Բարձրունքի հաղթահարում
Մաշտոցներ
Սեպտեմբերի 25-ին Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում արշավելու են Սևանա լիճ և հաղթահարելու ենք Մաշտոցներ բարձունքը հետևյալ երթուղով՝
Սևան քաղաք՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի — Սևանի Բուսաբանական այգի-Մաշտոցներ բարձունք — Սևանա լիճ:
Մեր արշավախումբն ուղեկցելու, համագործակցելու է կրտսեր սովորողներին։
Նկարագրություն — Սևան քաղաքից շարժվում ենք դեպի Հիդրոէլեկտրակայան, ապա Սևանի բուսաբանական այգի։ Շարունակում ճանապարհը դեպի Ցամաքաբերդ (հին Սևան-Դիլիջան մայրուղով), ամբողջ ճանապարհը հագեցած է հետաքրքիր դիտակետերով։ Ճանապարհից քայլք-բարձունք հաղթահարելով, մոտ 500 մետր դեպի Մաշտոցներ սրբավայրի բարձունք (մինչև 3-րդ դասարանցիների համար) և մոտ 800-900մ Մաշտոցներ սրբավայրի լեռան բարձունք։ Վերևից երևում է Սևանա լիճը եզրավորող բոլոր լեռնաշղթաները’ Սևանի, Վարդենիսի, Գեղամա, Արեգունի։
Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան։
Մեկնում — 9.30 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից
Ժամանում — 17.00 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի
Ծրագրում՝
Բարձունքի հաղթահարում
Համարձակների լող
Անհրաժեշտ իրեր՝
- օրապահիկ — բրդուճներ
- գլխարկ
- հարմարավետ սպորտային հագուստ
- լողազգեստ, սրբիչ
- անհատական ախտահանիչ նյութեր
- բարձունքը հաղթահարելու և Սևանա լճում լողալու բարձր տրամադրություն
Ճանապարհածախսը 2500 դրամ։
Комментариев нет:
Отправить комментарий