Հաճախակի եմ ճամփորդում սովորղներիս(աշակերտ) հետ։ Դժվարանում եմ ասել, ով է ավելի շատ և ումից սովորում, ես՝ իրենց, թե՝ իրենք ինձ։ Եթե ուզում ենք ավելի համահունչ քայլենք աշխարհի հետ և ավելի մաքուր մնանք, երջանկության ամեն պահը զգանք, պիտի ավելի շատ սովորենք սովորողներից։ Նրանք են կյանքի այն զարկերակը , որ պետք է կողքներին լինես և զգաս։
Այս անգամ իմ հայրենագետ և պատրաստակամ ընկերոջս՝ Իվետայի հետ կազմակերպեցինք հայրենագիտական եռօրյա ճամբար դեպի Տավուշ՝ իմ ծննդավայր։ Ճամփորդությունը խրախուսականն էր այն սովորղների համար, ովքեր հասցնում են ուսումնական պլանով նախաստեսված առարկաների ցանկը, ովքեր սիրում են ճամփորդել, ճանաչել հայրենիքը։ Ես էլ նրանց հետ ամեն անգամ յուրովի եմ տեսնում, զգում մեր հայրենիքի ծաղիկը, ձյունը, երկինքը, լիճը, գետը, բերդը, եկեղեցին ու հայրենիքի օդը։ Իվետայի ոգևորվածությամբ, սովորողների փայլուն աչքերով խանադավռվում եմ մեր հայրենիքով, մեր ունեցածով․․․
Իջևանում, երբ արշավում էինք, ինքս իմ մտքում անընդհատ մտածում էի՝ որքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Սիրելի մասնագիտություն, հայրենիքը՝ ծննդավայր, սովորողների փայլուն աչքեր, հետաքրքիր մարդիկ, բնություն, խենթություն, սեր, խաղաղություն․․․ Կարծում եք ամեն բան հե՞շտ է տրվում՝ բոլորովին. պատասխանատվություն՝ սովորողներիդ, ծնողական համայնքի հանդեպ, չափի զգացողություն ընկերներիդ հանդեպ, անքուն գիշերներ, կարոտ ընտանիքիդ անդամներն։ Բայց էս ամենը հաղթահարվում է, երբ էմոցիաների մի շրնդյուն է անցնում միջովդ, սիրով հարստանում ու կյանքին սկսում ես էլ ավել հավեսով նայել ու շարունակում ես պայքարել արատավորի դեմ։ Էս անգամ, մի՞ գուցե ծննդավայրի զորությունն էր, որ կարողացա ծանր ու թեթև անել էն ամենը, ինչ ձեռք եմ բերել իմ կյանքի ընթացքում, էն ամենը, ինչ սովորել, տեսել եմ կրթահամալիրում։
Գնահատեցի ու արժևորեցի իմ ձեռքբերումները, որը առանձ մեծ ընտանիքի՝ կրթահմալիր անհնարին կլիներ։ Հաճախակի մտածեք ձեր ընտրած ճանապարհի՝ մասնագիտությամ մասին։ Մասնագիտությունը պետք է լինի կյանքի երազանք, որտեղ դու կկարողանաս դրսևորել քո լավագույն հատկությունները, պիտանի կարողանաս լինել շատ մարդկանց, չդադարես սովորելուց ու սովորեցնելուց, լինես ինքնատիպ ու չկորցնես ինքդ քեզ ու քո տեսակը։
Ճամփորդելը օգնում է ինձ ապրելուն, երջանիկ լինելուն, ճանաչելուն ու էլ ավելին սիրելու հայրենքս։ Ո՞նց կլինի սիրես ինչ որ մեկին, որին չես ճանաչում, որին չես ուսումնասիրել, տեսել, զգացել կամ ոգևորվել․․․
ՄԻ բան հաստատ արձանագրեցի, որ ես երջանիկ եմ իմ ընտանիքով, սովորողներով, մասնագիտությամբ, ընկերներով, հայրենիքով ու թեկուզ նաև ունեցածս խնդիրներով։
Հ․Գ․
Աստծո պարգև սերը պահենք, որ մեր կյանքը ավելի սիրառատ լինի, իսկ երջանկությունը՝ վարակիչ․․․․
Տավուշյան ֆոտոպատում՝
Իվետա Ջանազյանից։
Комментариев нет:
Отправить комментарий