пятница, 5 ноября 2021 г.

Երանի մեզ...

 Հայրենագիտական ճամփորդություն

 Կոշի ամրոց- սբ․ Ստեփանոս Եկեղեցի - Ագարակի բրոնզեդարյան հնատեղի-Աղցք



Երանի մեզ, որ ունենք նման սովորողներ: Այս դժվար ու արտակարգ ժամանակներում պետք է հնարավորինս անես, որ սովորղը իրեն մեկուսացած ու անտեսված չլինի մեր մեծերի և դասավանդողների կողմից: Փրկությունը՝ այլընտրանք քայլելը ու հայրենաճանաչությունն է սովորողների հետ: Երեջակություն է, երբ նրանք ուրախությունով, պատմություններով ու առօրյայով կիսվում են քեզ հետ: Վստահում են, կիսվում, զրուցում, հարցադրումներ անում, որ իրենք քեզ ճանաչեն: Դու էլ ավելիլավ իրենց ճանաչես: Քայլքը, աշունը, գույները, ընկերությունը, պարզությունը ամենալավ հակավիրուսն է, որ կարող է լինել քո կյանքում, քո կրթսեր ընկերների հետ: Այսօր հասցրեցինք ճամփորդել ու իրար լսել, կարոտել էինք: Ուսումնական ու օգտակար էր: Շնորհակալ եմ, որ կրթահամալիրում եմ ու ունեմ ավագ ու կրթսեր ընկերներ նման օրերին...


Ֆոտոլուսաբանումը և հայերանագիտական պարզաբանումները՝ Իվետա Ջանազյանի


Աղցքի պատմաճարտարապետական համալիրը ներառում է 4-րդ դարի կեսերին կառուցված մի դամբարան, ուր ամփոփված են Հայոց Արշակունի արքաների աճյունները, ինչպես նաև 5-րդ դարի մի բազիլիկ եկեղեցի` վերակառուցված 19-րդ դարում ։







Կոշ (Կվաշ) գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Կոշ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։










Արագածի հարավային մատույցներում, Ամբերդ գետի արևմտյան ափին գտնվող Ագարակի 200 հա տարածք զբաղեցնող (որից 118 հա-ն` արգելոցի ներսում) պատմահնագիտական արգելոցը ներկայացնում է Հայաստանի առավել ուշագրավ հնագիտական հուշարձաններից մեկը` Ագարակի բնակատեղին։ Այն պեղվում է 2001 թվականից` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից։
Հնավայրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ։


Комментариев нет:

Отправить комментарий