2025-2026
Տարեկան աշխատանքների համառոտ հաշվետվություն Անահիտ Գևորգյան (Արևելյան դպրոցի կազմակերպիչ)
1. Ուսումնական և ընտրությամբ գործունեության համակարգում
Ընտրությամբ գործունեության և ակումբների համակարգում. Կանոնավոր կերպով իրականացվել է սովորողների ընտրությամբ գործունեության, մարզական ակումբների և տեխնոլոգիական դասընթացների կազմակերպումն ու վերահսկումը:
Անհատական պլաններ և հաշվառում. Տարվա ընթացքում կազմվել եմ սովորողների անհատական ուսումնական պլանները, վարվել եմ հաշվառման մատյաններն ու դասացուցակների գրանցումները։
Ինչպես նաև հանդիսացել եմ դպրոցի 3-րդ լաբորատորիայի պատասխանատուն: Մեդիակրթություն. Աջակցություն «Մուտքի» ճամբարների սովորողներին՝ էլեկտրոնային հասցեների բացման և անհատական բլոգների վարման հմտությունների ձեռքբերման գործում:
2. Ներառական կրթություն և աշխատանք ՏՄԱԿ-ի հետ
Հատուկ կարիքներով սովորողների աջակցություն. Կատարել եմ ամենօրյա աշխատանք հատուկ կարիքներով սովորողների հետ՝ ներառելով նրանց դասարանական խմբերում, զարգացնելով ինքնասպասարկման ու կողմնորոշման հմտություններ:
Մասնագիտական համագործակցություն. Սերտ համագործակցություն բազմամասնագիտական թիմի հետ և կանոնավոր մասնակցություն ՏՄԱԿ-ի կողմից կազմակերպվող մասնագիտական սեմինարներին:
3. Ուսումնական ճամփորդություններ և ճամբարներ
Թանգարանային և ճանաչողական այցեր. Կազմակերպել և ուղեկցվել եմ բազմաթիվ դասարանների ուսումնական մեկօրյա ճամփորդությունները դեպի Երկրաբանական թանգարան, Մատենադարան և այլ մշակութային վայրեր:
Արտագնա նախագծեր և վրանային ճամբարներ. Իրականացվել են բնապահպանական եռօրյա վրանային ճամբարներ (օրինակ՝ Վաղաշեն գյուղի ափամերձ հատվածում «Մուտքի» ճամբարականների հետ),
ինչպես նաև ուսումնական ճամփորդություններ դեպի Լոռի (Ալավերդի, Պուշկինո, Արտանիշ)
4. Ծիսական, մարզական և համայնքային նախագծեր
Մեդիաուրբաթների համակարգում. Դպրոցի տարբեր օղակների (օրինակ՝ 4-6-րդ դասարանցիների) «Մեդիաուրբաթ» նախագծերի կազմակերպում և համակարգում։
Պարտիզապուրակային գործունեություն. Դպրոցի հարակից տարածքների, պարտիզապուրակային գործի և միջավայրի խնամքի աշխատանքների կազմակերպում և համակարգում։
Համագործակցություն ծնողների հետ. Կանոնավոր անհատական հանդիպումներ և զրույցներ սովորողների ծնողների հետ։ Ուսումնական պայմանագրերի կնքում։
Комментариев нет:
Отправить комментарий