среда, 22 сентября 2021 г.

Բարձրունքի հաղթահարում. սեպտեմբերի 25

 Բարձրունքի հաղթահարում

Մաշտոցներ




Սեպտեմբերի 25-ին Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները  «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում արշավելու են Սևանա լիճ և հաղթահարելու ենք Մաշտոցներ բարձունքը հետևյալ երթուղով՝

Սևան քաղաք՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի — Սևանի Բուսաբանական այգի-Մաշտոցներ բարձունք — Սևանա լիճ:

Մեր արշավախումբն ուղեկցելու, համագործակցելու է կրտսեր սովորողներին։

Նկարագրություն — Սևան քաղաքից շարժվում ենք դեպի Հիդրոէլեկտրակայան, ապա Սևանի բուսաբանական այգի։ Շարունակում ճանապարհը դեպի Ցամաքաբերդ (հին Սևան-Դիլիջան մայրուղով), ամբողջ ճանապարհը հագեցած է հետաքրքիր դիտակետերով։ Ճանապարհից քայլք-բարձունք հաղթահարելով, մոտ 500 մետր դեպի Մաշտոցներ սրբավայրի բարձունք (մինչև 3-րդ դասարանցիների համար) և մոտ 800-900մ Մաշտոցներ սրբավայրի լեռան բարձունք։ Վերևից երևում է Սևանա լիճը եզրավորող բոլոր լեռնաշղթաները’ Սևանի, Վարդենիսի, Գեղամա, Արեգունի։

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան։

Մեկնում — 9.30 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից

Ժամանում — 17.00 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի

Ծրագրում՝

Բարձունքի հաղթահարում

Համարձակների լող

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • լողազգեստ, սրբիչ
  • անհատական ախտահանիչ նյութեր
  • բարձունքը հաղթահարելու և Սևանա լճում լողալու բարձր տրամադրություն

Ճանապարհածախսը 2500 դրամ։

Հաշվետվություն

 Հաշվետվություն

սեպտեմբեր


Ճամփորդություններ, ճամբար, նախագիծ


Վաղաշենի բնապահպանական ճամբար․ սեպտեմբերի 8-10

Տոնին ընդառաջ Մուխսու Պալ բարձունքի հաղթահարում

Բարձրունքի հաղթահարում․ Գեղարքունիքի մարզ․ Մաշտոցներ սեպտեմբերի 25

Մուտքի ճամբարի սովորողների էլեկտրոնային հասցեներիր օգտագործում, մեդակրթության հմտությունների զարգացում։

Սովորողնների ուսումնական պլանների կազմում, համակարգում։

пятница, 17 сентября 2021 г.

Մեր տոնը բարձունքին

Սեպտեմբերի 18

Տոնին ընդառաջ Մուխսու Պալ բարձունքի հաղթահարում


Մասնակիցներ — Արևելյան դպրոց և այլ ցանկացողներ։

Մեկնում — 8․50 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

Ուղեկցող խումբ — Զովաբերի դպրոցի զինղեկ Ռոբերտ Խաչատրյան և ընկերներ։

10.30 — Սբ. Հրեշտակապետաց եկեղեցի

11.00 — Տոնին ընդառաջ բարձունքի հաղթահարում’ Գոմաձոր ավանից Արքայական ճանապարհով դեպի Փամբակի լեռնաշղթայի Մուխսու պալ բարձունք

14.00 _ Սևանի Հանրային լողափ

Ժամանում — 18․ 00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան

Բարձունքը հաղթահարեւմ ենք Գոմաձոր ավանի մոտից (ըստ տեղացիների’ արքայական ճանապարհով):

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, գլխարկ, ձեռնոց
  • անհատական ախտահանիչ նյութեր
  • միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ

Վերջում լող՝ Սևանի հանրային լողափ։



Լուսբանաում ՝  Իմ սոցալական ցանցում


суббота, 11 сентября 2021 г.

суббота, 28 августа 2021 г.

Վաղաշեն բնապահպանական, աշնանային ճամբար

 Վաղաշեն բնապահպանական, աշնանային ճամբար

Մուտք կրթահամալիր․ Արևելյան դպրոց

Սեպտեմբերի 8-10



Պատասխանատուներ՝ Անահիտ Գևորգյան, Իվետա Ջանազյան


Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, Վաղաշեն գյուղից 1.5կմ դեպի հրվ. ՝ Սևանա լճի ափամերձ հատված
Մեկնում՝ սեպտեմբերի 8, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի, 09:30-ին
Վերադարձ՝   սեպտեմբերի 10, Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի
16:00-16:30

Երթուղու նկարագրություն
Երևան- Հրազդան- Գավառ-Վաղաշեն (141կմ / 2 ժամ 46 րոպե)
Վերադարձը՝ նույն երթուղով ։



Նպատակ
Բնապահպանական եռօրյա վրանային ճամբարի կազմակերպում Վաղաշեն գյուղի ափամերձ հատվածում Մուտքի ճամբարականների հետ, խնամք, պահպանություն
լող, վրանային պայմաններում ապրելու հմտությունների ձեռքբերում, զարգացում

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

  1. Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ:
  2. Ջուր` անհատական շշով
  3. Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ՝ այս բոլորը ամուր պլաստիկից)
  4. Աղբի տոպրակներ/3-5 հատ/, ձեռնոց
  5. Տաք հագուստ 3 օրվա համար, լողազգեստ, սրբիչ՝ ցամքոց
  6. Քնապարկ
  7. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ,անձեռոցիկ՝ թաց և չոր
  8. Անձրևապաշտպան բաճկոն
  9. Լապտեր, եթե ունեք ապա ‘ power bank
  10. Արևապաշտպան գլխարկ, ակնոց, մոծակների խայթոցի դեմ դեղ-քսուք
  11. Գնդակ, բատմիտոն, շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ


Ժամանակացույց

Օր I

09:30- Հավաքվում ենք Արևելյան դպրոցում, շարժվում ենք Ս․Բ․ Երրորդություն եկեղեցու բակից
11:30-Կանգառ Հայրավանք եկեղեցում
12:30-ժամանում (ծանոթացում տարածքին, ճամբարային նախապատրաստական աշխատանքներ)
13:00- ճամբարային հերթափոխ
13:30- բրդուճային, մրգային ընդմիջում
14:00 — իրերի տեղավորում
15:00- բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
16:00-լող Սևանում
19:00- ընթրիք
20:00-օրվա տպավորությունների ամփոփում կրակի շուրջ
22:00-Քուն

Օր 2

09:00- վերկաց, հիգիենայի ժամ
09:30- նախավարժանք
10:00-նախաճաշ
11:00-միջավայրի խնամք
12:00- լող, լողուսուցում
14:00-սեղանի, զարգացնող խաղեր
15:00- ճաշ
16:00- բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)
17:00- լող, լողուսուցում
19:00- ընթրիք
20:00- քննարկում — զրույց կրակի շուրջ
22:00- քուն

Օր 3

09:00- վերկաց, հիգիենայի ժամ
09:30- նախավարժանք
10:00-նախաճաշ
11:00-միջավայրի խնամք
12:00- լող, լողուսուցում
14:00- մեկնում

Սննդակարգ


Երթուղի
Վարորդ
Մեքենա (մակնիշ)
Երթուղուն վճարվող գումար
՝ 80. 000
( երթուղուն վճարվող գումարի մի մասը փոխանցում է կրթահամալիրը)

Մասնակիցներ


Օգոստոսի 30

 Օգոստոսի 30



Ջան, ուսումնական տարի

08։00-ից՝ տրանսպորտային երթուղիներ երթ դեպի կրթահամալիր

09։00-09։20՝ ընդհանուր պարապմունք Արևելյան դպրոցի պուրակում․ Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան

09։20-12։00՝ աշխատանք նախագծային խմբերով

Նախագծային խմբեր

Համակարգող՝ Անահիտ Գևորգյան

4․1 դասարանի պատասխանատու․ Իվետա Ջանազյան

4․2 դասարանի պատասխանատու․ Մարինե Ամիջանյան

5․1 դասարանի պատասխանատու․ Անի Մրտեյան

5․2 դասարանի պատասխանատու․ Սմբատ Պետրոսյան

5․3 դասարանի պատասխանատու․ Գայանե Փարվանյան

Օրակարգում՝ 

Ուսումնական օրացույց

ուսումնական նախագծերի ներկայացում

անհատական ուսումնական պլանի լրացում․  (ովքեր չեն լրացրել)

ճամփարդութունների, ճամբարների կազմակերպման կարգ, ներկայացում

միջավայարի բարեկարգում

դասավանդողների բլոգների ներկայացում

ուսումնական ամառվա ամփոփում

 Սեպտեմբերի 8-10 ՝ Բնապահպանական, աշնանային  ճամբար Գեղարքունիքի մարզ, Վաղաշեն բնակավայրում․ պատասխանատուներ՝ Իվետա Ջ․ Անահիտ Գ․Կմասնակցեմ <<Մուտքի ճամբարի>> սովորղները և ակտիվ Արևելքցիները։

ճանապարհում դեպի տրանսպորտային միջոցներ