Ուսումնական պլաններով որոշված կարգեր
Հունիսի 23
ժամը՝ 10։00-11։00
- Կարգեր մշակելու, հաստատելու, փոփոխություններ անելու կարգ
- Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգ
- Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգ
- Ուսումնական պարապմունքի գրանցման կարգ
- Ուսումնական աշխատանքի գնահատման կարգ
Դասավանդողի տեսանկյունից այս կարգերը նրա աշխատանքային ուղեցույցն են: Որպեսզի ստիպված չլինեք ամեն անգամ կարդալ տասնյակ էջերով իրավական տեքստեր, ստորև դուրս եմ բերել այն ամենակարևոր կետերը, որոնք անմիջականորեն ազդում են մեր ամենօրյա աշխատանքի վրա և կօգնեն մեզ խուսափել սխալներից։
1. Դասի պլանավորում և կազմակերպում
Ուսումնական պարապմունքի կազմակերպման կարգից
Ժամանակի կառավարում. Դասին ներկայանալ ֆիքսված ժամից (օրինակ՝ 5-10 րոպե) շուտ։ Դասն սկսել և ավարտել հստակ ժամանկացույցը ՝ չխլելով երեխաների դասամիջոցը։
Պարտադիր պլանավորում. Ձեռքի տակ ունենալ տվյալ դասի պլանը (կամ թեմատիկ հարցաշարը) և անհրաժեշտ նյութերը (սլայդներ, լաբորատոր սարքեր)՝ նախքան լաբորատորիա մտնելը։
2. Սովորողների ծանրաբեռնվածություն
Սովորողի ուսումնական աշխատանքի կազմակերպման կարգից
Տնային աշխատանքների չափաբաժին. Հաշվի առնել, որ տնային առաջադրանքների ծավալը չպետք է գերազանցի կարգով սահմանված նորման (սովորաբար՝ տվյալ դասի ժամանակի 20-30%-ից ոչ ավելին), որպեսզի աշակերտը չգերծանրաբեռնվի։
3. Էլեկտրոնային մատյանների վարում
Ուսումնական պարապմունքի գրանցման կարգից
Ժամկետների խիստ պահպանում. Դասի թեման, տնային առաջադրանքը և բացակայությունները մատյանում գրանցել նույն օրը։
Գրառումների ճշգրտություն. Թեմայի ձևակերպումը պետք է բառացի համընկնի ձեր կողմից տարեսկզբին հաստատված նախագծին։
4. Օբյեկտիվ գնահատում և բողոքարկում
Ուսումնական աշխատանքի գնահատման կարգից
Թափանցիկություն. Դասընթացի սկզբում (կամ թեմայի մեկնարկին) աշակերտներին հստակ բացատրել՝ ինչպես է ձևավորվում գնահատականը (քանի՞ միավոր է դասարանականը, քանիսը՝ թեմատիկը, քանիսը՝ ակտիվությունը)։
Գնահատականի հիմնավորում. Սովորողին նշանակված ցածր կամ բարձր միավորը միշտ պետք է ունենա մեկնաբանություն՝ բանավոր կամ էլեկտրոնային գրությամբ։
5. Ձեր իրավունքը՝ փոփոխություններ անելու
Կարգեր մշակելու, հաստատելու, փոփոխություններ անելու կարգից
Ձայնի իրավունք. Եթե տեսնում եք, որ վերը նշված կարգերից որևէ մեկը կյանքում չի գործում կամ խանգարում է դասապրոցեսին, դուք իրավունք ունեք պաշտոնական առաջարկ (գրավոր զեկուցագիր կամ հարցի բարձրացում մանկավարժության կենտրոնին, մասնագիտական խմբի ղեկավարին կամ ծրագրի ղեկավարին։Ներկայացնել դրանցում փոփոխություն անելու համար։ Կարգերը քարացած չեն։
📌 Ուսուցչի ոսկե կանոնը. Կարգերի լավ իմացությունը ձեզ պաշտպանում է ծնողների, սովորողների կամ տնօրինության հետ հնարավոր կոնֆլիկտների ժամանակ։ Երբ դուք շարժվում եք «ըստ կարգի», ձեր թիկունքին կարգերն են ։
1
Հաստատվել է կրթահամալիրի կառավարման խորհրդի 29.08.2024թ. նիստին
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատակարգերը, գործունեության կազմակերպման կարգերը, այդ թվում՝ նաև ուսումնական պլանով որոշված (այսուհետ՝ կարգեր), կրթահամալիրի Ներքին կարգապահական կանոնների հավելվածներ են։ Կարգերի, դրանցում փոփոխությունների անհրաժեշտությունը հաստատում է կրթահամալիրի տնօրենը՝ մասնաճյուղերի, մասնախմբերի ղեկավարների հայտով, ներկայացված պահանջներով (տեխնիկական նկարագրություն)։
Կարգերը մշակում, լրամշակում են (այսուհետ՝ մշակում) հեղինակային մանկավարժոււթյան լաբորատորիայի համակարգմամբ՝ դպրոցների, քոլեջի, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարների մասնակցությամբ։ Լաբորատորիայի ղեկավարը մշակման պայմանավորվածությունը՝ աշխատանքը կատարելու ժամկետներով, առաջարկվող լրավճարի չափով (բացառությամբ ի պաշտոնե արվող աշխատանքի), ներկայացնում է վարչական խորհրդին։ Մշակված կարգը քննարկվում, համաձայնեցվում է կրթահամալիրի դպրոցների, քոլեջի մանկավարժական խորհուրդներում, մասնաժողովում, վարչական խորհրդում։ Կառավարման խորհուրդ ներկայացվում է կրթահամալիրի տնօրենի կողմից։
Հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կարգը գործածության մեջ է դրվում տնօրենի հրամանով, հրապարակվում է կրթահամալիրի կայքում, մանկավարժության կենտրոնի, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի, պատասխանատուների բլոգներում։ Մշակողը վճարվում է մանկավարժության լաբորատորիայի ղեկավարի հայտով, աշխատանքը ընդունելուց հետո։
2
Ուսումնական պարապմունքի կազմակերպման ձևեր են առկա, հեռավար, առցանց:
Առկա և հեռավար ուսուցման համակցում: Ուսումնական պարապմունքների այս ձևը հնարավորություն է տալիս ուսումնական պարապմունքները կազմակերպել՝ ըստ սովորողի անհատական պլանի՝ կիրառելով ուսումնական գործի կազմակերպման համակցված տարբերակը, հնարավորություն տալով սովորողին ընտրել ուսուցման առավել հարմար տարբերակը:
Ուսումնական պարապմունքի բացօթյա տարածքը` բակը, հասարակական վայր, հուշարձանի տարածք, պետք է պարապմունքից առաջ մաքրվի, խնամվի` դառնալով մաքուր և հիգիենիկ։
3
Ուսումնական աշխատանքը 1-12-րդ դասարանում կազմված է հետևյալ հիմնական բաղկացուցիչներից.
· Դասարանական աշխատանք
· Տնային աշխատանք` լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն
Դասարանական աշխատանք՝ ուսումնական պարապմունք
Դասավանդողը ուսումնական պարապմունքի ծրագիրը նախօրոք հրապարակում է իր բլոգում: Դասարանում արվող գրավոր առաջադրանքների արդյունքները սովորողներն հրապարակում են իրենց բլոգներում: Դասարանում կատարվող աշխատանքը ստուգվում է կա՛մ դասարանում՝ խմբային քննարկման միջոցով, անհատապես, կա՛մ ուսուցչի` սովորողի վիրտուալ տարածքում արվող գրառումներով և ուղղորդումներով:
Տնային աշխատանք` լրացուցիչ կրթություն, ինքնակրթություն:
4
Ուսումնական պարապմունքի մասնակիցների հաշվառումը
Դասավանդողը ուսումնական պարապմունքի առաջին րոպեներին դասարանի (դպրոցի) էլեկտրոնային ընթացիկ շաբաթվա (օրվա) մատյանում գրանցում է սովորողների բացակայությունը։
5
Այն միտված է ապահովելու սովորողների և դասավանդողների զարգացումը, խթանելու սովորելու ձգտումը, բարելավելու ուսումնական պլանները, դասընթացների ծրագրերը, ուսուցման կազմակերպումը: Գնահատման հիմքում հանրակրթության պետական չափորոշչի, հեղինակային կրթական ծրագրի պահանջներն են: Գնահատումը լինում է ներքին և արտաքին:
Ներքին գնահատումն իրականացվում է սովորողների՝ ըստ ուսումնական շրջանների, տարեկան ամփոփիչ գնահատման, կրթահամալիրային հետազոտությունների նպատակով: Սովորողը մասնակցում է «Ես կարողանում եմ...» ստուգատեսի, ներկայացնում ուսումնական տարեկան գործունեության հաշվետվություն։
4-րդ դասարանի վերջում անց է կացվում կրթահամալիրային հետազոտություն` սովորողների ուսումնական կարողությունների համապատասխանությունը պետական և կրթահամալիրային չափորոշիչներին:
Կրթահամալիրում գրավոր ստուգումները, ինքնաստուգումները, ուսումնասիրությունները կազմակերպվում են ուսուցման ՏՀՏ միջոցներով։
Комментариев нет:
Отправить комментарий