четверг, 6 февраля 2020 г.

«Արատես» դպրական

Եռօրյա հայրենագիտական, արշավախմբային, փառատոնային ճամբար «Արատես» դպրական կենտրոնում

փետրվարի 14-16



Մեկնումը՝ ժամը 14.00՝ Մայր դպրոցի բակից
Վերադարձը՝ Մայր դպրոցի բակ 14։00։

Նպատակը՝

Մասնակցությունը ձնե քանդակների փառատոնին, սառցե քանդակների, սառցե պարիսպնրի ստեղծում, ձմեռային մարզական խաղեր:

Երթուղին

Մեկնում՝
Երևան-Արտաշատ-Երասխ-Սևակավան-Զանգակատուն-Արենի-Գետափ -Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
Վերադարձ՝
Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Արենիի շուկա
Արփայի հովիտ՝ Արփա գետը ձմռանը
Եղեգիսի կիրճ
Արատեսի վանք

Եռօրյա ճամբարի աշխատակարգ՝

ձնե, սառցե քանդակների ստեղծում, մարզական պարապմունքներ, քայլարշավ Արատես գետի հունով, ձնե քանդակների ստեղծում, սառցե քանդակներ և այլն
Արատես ուսումնական կենտրոնի տարածքի խնամք
երեկոյան քննարկումներ, խաղեր

Օրվա լուսաբանումներ, պատումներ՝

դասավանդողների՝ Սմբատ Պետրոսյանի, Իվետա Ջանազյանի, Անահիտ Գևորգյանի FB էջերում։

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝

ուսապարկ-քնապարկ
անձնական հիգիենայի պարագաներ
Տաք հագուստ, տաք գլխարկ և տաք, ճթքավոր կոշիկներ
խոհանոցային անհատական սպասք
ջուր, ճանապարհի օրապահիկ
 ռեժիմ
փետրվաիր 14
15։30-Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի-ընդմիջում
19։30- Ընթրիք
20։30- քննարկումներ, գծանկարչթյուն, ծեսի նախապատրաստություն
22։00-քուն
փետրվաիր 15
9։00- առավոտյան պարապմունք
10։00- նախաճաշ
11։00- նախագծային աշխատանք
14։00- ճաշ
15։00- նախագծային աշխատանք
17։00- Տիառնընդառաջի ծես

19։00- ընթրիք

20։30-քննարկումներ, օրվա ամփոփում

22։00- քուն

փետրվաիր 16


9։00- առավոտյան պարապմունք
10։00- նախաճաշ

11։00- ճամբարի հանձնում, վերադարձ

Վերադարձը՝ 14։00- Մայր դպրոցի բակ



Ճամբարը կհամակարգեն՝
Արատես դպրական կենտևոնի ղեկավար՝ Սմբատ Պետրոսյանը
Արևելյան դպրոցի ղեկավար՝ Նառա Նիկողոսյան
Կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան
Հայրենագետ՝ Իվետա Ջանազյան

Մասնակիցներ

Դասավանդողներ
  1. Նառա Նիկողոսյան
  2. Անահիտ Գևորգյան
  3. Սմբատ Պետրոսյան
  4. Իվետա Ջանազյան
  5. Արմինե Տեր-Արսենյան
  6. Թամար Ղահրամանյան
  7. Դավիթ Պետրոսյան
  8. Անաստասիա Սիդորանի
  9. Կարինե Մացակյան
Սովորողներ՝
  1. Անի Կարապետյան․ 4-րդ դասարան
  2. Ալլա Ավագյան․ 4-րդ դասարան
  3. Նարինե Պողոսյան․ 5-րդ դասարան
  4. Մարի Աղայան․ 5-րդ դասարան
  5. Խաչիկ Հովհաննիսյան․4-րդ դասարան
  6. Արեն Ղազարյան․ 4-րդ դասարան
  7. Գուրգեն Շիրինյան․ 5-րդ դասարան
  8. Ալեն Աբովյան․ 5-րդ դասարան
  9. Նարեկ Մնացականյան․ 5-րդ դասարան
  10. Մարիա Չոբանյան․ 4-րդ դասարան

суббота, 18 января 2020 г.

Շիրակի մարզ․ Գյումրի-Կապսի


Կապսի կամ ձյան հետքերով՝ 23.01 — 25.01

Մեկնում — Երևան — Ագարակ — Արուճ — Թալին- Գյումրի — Կապսի
Հետեդարձ – Արթիկ՝ Հառիճավանք — Ապարան
Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:
Մարզիչ՝ Սյուզի Սարգսյան։
Մասնակիցներ — Արևելյան դպրոցի  և Միջին դպրոցի սովորողներ
Նպատակ— Սովորող-սովորեցնող, մարզական-հայրենագիտական, կրթական փոխանակում
Կրթական փոխանակումներ — ԿԱՍՍԱ հիրմնադրամի սաների հետ’ Դիջիթեք և Բնատեխնիկական ստուգատեսի ներկայացում
Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ՝
  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի
  • Հառիճավանք
  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի
  • Արուճի եկեղեցի
  • Յոթ Վերք եկեղեցի
  • Կապսի ձոր
Թվային միջոց՝ բջջային հեռախոս, լիցքավորիչ- հաշվետու նյութերի և կապի համար:
Նախատեսվում է ուղիղ եթերներ Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի, Սյուզի Սարգսյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:

Անհրաժեշտ է
  • պահեստային հագուստ, քայլքի կոշիկ, ձեռնոց, գլխարկ, շարֆ
  • հեռադիտակ, կողմնացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման-թեյաման
  • օրապահիկ-բրդուճ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • անկողնային սպիտակեղեն
Գիշերակաց— Կապսի ձոր մարզակայան
Նախնական աշխատանքներ՝
Ալլա Առաքելյան
Գարիկ Թովմասյան

Նախահաշիվ՝
I օր
1O.OO Մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
11.OO — Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի (բրդուճներ)
13.OO — Հանդիպում ԿԱՍՍԱ հիմնադրամում
15.OO — Գյումրի. Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիներ, թափառումներ Գյումրիում
18.00 — Ժամանում-տեղավորում Կապսի ձոր մարզակայան:
19.00 — Ընթրիք
2O.OO — Ձնագնդի, տարածքի ծանոթացում
21.3O — Օրվա ամփոփում, նախապատրաստում հաջորդ օրվան
22.00 — Քուն

II օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ, մարզական պարապմունք
10.00 — Նախաճաշ
11.00- Մարզական խաղեր. դահուկ, սահնակ
14.00 — Ճաշ
15.00 — Քայլք դեպի մատուռ /1կմ/
17.OO-18.30 — Մարզական խաղեր. դահուկ, սահնակ, ճոճվող կամուրջ, zip-line
19.00 — Ընթրիք
2O.OO —  Օրվա ամփոփում, հաշվետու նյութերի պատրաստում
22.00 — Քուն

III օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ, մարզական պարապմունք
10.00 — Նախաճաշ
12.00-  Ճամբարի հանձնում
14.OO – Արթիկ- Հառիճավանք. բրդուճներով ընդմիջում
17.00 — Վերադարձ. Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի

Մասնակիցներ
1. Դոխոյան Լինա 5-1
2. Աթանեսյան Վահան 6-1
3. Աթանեսյան Դավիթ 5-1
4. Մալխասյան Աալլա 6-2
5. Մալխասյան Դավիթ 5-1
6. Թովմասյան Գարիկ 4-3
7. Ավանեսյան Ալեքս 4-3/առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
8. Առաքելյան Ալլա 4-3
9. Սահակյան Մալենա 4-3

10. Ղազարյան Արեն 4-3/առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
11. Սարգսյան Նարե 4-1/առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
12. Աբգարյան Մանե 8-1
13. Հակոբյան Նարինե 5-2 մուտք
14. Աղայան Մարի 5-2
15. Չոբանյան Մարիա 4-3 մուտք
16. Ղազարյան Գոռ 4-1 /առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
17. Ավետիսյան Անգելինա 5-1
18. Ավտիսյան Սամվել 4-2
19․Մալքոնյան Հարություն 5-2
20․Սուքիասյան Նարեկ 5-1

среда, 1 января 2020 г.

Ուսումնական հունվար

2019-2020 ուստարի

Երկրորդ ուսումնական շրջան
Հունվար


Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ
Նախագծեր և ստուգատեսեր՝
  • Ճամփորդությամբ ուսուցում․ գիշերակացով ճամբար
  •  «Հանրակրթական Դիջիթեք 2020»
Գործունեության ձևերը՝ 
  • Ձմեռային քայլք
  • Այցելություն կրթահամալիրի դպրոցներ, ճամփորդություններ
  • Մարզական ճամբար Կապս-Շիրակի մարզ։
  • Սովորող-սովորեցնող նախագծով պարուսուցում, առավոտյան պարապմունք
  • Միջավայրի խնամք, տարածքի մաքրում
  • ընտրությամբ գործունեության խմբերի ձևավորում
  • Ոսումնական ժամերգություն․Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • Այցելություն մասնագետ ծնողների աշխատավայր, որը կլինի արդեն իրականացված նախագծի  շարունակություն․ <<Դաս-պարապմունքը վարում են՝ ընտանիքը,  սովորողը, դասավանդողը>>։

воскресенье, 15 декабря 2019 г.

                    «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Արևելյան դպրոց․ դեկտեմբերի 19-ը, ժամը՝ 12։00



Մասնակիցներ՝ 4-5րդ դասարանցիներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր։

Ծրագրում. տոնախմբություն, պարատուն, հյուրասիրություն,  Վալսեր 1  2   3  4  5 ,   ընտանեկան երաշտական համարներ, ներկայացումներ, ֆոտոներ, սելֆիներ։

Դասարաններ, կազմակերպիչներ





4․1 դասարանի համակարգող՝ Իվետա Ջանազյան
4․2 դասարանի համակարգող՝ Լիլիթ Սարգսյան
4․3 դասարանի համակրագող՝ Գայանե Փարվանյան
5․1 դասարանի համակարգող՝ Մարինե Ամիրջանյան
5․2 դասարանի համակարգող՝ Անի Մրտեյան

Օգնականներ՝ Աննա Ստեփանյան, Արմինե Մանուկյան։

Հագուստ՝ տղաները հագնվում են ջինսե տապատներ, վերնաշապիկ, թիթիեռնիկ կամ թողկապ։ Աղջիկներ՝ շրջազգեստ կամ փեշ, տոնական սանրվածքով։

Տրամադրությունը՝ ժպիտներով, հանդուրժող, ներող, լավատես, սիրալիր, փայլուն մտքերով․․․

Մուտքը՝ քաղցրավենիքով, երեգերի բառերը բերանացի, տոնական տրամադրությամբ, սիրալիր․․․

Տոնախմբության վայրը՝ Արևելյան դպրոցի սրահ։

Հյուրասիրությունը՝ Արևելյան դպրոցի սրահներում։

Ֆոտոների, վիդյուների  պատասխանատու՝ Սմբատ Պետրոսյան
Ձևավորման պատասխանատու՝ Թամարա Հարությունյան
Երգ ու երաժշտության պատասխանատու՝ Մարինե Ոսկանյան
Համակարգող՝ Անահիտ Գևորգյան

суббота, 2 ноября 2019 г.

Ես սեբաստացի Անահիտն եմ...

 Սեբաստացին ընտրություն է…

Երբ սկսեցի հիշել, թե երբ ես ու իմ երեխաները դարձանք սեբաստացի ու ինչ ճանապարհ անցանք, միանգամից գլխումս երկու միտք խառնվեց։ Կրթահամալիրը տուն է, թե դպրոց։

Տուն

Տուն է, որովհետև ես այստեղ ապրեցի իմ կյանքի հետաքրքիր օրերը, եղա երջանիկ, դժբախտ, ծանր ու թեթև, մանկացա, մեծացա, տարբերեցի, մերժեցի, ուժեղացա, կորցրեցի ու գտա։

Հիշողություն

Կարծես երեկ լիներ, երբ Ֆրեդը 1․5 տարեկան էր, Գոհարը՝ 3։ Հերթական անգամ մեր տանը  խոսում էինք կրթահամալիրյան կենդանի կյանքի մասին, երբ տիար Գևորգ-քեռին կամ Գոու պապիկն ասաց, որ սկսվել է ընդունելությունը քոլեջում։ Սիրտս արագացավ, որովհետև կրկին անգամ իմ մեջ մանկությանս երազանքն ակտիվացավ։ Ես ուզում եմ ուսուցիչ լինել ու դրա համար պահն է, հասունացել է, ու համոզված եմ, որ կստացվի, որովհետև դա իմ երազանքն էր․․․

Ճանապարհ

Եվ մի լուսավոր օր բռնեցի Գոհարի ձեռքն ու գրկեցի Ֆրեդին․․․։ Մեզ Բ4 թաղամասի, այժմ Արևմտյան դպրոց-պարտեզի դռների մոտ դիմավորեց տիկին Զարուհին։ Սիրով երեխաներին ընդունեցին, ես էլ շտապեցի իմ փաստաթղթերով Մայր դպրոց, որպես ուսանող․․․։ Հարցազրույցն անցա, թեստը լրացրեցի։ Ես արդեն ուսանող եմ։ Դժվար էր, բայց չէի տրտնջում, որովհետև իմ երազանքն էր։ Ամեն առավոտ,  վազում էի պարտեզ, հետո` դասի, սպասում հաջորդ օրվան։ Ագահաբար սովորում էի, որովհետև ունեի դրա բնական պահանջը ։ Ես երջանիկ էի իմ ու սեբաստացիական աշխարհում։

Դպրոց

Երբ երրորդ կուրսում էի Նառա Նիկողոսյանը մեզ դասավանդում էր «Մանկական գրականություն» դասընթացը, երբ դասվարներից բացակա դասավանդող էր լինում, ինձ ուղարկում էր փոխարնելու։ Ես գնում է ու լուսավորվում երեխաներով, սովորում ու սովորեցնում իրենց։ Հավես էր։ Գնալով այս մասնագիտությունը իմն էր դառնում, ես էլ` իրենը։ Նվիրվում էի անկեղծ իմ ընտրած ճանապարհին։ Քոլեջն ավարտեցի: Նառա Նիկողոսյանի առաջարկով մնացի «Նոր դպրոցում» որպես դասվար` իմ Գոհար աղջկա ու իր դասընկերների առաջին ուսուցչուհին։ Շնորհակալ եմ, որ այդ օրը եղավ, որ առաջարկեց ու ես մնացի կրթահամալիրում։



Այնպես դասավորվեց կյանքը, որ մենք ընտանիքով բացակայեցինք երկրից, մեկնեցինք Քիշնև բնակվելու։ Շատ դժվար ու խեղդող օրեր ունեցանք։ Կարոտում էինք..., մեզ համար հայրենքը նաև կրթահամալիրն էր։ Ֆրեդը կարոտից հիվանդացավ, մենք տխուր էինք․․․։ Ամեն օր հիշում էինք մեր դպրոցը, անընդհատ կապը փորձում պահել։ Դժվար էր։ Չեմ ուզում հիշել․․․։
Վերադարձ
Եկանք մեր հայրենիք ու միանգամից վազեցինք կրթահամալիր։ Տիար Բլեյանը միանգամից ասաց․
-Դե, Անահիտ, ինչ ես սպասում, ե°րբ ես գալիս, ո°ր դպրոցում ես ուզում աշխատել։
Հուզիչ էր, պատսխանատու, ես սպասել էի այս օրվան․․․։
Սկսեցի աշխատել, կրթությունս շարունակել, ինքնակրթվել, սովորել, ապրել․․․։

Կյանք

Ես իմ կյանքի լավ ու վատ օրերը այստեղ եմ ապրել, գտել ընկերներ, որոնք իմ կողքին են եղել իմ կյանքի դժվար ու երջանիկ օրերին։ Իմ երեխաները սիրել ու սիրում են իրենց կյանքի-դպրոց կրթահամալիրը։ Հիմա էլ ուսանող են ու ամնեն տեղ ապրում են սեբաստացուն բնորոշ մտածելակերպով, մի մասնիկ էլ իրենցից են ներդնում կրթահամալիրի զարգացման գործում։ Պատասխանատու գործ-կյանք  է լինել սեբաստացի։

Գաղտնիք

Սեբաստացի լինելու համար պետք է սիրես քո ընտրած ճանապարհը, պետք է անտրտունջ լինես, ուժեղ, հարգես մարդկությանը, ունենաս արժեքներ, նվիրվես երեխաներին, ազնիվ քայլես, հաճույք ստանաս քո գործից, ամեն օրը լույսով ու կարողություններդ զարգացնելու ցանկությունով։

Երջանկություն

Ես ինձ երջանիկ եմ զգում իմ կրթահամալիրում. երեխաների մեջ անհոգ եմ, ընկերներիս կողքին` ամուր, Տիար Բլեյանի կողքին` սովորող։

Շնորհակալ եմ, որ կյանքում ինձ հնարավորություն ընձեռնվեց, գտնել իմ կրթահամալիրը, դպրոցը, ընկերներիս, սովորողներիս, աշակերտներիս։




Ես սեբաստացի Անահիտն եմ...






вторник, 22 октября 2019 г.

Մանկավարժական աշնանային բաց ճամբար


Ուսումնական աշուն 2019

Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1



Աշխատակարգ
հոկտեմբերի 28
09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում. կրթահամալիրի տոնի պատրաստություն․ նախագիծեր
09։30-ից՝ Ջուջևանի հայրենագիտական ճամբարի պատրաստություն
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ աշխատանք նախագծային խմբով նախաձեռնություններով
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝
 աշխատանք բլոգում, էլեկտրոնային հասցե, ճամբարի նախապատրաստում

հոկտեմբերի 29-31
Ճամփորդությամբ ուսուցման, կրթական փոխանակումների նախագծեր
Հայրենագիտական ճամբար Ջուջևանում

նոյեմբերի 1
09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք դպրոցներում. կրթահամալիրի տոնի պատրաստություն․ նախագիծեր
09։30-ից՝ Ջուջևանի հայրենագիտական ճամբարի նյութերի մշակում, թողարկում
12:30-13։00՝ ընդմիջում դպրոցներում
13։00-14։00՝ աշխատանք բլոգում
14։00-14։30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
14։30-ից՝
 կրթահամալիրի տոնին պատրաստություն