Показаны сообщения с ярлыком Ճամբար. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ճամբար. Показать все сообщения

среда, 14 октября 2026 г.

Պուշկինո

 Ուսումնական աշուն

Պուշկինո

Հոկտեմբերի 26-28

Եռօրյա ճամբար Լոռու մարզ Գարգառ -Պուշկինո գյուղեր, Պուշկինո հյուրատուն։

Երևան — Գարգառ (Պուշկինո) հեռավորությունը՝  125 (128) կմ է, տևողությունը մոտ 2 ժամ 12 րոպե։

Մեկնում — Վերադարձ‘ Երևան- Ապարան-Սպիտակ- Գարգառ- Պուշկինո (կապույտ գիծ):

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-6-րդ դասարանի սովորողներ

Ժամանակը — 26-28.10

Նպատակ‘

Հայրենաճանաչություն, ինքնասպասարկում, ինքնակազմակերպում, ինքնուրույնություն, համակեցություն։

Մեկնում 26.10  — ժամը 9.30 Սուրբ Երրորդության եկեղեցու բակ

Ժամանում 28.10  ժամը 18.00, Սուրբ Երրորդության եկեղեցու բակ

Հայրենագիտական կանգառներ

Ապարանի սբ. Խաչ եկեղեցի (4-րդ դար)

Ապարանի Նժդեհի պուրակ (բրդուճներով ընդմիջում)

Լոռե բերդ

Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի (Ամրակից գ.)

Քայլարշավ Գարգառ և Պուշկինո գյուղերում։ Գարգառ գյուղում /Գարգառ գետի հովիտ, Սբ.Հովհաննես, քարանձավներ/

Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:

Անհրաժեշտ է

  • պահեստային հագուստ, գլխարկ, քայլքի կոշիկ
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • սեղանի խաղեր, գնդակ
  • օրապահիկ-բրդուճներ
  • անձնական հիգիենայի պարագաներ

Գիշերակաց — Պուշկինո հյուրատուն

Եղանակը 26-28.10

Եղանակը Ստեփանավանում

Առաջին օր’

9.30 — Մեկնում

11.00 — Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի

12.00 — Ապարանի Նժդեհի պուրակ. ընդմիջում

15.00 — ժամանում հյուրատուն

16.00 — Ճաշ

17.00 — թափառումներ

20.00 — ընթրիք

21.00 — խարույկ

22.00 քուն

Երկրորդ օր

8.30 — վեր կաց

9.00 — նախավարժանք

9.30- նախաճաշ

10.00 — քայլքով դեպի Գարգառ գյուղ։ Բարձունքի հաղթահարում’ Գարգառ սար։

15.00 — ճաշ

16.00 — ֆուտբոլային հանդիպում

19.00 — ընթրիք

21.00 — Օրվա ամփոփում

22.00 — Քուն

Երրորդ օր

8.00 — վեր կաց

9.00 — նախաճաշ

11.00 — վերադարձ

Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի, Լոռե Բերդ

18.00 ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Նախահաշիվ (1 անձի համար)

Տրանսպորտ— մեկ սովորողը 7.000 դրամ

Գիշերակաց — 6000 դրամ ( 2 գիշեր)

Սնունդ — 5000

Մեկ ճամփորդի համար — 18.000

Վարորդ — Գեղամ Հովհաննիսյան, թիվ 22 երթուղի

Մեքենա — Mersedes Splinter, 35MA637

Ճաշացանկ

Օր 1
Ճաշ — Վերմիշելով փլավ,  պանիր, հաց, մածուն, բանջարեղենային խավիար, միրգ
Ընթրիք — բրնձով շիլա, պանիր, նրբերշիկ, թխվածքաբլիթ, թեյ,

Օր 2
Նախաճաշ — Խաշած ձու, հազար, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, ռեժան։
Ճաշ — Հավի միս, կարտոֆիլ խորոված, թան, միրգ, պանիր, լոլիկ, վարունգ
Ընթրիք — Հնդկաձավարով փլավ, պանիր, թխվածքաբլիթ, մածուն, ռեժան

Օր 3
Նախաճաշ — Հացով ձվածեղ (гринки), թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, ռեժան։
Ճաշ — Բրնձով-գազարով կրծքամսով փլավ, վարունգ, լոլիկ, պանիր, հաց, միրգ

Ճանապարհի սնունդ

Հաց, ձու, թարխուն, հազար, պանիր, կարտոֆիլ, կրծքամիս, վարունգ, նրբերշիկ, խտ. կաթ, բանջարեղենային խավիար, միրգ։

Գյուղմթերքները ձեռք կբերենք գյուղից (պանիր, ձու, կարագ, մածուն, կաթ, ռեժան)

Մասնսկիցներ



суббота, 22 августа 2026 г.

Արտանիշ

 Ճամփորդապատում 


 

Լող, բարձունք և շրջակա միջավայրի խնամք. Մեր ճամբարային օրը Սևանի ափին



Որպես այս ճամբարի կազմակերպիչ և մասնակից՝ ես ուղղակի աննկարագրելի էմոցիաներ ու ջերմ հիշողություններ եմ բերել Արտանիշից։

Գեղարքունիքի մարզի Արտանիշի թերակղզին մեր սեբաստացիական ճամբարի համար դարձավ իսկական բացօթյա ուսումնական միջավայր: Ամեն ինչ սկսվեց գեղեցկ տեսարաններով, Սևանի զով ու մաքուր ջրերում լողալով, որին հաջորդեց մեր հավաքական ու համերաշխ առօրյան։

Մեզ համար ճամբարը միայն հայրենաճանչույուն  չէ, այլև պատասխանատվություն. մեծ սիրով զբաղվեցինք միջավայրի խնամքով՝ մաքրելով ու կարգի բերելով ափամերձ տարածքը, որպեսզի մեր հետքը բնության մեջ միայն բարի լինի։

Ամենահիշարժան պահը, անշուշտ,  բարձունքի նվաճումն էր: Քայլքը հեշտ չէր, բայց երբ վերևից բացվեց Սևանա լճի հոյակապ, անծայրածիր համայնապատկերը, հոգնածությունն ակնթարթորեն անհետացավ։ Ճամբարական ընկերներով հետ քայլք, զրուցելով, հաղթահարելով դժվարությունները՝ մենք ևս մեկ անգամ զգացինք միասնության ուժը, վայելեցինք հայրենի բնության շունչն ու ստեղծեցինք ջերմ, անմոռանալի պահեր, որոնք մնալու են մեր հիշողության մեջ երկար։



Հավես է առավոտյան շուտ՝ արևածագին  մտնել Սևանի զով ու հանդարտ ջրերը, կամ օրվա ընթացքում խաղալ ալիքների հետ՝ հրճվելով ու լցվելով անսահման ազատության զգացումով։ Բայց սեբաստացիական ճամբարը միայն ջուր չէ. վրանում ապրելն ինքնին ինքնուրույնության ուժեղ դաս է և փոքրիկ հաղթանակ՝ սկսած այն ամրացնելուց, քամուն ու գիշերային սառնությանը, անձրևին  դիմակայելուց, մինչև հարազատ դարձած վրանային կացարանը կոկիկ ու մաքուր պահելը։


Տիար Բլեյանի հետ ունեցանք արդյունավետ ու հետաքրքիր կլոր սեղան, որի ընթացքում ամփոփեցինք մեր եռօրյա ճամբարի տպավորություններն ու արդյունքները։

Քննարկման առանցքային կետերից էր ճամբարների ընդլայնման գաղափարը․ տիար Բլեյանն առաջարկեց ավելի ակտիվորեն ներգրավել ընտանիքներին, ինչը հրաշալի հնարավորություն է ճամբարային մշակույթը համայնքային ու ընտանեկան միջավայր տեղափոխելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք նաև հետագա քայլերը․

  • Հայրենագիտական նոր կանգառներ․ Ճանապարհորդություններն առավել բովանդակալից դարձնելու համար կազմվելու են նոր երթուղիներ։

  • Արզնիի ուղղություն․ Հետդարձի համար առաջարկվեց հետաքրքիր տարբերակ՝ այն իրականացնել Արզնիով, ինչը նոր շունչ ու հետաքրքրություն կհաղորդի մեր հայրենագիտական կանգառներին։

Այս նոր առաջարկներն ու գաղափարները նոր լիցք կտան մեր հետագա ճամբարներին ու ճանապարհորդություններին։



Արտանիշի ճամբարային օրերին մի հետաքրքիր ու ժպիտ առաջացնող դիտարկում արեցինք. պարզվում է՝ բոլոր սեբաստացիներն առանց բացառության լողալ գիտեն:

Սևանի ալիքների մեջ իրենց վստահ ու անկաշկանդ զգալը ևս մեկ անգամ ապացուցում է, որ կրթահամլիրում լողի ուսուցումն ու ջրային մարզաձևերը կյանքի բնականոն ու սիրված մասն են: Այստեղ ջուրը վախ կամ խոչընդոտ չէ, այլ ընկեր, հարթակ՝ ազատության և հրճվանքի համար:




Մասնակիցներ 17 ճամբարական, մեկ ծնող՝ Մարիամ Ավագյան, մեկ հոգի  այլ դպրոցի սովորող։ կազմակերպիչներ՝ Անահիտ Գևորգյան, Իվետա Ջանազյա, Աննա Ստեփանյան։


Լուսաբանումներին կարող եք ծանոթանալ իմ ֆեյսբուքյան էջից։






понедельник, 10 августа 2026 г.

Արտանիշ․Վրանային ճամբար

 Արտանիշի վրանային ճամբար

օգոստոսի 19-21

5-րդ ուսումնական շրջան


Մեկնում — Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցի-  Շողակաթ, Արտանիշի վրանային ճամբար

Վերադարձը — Արտանիշի-վրանային ճամբար — Սուրբ Երրորդություն եկեղեցի։

Մեկնումի երթուղին՝  Երևան-Սևան-Ծովագյուղ-Արտանիշ

8.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։

Վերադարձի երթուղին՝ Արտանիշ-Ծովագյուղ-Սևան-Երևան

Մինչև 20.00 — Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ։

Մասնակիցներ` Արևելյան դպրոց և այլ դպրոց

 Կանգառներ

  • Ժայռաբեկոր
  • Երկարգիտական թանգարան
  • Ծարավ աղբյուր մատուռ (Ծովագյուղ)
  • Թեարկղզի
  • Համագործակցում Սևան քաղաքի Իգիթյան կենտրոնի հետ (նկարչական պլեներ)


Երթուղի

Մեկնում — Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցի-  Սևանի ՀԷԿ- Սևանի Բուսաբանական այգի- Շողակաթ, Արտանիշի վրանային ճամբար

Վերադարձը — Արտանիշի-վրանային ճամբար — Սուրբ Երրորդություն եկեղեցի։

Տրանսպորտ՝ Mersedes Sprinter

Նպատակը` 

  • Սևանա լճի բնապահպանական արդի խնդիրներ, զրույցներ, քննարկումներ
  • վրանային ճամբարելու հմտություններ
  • լող, լողուսուցում
  • ինքնակազմակերպում
  • բնապահպանական (անաղբ կենցաղ), միջավայրի, ափի խնամք
  • քայլարշավ, բարձունքի հաղթահարում
  • համակեցություն
  • ընկերություն
  • համերաշխություն
  • Հրազդան գետը’ ՀԷԿ-երի կասկադ

Նախահաշիվ (մեկ սովորողի համար)

Նախահաշիվ․
· Տրանսպորտ — 80 000 դրամ
· Սնունդ՝ 5000 (երեքանգամյա)
o Առաջին օր՝ ճաշ, ետճաշիկ (քաղցր, միրգ), ընթրիք, թեյ+քաղցր
o Երկրորդ օր՝ նախաճաշ, ճաշ, ետճաշիկ (քաղցր, միրգ), ընթրիք, թեյ+քաղցր
o Երրորդ օր՝ նախաճաշ, ճաշ, միրգ, քաղցր
· Միջավայրի պահպանություն՝ 2500 (միջավայրի խնամք, ճամբարի պետի աշխատավարձ, անվտանգ լողի կազմակերպում)

Մեկ սովորողի ուղեգիրը — 12.000 դրամ (ներառում է երեքանգամյա սննդի ծախսերը, ճանապարհածախսի, ճամբարի պահպանության, անվտանգ լողի կազմակերպման ծախսերի մի մասը)

Մասնակցին անհրաժեշտ պարագաներ՝

  • ուսապարկ, քնապարկ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • մարզական հագուստ և կոշիկներ
  • լողազեստ, լողի պարագաներ
  • տաք հագուստ
  • լապտեր
  • արևապաշտպան քսուք
  • արևային ակնոց
  • արևապաշտպան գլխարկ
  • անձնական դեղատուփ
  • բրդուճներ
  • մոծակների  դեմ քսուկներ
  • հետաքրքիր սեղանային խաղեր
  • սիրելի գիրք
  • պլաստմասե անհատական սպասք
  • ջրաներկ

Չի կսրելի

✅Գազավորված ըմպելիք

✅Չիպս, չորահաց նմանատիպ սնունդ


Առաջին օր

  • 8.00՝ Ճանապարհ գնալուց առաջ միասնական ժամերգություն Ս․ Երրորդություն եկեղեցում
  • 10.30 — կանգառ Սևան քաղաքի Երկրագիտական թանգարանում
  • 13:00՝ կանգառ ժայռաբեկորի մոտ (երկրաբանական հատուկ նշանակության տարածք), բրդուճային ընդմիջում
  • 13։30՝ ժամանում ճամբար, իրերի տեղավորում
  • 14:00` ծանոթացում ճամբարատեղիին, կանոններին, հանգիստ
  • 15:00՝ ճաշ
  • 16:00՝  լող, լողուսուցում
  • 18.00 — մրգային, բրդուճ, քաղցրավենիք. ընդմիջում, զրույց, քննարկում (Սևանի արդի բնապահպանական խնդիրները, ավանդապատումներ, անվան ծագումնաբանությունը)
  • Մայրամուտ ափին, նկարում ենք քարերի վրա․․․
  • 20:00 ընթրիք
  • 21:00՝ խարույկ, երգ, պար
  • 22:00՝ քուն

Երկրորդ օր

  • 08:00՝ վեր կաց, հիգիենա, սանիտարական ժամ (ափի և միջավայրի խնամք)
  • 08:10՝ Շշասարի բարձունքի հաղթահարում
  • 10։00՝ նախաճաշ
  • 12.00-14.00 — սեղանային խաղեր, ընթերցանություն
  • 14:30՝ ճաշ
  • 16:00՝ լող, լողուսուցում
  • 18.00 լողափային ընդմիջում. բրդուճ, միրգ քաղցրավենիք, զրույց, քննարկում
  • 19:00՝ թիմային, բակային  խաղեր
  • Մայրամուտ ափին, քննարկում (Սևանի արդի բնապահպանական խնդիրները, ավանդապատումներ, անվան ծագումնաբանությունը, շրջապատող լեռները’ բարձր գագաթները)
  • 20:00 ընթրիք
  • 21.00՝ խարույկ, երգ, պար, վրանային թատրոն՝ կազմակերպչներ ճամբարականներ
  • 22:00՝ քուն

Երրորդ օր

  • 08:00՝ վեր կաց, հիգիենա, շրջապատի խնամք, մաքրում
  • 09։00՝ նախաճաշ
  • 10.00-12:00 լող
  • 12.00-14.00 — իրերի հավաքում, տարածքի խնամք
  • 14.00՝ ճաշ
  • 15.00- մեկնում ճամբարից
  • 16.00 — Քայլարշավ Ծարավ աղբյուր մատուռ
  • Մինչև 20.00— Ժամանում Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

Ճաշացանկ

Օր 1
Ճաշ — Վերմիշելով-մսով փլավ, վարունգ, լոլիկ, պանիր, հաց, մածուն, պղպեղ, մածնաբրդոշ, միրգ (ծիրան, խնձոր, գիլաս)
Ընթրիք — Հնդկաձավարով փլավ, շիլա բրնձով, պանիր, թխվածքաբլիթ, թեյ

Օր 2

Նախաճաշ — ոլոռով ձվածեղ, խաշած ձու, թեյ, պանիր, հաց, կրեմ-շոկոլադ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր

Ճաշ — Բրնձով-գազարով-հավի մսով փլավ, դդմիկով աղցան, կաղամբով-հավի միս-եգիպտացորեն-թթվասեր աղցան, բալի կոմպոտ, հաց․ պանիր վարունգ, լոլիկ

Ընթրիք — Թանապուր, պանիր, հաց, թխվածքաբլիթ

Օր 3


Նախաճաշ — Հերկուլես, Հացով ձվածեղ (гринки),  թեյ, պանիր, հաց, շոկոլադե կրեմ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր:

Ճաշ — կարտոֆիլ տապակած, կոտլետ, , պանիր, աղցան, լոլիկ, վարունգ, ծիրանի և բալի կոմպոտ, միրգ

Ափային ընդմիջումներ — միրգ’ ծիրան և խնձոր, ձմերուկ, եգիպտացորեն, պանիր, հալած պանիր, հաց, հավի կրծքամիս, կարտոֆիլ

Մասնակիցներ՝

Գոհար Խուդոյան  5 

Լեո Աբրահամյան 4 

Նարեկ Առուստամյան 4 

Մանվել Գալստյան 4 

Սարգսյան Դավիթ 4 

Մարկ Հովհաննիսյան 3 

Եվա Հովհաննիսյան 6

 Ռազմիկ Արշակյան 6 

Արիս Մաթևոսյան 6 

Ղազարյան Էլեն 5 (Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 դպրոց) 

Վիկտորիա Ղազարյան 5 

Տիգրան Ներսիսյան -6

 Վահան Սերոբյան  5 

Սամուել Ադամյան 5

Հայկ Ենգիբարյան 5 

Տիգրան Ենգիբարյան 5


воскресенье, 9 августа 2026 г.

Մուտքի ճամբար. 2025-2026

  Մուտքի ճամբար

4-6-րդ դասարանցիներ

օգոստոսի 25-27

5-րդ ուսումնական շրջան

Վայրը՝ Արևելյան դպրոց

Համակարգում՝ Անահիտ Գևորգյան, Աննա Ստեփանյան


Նպատակը՝ ծանոթացում կրթահամալիրի նախագծերին, ուսումնական պլանին, կրթահամալիրյան օրացույցին,  հեղինակային այլընտրանքային մանկավարժությանը, մոտեցումներին։ 

Մասնակիցներ՝ մուտքի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ

Լուսաբանումը՝  Սմբատ Պետրոսյանի, Սյուզաննա Սարգսյան



օր 1

25․08

10։00՝ ընդհանուր պարապմունք՝ Լիլիթ Վերմիշյան
            ծոնաթացում կրթահամաիլիրին հեղինակային այլընտրանքին, ուսումնական կայք, համացանցը ուսումնական միջավայր ` Անահիտ Գևորգյան

10։30՝  Բնապահպանաական զրույց, ծանոթացում լաբորատորային՝ Իվետա Ջանազյան

11։00՝  Խոսում ենք օտար լեզվով՝ Անի Մրտեյան, 

12։00՝   Մարզական՝ Գայանե Սարգսյան


օր 2

26․08


10։00՝ ընդհանուր պարապմունք՝ Լիլիթ Վերմիշյան․ Երևան

       10։15՝ Բանավոր խոսք(Իմ մասին) ՝Մարինե Ամիրջանյան

10։45՝ Ֆլեշմոբերը որպես տնային աշխատանքի  այլընտրանք՝ Սմբատ Պետրոսյան
 

11։20՝ քայլք <<Տիգրան Հայրապետյան>> գրադարան, լաբորատորիաներ՝ Աննա Ստեփանյան

12։00՝ քայլք, լող ՝ Գայանե Սարգսյան





օր 3

27․08

10։00՝ ընդհանուր պարապմունք՝ Լիլիթ Վերմիշյան

10։30՝ միջավայրի խնամք՝ Գայանե Մնացականյան

11։00՝ Բլոգավորություն՝ Աննա Պետրոսյան

12։00՝ լող՝ Գայանե Սարգսյան

12։00՝ ծրագրի ղեկավարի հանդիպումը ծնողների հետ․ Նառա Նիկողոսյան



4-րդ դասարան

  1. Հեկտոր Սիմոնյան  + 
  2. Դավիթ Սարգսյան- չեն ցանկանում
  3. Ֆելիքս Աառքելյան- անհասանելի
  4. Յունա Միքաելյան+
  5. Էրիկ Համբարձումյան+
  6. Մարիա Թադևոսյան-չեն ցանկանում
  7. Եվա Ղազարյան-չեն ցանկանում
  8. Մարկ Բեղլոյան +

5-րդ դասարան

  1. Լինա Հովհաննիսյան- դեռ մտածում է
  2. Ռոբերտ Դադայան +
  3. Սոսե Բոյաջյան+
  4. Գոհար Մելքոնյան+
  5. Մկրտումյան Լևոն +
  6. Շալիկո Մաղաքյան+
  7. Ինեսա Մկրտչյան+
  8. Հովհաննես Խաչատրյան+
  9. Միլիսսա Մկրտումյան+

6-րդ դասարան

  1. Քրիստ Սողոյան +
  2. Գևորգ Համբարձումյան- չեն ցանկանում
  3. Դավիթ Դանիելյան-չեն ցանկանում
  4. Արամ Անանյան+
  5. Յանա Մզիկյան+
  6. Մարիամ Մկրտչյան(հայրը դասավանդող) +
  7. Ակսել Զաքարյան +
  8. Ավետիսյան Սամվել+

Հաշվառում


4-րդ դասարան

  1. Հեկտոր Սիմոնյան  + ++++
  2. Էրիկ Համբարձումյան+++++
  3. Մելքոնյան Գոհար-բ+++
5-րդ դասարան
  1. Ռոբերտ Դադայան ++++-
  2. Սոսե Բոյաջյան+++++
  3. Մկրտումյան Լևոն +++++
  4. Շալիկո Մաղաքյան+++++
  5. Հովհաննես Խաչատրյան+++++
  6. Ավետիսյան Սամվել+++++
  7. Մկրտումյան Մելիսսա +բ+++
6-րդ դասարան


  1. Քրիստ Սողոյան +++++
  2. Արամ Անանյան+++++
  3. Յանա Մզիկյան+++բ-
  4. Մարիամ Մկրտչյան(հայրը դասավանդող) +++++
  5. Ակսել Զաքարյան ++++ -

понедельник, 22 июня 2026 г.

Կարգեր

 Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Հունիսի 23 

ժամը՝ 10։00-11։00

  1. Կարգեր մշակելու, հաստատելու, փոփոխություններ անելու կարգ
  2. Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ
  3. Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգ
  4. Ուսումնական պարապմունքի գրանցման կարգ
  5. Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ

Դասավանդողի  տեսանկյունից այս կարգերը նրա աշխատանքային ուղեցույցն են: Որպեսզի ստիպված չլինեք ամեն անգամ կարդալ տասնյակ էջերով իրավական տեքստեր, ստորև դուրս եմ բերել այն ամենակարևոր կետերը, որոնք անմիջականորեն ազդում են մեր ամենօրյա աշխատանքի վրա և կօգնեն մեզ խուսափել սխալներից։

1. Դասի պլանավորում և կազմակերպում

Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից

  • Ժամանակի կառավարում. Դասին ներկայանալ ֆիքսված ժամից (օրինակ՝ 5-10 րոպե) շուտ։ Դասն սկսել և ավարտել հստակ ժամանկացույցը ՝ չխլելով երեխաների դասամիջոցը։

  • Պարտադիր պլանավորում. Ձեռքի տակ ունենալ տվյալ դասի պլանը (կամ թեմատիկ հարցաշարը) և անհրաժեշտ նյութերը (սլայդներ, լաբորատոր սարքեր)՝ նախքան լաբորատորիա մտնելը։

2. Սովորողների ծանրաբեռնվածություն

Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգից

  • Տնային աշխատանքների չափաբաժին. Հաշվի առնել, որ տնային առաջադրանքների ծավալը չպետք է գերազանցի կարգով սահմանված նորման (սովորաբար՝ տվյալ դասի ժամանակի 20-30%-ից ոչ ավելին), որպեսզի աշակերտը չգերծանրաբեռնվի։

3. Էլեկտրոնային  մատյանների վարում

Ուսումնական պարապմունքի գրանցման կարգից

  • Ժամկետների խիստ պահպանում. Դասի թեման, տնային առաջադրանքը և բացակայությունները մատյանում գրանցել նույն օրը։

  • Գրառումների ճշգրտություն. Թեմայի ձևակերպումը պետք է բառացի համընկնի ձեր կողմից տարեսկզբին հաստատված նախագծին։

4. Օբյեկտիվ գնահատում և բողոքարկում

Ուսումնական աշխատանքի գնահատման կարգից

  • Թափանցիկություն. Դասընթացի սկզբում (կամ թեմայի մեկնարկին) աշակերտներին հստակ բացատրել՝ ինչպես է ձևավորվում գնահատականը (քանի՞ միավոր է դասարանականը, քանիսը՝ թեմատիկը, քանիսը՝ ակտիվությունը)։

  • Գնահատականի հիմնավորում. Սովորողին նշանակված ցածր կամ բարձր միավորը միշտ պետք է ունենա մեկնաբանություն՝ բանավոր կամ էլեկտրոնային գրությամբ։

5. Ձեր իրավունքը՝ փոփոխություններ անելու

Կարգեր մշակելու, հաստատելու, փոփոխություններ անելու կարգից

  • Ձայնի իրավունք. Եթե տեսնում եք, որ վերը նշված կարգերից որևէ մեկը կյանքում չի գործում կամ խանգարում է դասապրոցեսին, դուք իրավունք ունեք պաշտոնական առաջարկ (գրավոր զեկուցագիր կամ հարցի բարձրացում մանկավարժության կենտրոնին, մասնագիտական խմբի ղեկավարին  կամ ծրագրի ղեկավարին։Ներկայացնել դրանցում փոփոխություն անելու համար։ Կարգերը քարացած չեն։

📌 Ուսուցչի ոսկե կանոնը. Կարգերի լավ իմացությունը ձեզ պաշտպանում է ծնողների, սովորողների կամ տնօրինության հետ հնարավոր կոնֆլիկտների ժամանակ։ Երբ դուք շարժվում եք «ըստ կարգի», ձեր թիկունքին կարգերն են ։



1

Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատակարգերը, գործունեության կազմակերպման կարգերը, այդ թվում՝ նաև ուսումնական պլանով որոշված (այսուհետ՝ կարգեր), կրթահամալիրի Ներքին կարգապահական կանոնների հավելվածներ են։ Կարգերի, դրանցում փոփոխությունների անհրաժեշտությունը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մասնաճյուղերի, մասնախմբերի ղեկավարների հայտով, ներկայացված պահանջներով (տեխնիկական նկարագրություն)։

Կարգերը մշակում, լրամշակում են (այսուհետ՝ մշակում) հեղինակային մանկավարժոււթյան լաբորատորիայի համակարգմամբ՝ դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարների մասնակցությամբ։ Լաբորատորիայի ղեկավարը մշակման պայմանավորվածությունը՝ աշխատանքը կատարելու ժամկետներով, առաջարկվող լրավճարի չափով (բացառությամբ ի պաշտոնե արվող աշխատանքի), ներկայացնում է վարչական խորհրդին։ Մշակված կարգը քննարկվում, համաձայնեցվում է կրթահամալիրի դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդներում, մասնաժողովում, վարչական խորհրդում։ Կառավարման խորհուրդ ներկայացվում է կրթահամալիրի տնօրենի կողմից։

Հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կարգը գործածության մեջ է դրվում տնօրենի հրամանով, հրապարակվում է կրթահամալիրի կայքում, մանկավարժության կենտրոնի, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի, պատասխանատուների բլոգներում։ Մշակողը վճարվում է մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի հայտով, աշխատանքը ընդունելուց հետո։



2

Ուսումնական պարապմունքի կազմակերպման ձևեր են առկա, հեռավար, առցանց:


Առկա և հեռավար ուսուցման համակցում: Ուսումնական պարապմունքների այս ձևը հնարավորություն է տալիս ուսումնական պարապմունքները կազմակերպել՝ ըստ սովորողի անհատական պլանի՝ կիրառելով ուսումնական գործի կազմակերպման համակցված տարբերակը, հնարավորություն տալով սովորողին ընտրել ուսուցման առավել հարմար տարբերակը:


Ուսումնական պարապմունքի բացօթյա տարածքը` բակը, հասարակական վայր, հուշարձանի տարածք, պետք է պարապմունքից առաջ մաքրվի, խնամվի` դառնալով մաքուր և հիգիենիկ։ 


3

Ուսումնական  աշխատանքը 1-12-րդ դասարանում կազմված է հետևյալ հիմնական բաղկացուցիչներից.

·     Դասարանական աշխատանք

·     Տնային աշխատանք` լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն

Դասարանական աշխատանք՝ ուսումնական պարապմունք

Դասավանդողը ուսումնական պարապմունքի ծրագիրը նախօրոք հրապարակում է իր բլոգում: Դասարանում արվող գրավոր առաջադրանքների արդյունքները սովորողներն հրապարակում են իրենց բլոգներում: Դասարանում կատարվող աշխատանքը ստուգվում է կա՛մ դասարանում՝ խմբային քննարկման միջոցով, անհատապես, կա՛մ ուսուցչի` սովորողի վիրտուալ տարածքում արվող գրառումներով և ուղղորդումներով:

Տնային աշխատանք` լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն:

4

 Ուսումնական պարապմունքի մասնակիցների հաշվառումը

Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին դասարանի (դպրոցի) էլեկտրոնային ընթացիկ շաբաթվա (օրվա) մատյանում գրանցում է սովորողների բացակայությունը։ 


5

Այն միտված է ապահովելու սովորողների և դասավանդողների զարգացումը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը: Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումը լինում է ներքին և արտաքին:


Ներքին գնահատումն իրականացվում է սովորողների՝ ըստ ուսումնական շրջանների, տարեկան ամփոփիչ գնահատման, կրթահամալիրային հետազոտությունների նպատակով: Սովորողը մասնակցում է «Ես կարողանում եմ...» ստուգատեսի, ներկայացնում ուսումնական տարեկան գործունեության հաշվետվություն։ 


4-րդ դասարանի վերջում անց է կացվում կրթահամալիրային հետազոտություն` սովորողների ուսումնական կարողությունների համապատասխանությունը պետական և կրթահամալիրային չափորոշիչներին: 

Կրթահամալիրում գրավոր ստուգումները, ինքնաստուգումները, ուսումնասիրությունները կազմակերպվում են ուսուցման ՏՀՏ միջոցներով։