հաղթահարելու ենք Ջուխտակ վանքի անտառապատ բարձունքը՝ մոտ 2 կմ դյուրին հաղթահարելի տարածք: Վանքը գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։
Երթուղին՝
Երևան- Սևան-Դիլիջան
Մեկնում
Առաջին կանգառ՝ Սևանի հանրային լողափ, հանգիստ և նախաճաշ:
Երկրորդ կանգառ՝ Ջուխտակ վանքի անտառապատ բարձունք, բարձունքի հաղթահարում, հակաբացիլ Կոմիտաս (վանքի բակում), պարերգեր, խաղեր, բրդուճներ:
Երրորդ կանգառ՝ Սևանի հանրային լողափ, լող:
Վերադարձ՝ 19:30
Պատասխանատուներ` Տաթև Թամազյան, Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան և Մարինե Ոսկանյան/ ծնող-դասավանդող/:
- օրապահիկ — բրդուճներ
- գլխարկ
- լողազգեստ, սրբիչ
- հարմարավետ սպորտային հագուստ
- բարձունքը հաղթահարելու բարձր տրամադրություն
Օր առաջին
Այսօր առաջին հանդիպումն էր <<Մուտքի ճամբարի>> սովորողների հետ։ Դասավանդողների հետ միասին կարդացին, հեծանիվ վարեցին, ծանոթացան կրթահամալիրի այլընտրանքայի մանկավարժության սկզբունքներին, անհատական ուսումնական պլանին, կրթաահամալիրի կառուցվածքին։ Պայմանավոորվեցինք հաջորդ հանդիպման մասին։
Ներկա էին՝ Գևորգ Հովակիմյանը, Արփի Գուլինյանը։
Օր երկրորդ
<<Մուտքի ճամբարի>> սովորողները այսօր, տրամաբանական մաթմատիկական խաղեր խաղացին, տեխնոլոգիայի լաբորատորայում աշխատեցին; Որպես պարգև հեծանիվ վարեցին և լողացին։ Օրը անցավ հագեցած։
Комментариев нет:
Отправить комментарий