четверг, 27 апреля 2023 г.

Հաշվետվություն․ Ապրիլ

 Հաշվետվություն


Ճամբորդություններ

Երկրաբանկան թանգարան

Ապրիլի 11 — 12.30 — 14.20 4-2 դասարան

Ապրիլի 27 — 10.30-12.30, 5-2 դասարան

Ապրիլի 28 — 10.00 — 12.30- 5-1 դասարան

Ապրիլի 12-ին այցելություն Չարենցի տուն-թանգարան



Մայիսյան 18-րդ հավաքի նախապատրաստական աշխատանք․ Ոսումնական պլան

Աշխատանք հատուկ կարիքավորների հետ

Ընտրությամբ գործունեության համակարգում 

Ոսումնական վճարների հավաքագրում

4.4 դասարանի լաբորոտաորիայի  հերթապահության համակարգում, պատասխանատու



четверг, 20 апреля 2023 г.

Մայիսյան հավաք 18

 Սովորողի անհատական ուսումնական պլան

4-5-րդ դասարան

Մայիսյան հավաք


«Ելք»  Արևելյան դպրոց, «Մուտք» Միջին դպրոց

Մայիսի 3-ին, ժամը՝ 12։00, Արևելյան դպրոց, 5-րդ դասարաններ, կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան և Միջին դպրոցի կազմակերպիչ՝ Գոհար Եղոյան։

«Սովորող-սովորեցնող» Ուսումնական պլանի քննարկում, բլոգների ուսումնասիրում

Շարունակելի․․․

Սովորողներին, ծնողներին ներկայացնում, էլ․ հասցեներին ուղարկում եմ Ուսումնական պլանը։ Քննարկում, պարզաբանումներ ենք անում։

Google ձևաչափով ուղարկում եմ Ուսումնական պլանը, սովորողը լրացնում է։

Սովորողը բլոգում բացում է Անհատական ուսումնական պլան բաժին։
Էլ․ հասցեներին  ուղարկում եմ word տարբերակով, սովորողը լրացնում, տեղադրում է բլոգում։

 


Ուսումնական  առաջին շրջան

Ուսումնական  երրորդ շրջան




Սովորողների անհատական ուսումնական պլանների բլոգների հղումներ՝ 




































































вторник, 18 апреля 2023 г.

Ուսումնական պլան․ 2022-2023


«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ստեղծողի մոբիլ դպրոց

2022-2023 ուսումնական տարի, առաջին և երրորդ շրջան

4-5-րդ դասարաններ

Ուսումնական պլան

Առկա ուսուցում

Բովանդակություն Շաբաթական ժամաքանակը

IV- V

Մայրենի 5 

Անգլերեն 2 

Ռուսերեն 2 

Մաթեմատիկա 4 

Բնագիտություն 2 

Հայրենագիտություն 2 

Երաժշտություն, պար 2 

Տեխնոլոգիա 2 

Ֆիզկուլտուրա 3 

Սովորողի ընտրած գործունեություն 4 

Ընդամենը 28 

Հայրենագիտական-բնապահպանական-

արշավախմբային ճամբար 3 օր 

Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:

2. Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց), որոնք կրթական Բլեյան բաց ցանցի հանգույց են:

3. 4-5-րդ դասարան ընդունվում է սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է Ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին: Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։

4. Դասարանում սովորողների թիվը 25-30 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-15 հոգիանոց խմբերով:

5. Ուսուցումը կազմակերպվում է Դպրոցի ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով:

6. Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական-ստուգատեսային ճամբարներ՝ սահմանված կարգերով։

7. Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան՝ հիմք ունենալով սույն ուսումնական պլանը և ուսումնական շրջանի առանձնահատկությունը։ 

8. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք Դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:

9. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ճամբարներ, ուսումնական-հասարակական նախագծեր:

10. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Սովորողը դպրոց է գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական թվային ուսումնական միջոցով, տաննունի համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:

11. Մեդիագրադարանը, կրթահամալիրի գրադարանը, դասավանդողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների բլոգները սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:

12. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղադրիչներից։

13. «Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, բանահավաքչության, ուսումնական այլ նախագծերի ձևով, որպես բաղկացուցիչներ ներառում է նաև «Դիցաբանություն», «Հայոց եկեղեցու պատմություն»։ 

14. Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:

15. Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի, ծեսերի և տոների մասնակցության ուսումնական նախագծերի միջոցով:

16. «Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:

17. Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են:rgnՍովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում բազմամարտի ուսումնական նախագծերի, քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ։ Կրթահամալիրի մարզադպրոցը Սովորողին առաջարկում է մարզաձևեր՝ նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ըմբշամարտ՝ որպես լրացուցիչ կրթություն: 

18. Սովորողն իր ընտրությամբ բաղադրիչը շաբաթական 4 ժամ իրականացնում է մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական ստեղծագործության, կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա) գործունեություն։

19. Տնային աշխատանքը, Սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները լրացուցիչ աշխատանք են։

20. Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում է կրթահամալիրի դպրոցներում, ուսումնական կենտրոններում՝ սովորողի ծնողի հետ կնքվող լրացուցիչ կրթության պայմանագրով, որպես ուսումնառության պայմանագրի հավելված, սահմանված կարգով: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։

21. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:

22. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, ընտանեկան ձևերով, դրանց համակցումով։ 

23. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ էլեկտրոնային գրանցում են ստանում:

24. Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակերպելու ծրագիր:

25. Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերն իրականացվում են սահմանված կարգով:

26. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին, արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:

27. Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:

28. Դասավանդողների բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային հասցե ունենալ-վարելը, համացանցային տարածքներից՝ one drive, օգտվելը, ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանք են: 29. Ուսումնական օրը սկսվում է 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքով:

30. Սովորողը մասնակցում է եռօրյա հայրենագիտական-բնապահպանական-արշավախմբային ճամբարի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում կամ Սևանի ափին։ 

31. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները, ճամբարները դասընթացների, ընտրությամբ գործունեության, ուսումնական նախագծերի բաղկացուցիչն են:

32. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության նախագծերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով: 

33. Գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբերի, ծեսերի-տոների,ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Գնահատումը 10 միավորանոց համակարգով է: 

34. Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:

35. Հինգերորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Ելք-մուտք» ստուգատեսը՝ 6-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցումով։

воскресенье, 26 марта 2023 г.

Մարտի հաշվետվություն

Մարտ

Հաշվետություն 


Ճամփորդություն՝ 

Բնության թանգարան

մարտի 1․  5-3 դասարան, Իվետա Ջանազյան

մարտի 15․  4-1 դասարան, Իվետա Ջանազյան

մարտի 16․   5-1 դասարան ․ Չարենցի տուն-թանգարան ․ Մարինե Ամիրջանյան


Ճամբար՝ 

Հայրենագիտական-քայլարշավային Գյումրի․ Մարտի 28-30

Գարնանային դպրոց․ 27-31



Աշխատանք հատուկ կարիքավորների հետ

Ընտրությամբ գործունեության համակարգում 

Ոսումնական վճարների հավաքագրում

4.4 դասարանի լաբորոտաորիայի  հերթապահության համակարգում, պատասխանատու

среда, 22 марта 2023 г.

Գարնանայի դպրոց

Գարնանային դպրոց 

Մարտի 

27-31


Մարտի 27

  • 9։00 - 9։20՝ ընդհանուր պարապմունքներ դպրոցներում․ Մարինե Ոսկանյան, Տաթև Մանվելյան
  • 9։20 - 12։20՝ 4․4 լաբորատաորիայի մաքրում․ 

    պարտեզապուրակային գործունեություն
     
  • 12։20 -12։50՝ ընդմիջում
  • 12։50-13։00՝ քայլք մայր դպրոց
  • 13։30-14։30՝ հավաքներ նախագծային խմբերով․ գրանցաթերթ
  • 14։30-ից՝ Գյումրի ճամբարի նախապատրաստություն


Մարտի 28-30



Մարտի 31

Հեռավար աշխատաանք տնից

Ճամբարականների հաշվետվությունների

Հայրենագիտական-քայլարշավային Գյումրի

 

Հայրենագիտական-քայլարշավային Գյումրի

մարտի 28-30




Ուսումնական գարուն

Քայլարշավային Գյումրի. մարտի 28-30

Երևան- Գյումրի հեռավորությունը՝  127 կմ է, տևողությունը մոտ 2ժամ, 24 րոպե։

Քարտեզագրումը - արշավականներ’ Մերի Իսկանդարյան, Անգելինա Գևորգյան։

Մեկնում՝  (կապույտ գիծ) - Երևան -Արուճի քարավանատուն - Թալին -Մաստարա- Գյումրի։

Վերադարձ ՝ (մոխրագույն գիծ) Գյումրի — Երերույք- Երևան

Մեկնում- Ժամանում -Սբ. Երրորդություն եկեղեցու բակ, մարտի 28, ժամը’ 9.00- մարտի 30, ժամը’ 18.00

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ ՝ Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ։

Ժամանակը ՝ Մարտի 28, ժամը 9.00- Մարտի 30, ժամը 18.00

Նպատակ ՝ Հայրենաճանաչողական, հայրենագիտական քայլքեր։ Նոր կանգառ՝  Սառնաղբյուր գյուղ ՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, գյուղի աղբյուրները։

Հայրենագիտական կանգառներ-քայլարշավներ

Արուճի քարավանատուն

Թալինի Կաթողիկե, Սբ. Հովհաննես

Յոթ Վերք եկեղեցի

Գյումրու քաղաքային զբոսայգի

Հայֆիլմի հետքերով․  Գյումրվա քայլք


Մհեր Մկրտչյանի թանգարան

Վառեմ-մարեմ արվեստանոց

Երերույք

Հոգեվանք

Սառնաղբյուր գյուղ

Մարմաշեն

Ախուրյան գետի հովիտ

Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:

Անհրաժեշտ է

  • պահեստային հագուստ
  • սեղանի խաղեր, գիրք
  • ուսապարկ, գլխարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճ
  • անձնական հիգիենայի և ախտահանիչ պարագաներ
  • հողաթափ
  • հեռադիտակ

Գիշերակաց — Օլիմպիկ հյուրանոց

Սննդակարգ

Եղանակը Գյումրիում 

Վարորդ — Գեղամ Հովհաննիսյան

Մեքենա — Mersedes splinter

Նախահաշիվ ( մեկ սովորողի համար)

Տրանսպորտ — 90.000 (կրթահամալիրի մասնակի աջակցությամբ)-2700 դրամ

Գիշերակաց -9000 (2×4500 երկու գիշեր)

Սնունդ- 5000 դրամ (երեք օրվա համար)

Ընդհանուր (մեկ ճամբարականի համար)- 16.700 դրամ:


Առաջին օր

Արուճի քարավանատուն (բրդուճային ընդմիջում)

Թալինի Սբ. Կաթողիկե, Սբ. Հովհաննես

Հոգեվանք

Սառնաղբյուր Գյուղ — հայրենագիտական քայլք

Ընթրիք

Օրվա ամփոփում, ընթերցանություն



Երկրորդ օր

Առավոտյան պարապմունք

Նախաճաշ

Մարմաշենի վանք

Հեղնար աղբյուր

Ճաշ (Ախուրյան գետի հովտում)

Թափառումներ‘ Մհեր Մկրտչյան թանգարան

Վառեմ-մարեմ արվեստանոց

Պլպլան ժամ

Թափառումներ Գյումրիում

Ընթրիք



Երրորդ օր

Առավոտյան պարապմունք

Նախաճաշ

Սենյակների հանձնում

Յոթ վերք — ուսումնական ժամերգություն

Բրդուճ- ընդմիջում

Երերույք

18.00 — ժամանում Սբ. Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցներ, նախնական աշխատանքներ (աշխատանքային փուլ)

Գևորգ Խուդոյան 4-2
Արեգ Ալիխանյան 4-2

Արեն Ղալեչյան 4-2

Միլենա Գուրուրյան 4-2

Դեպի Գյումրի
Գոհար Խաչատրյան 4-2

Էմիլի Զաքարյան 4-2
Նարեկ Վարդանյան 4-3

Դեպի Գյումրի ճամփորդության համեմատական բնութագիր
Ռոբերտ Միրումյան 4-3

Սեմ Բաղդասարյան 4-3

Անգելինա Գևորգյան 5-1

Գյումրի, Մհեր Մկրտչյանի ֆիլմերը, քարտեզագրում


Մերի Իսկանդարյան 5-1

Գյումրու մասին

Իմ կարծիքը, ընտանեկան ֆիլմի դիտում, քարտեզագրում

Եսայան Մանե 5-1 (մուտք ճամբարական)
Եսայան Անահիտ 5-1 (մուտք ճամբարական)

Դավիթ Աբրահամյան 5-2
Հայկ Մամյան 5-3
Էլիզա Տիգրանյան 5-3
Աշոտ Ասատրյան 5-3

Գյումրի քաղաքը

Ալեն Մկրտչյան 5-3

воскресенье, 26 февраля 2023 г.

Փետրվարի հաշվետվություն

Հաշվետվություն


Ճամփորդություն

4.2 դասարանի, Իվետա Ջանազյանի հետ Բնության թանգարան. փետրվարի 21


Աշխատանք հատուկ կարիքավորների հետ

Ընտրությամբ գործունեության համակարգում 

Ոսումնական վճարների հավաքագրում

4.4 դասարանի լաբորոտաորիայի  հերթապահության համակարգում, պատասխանատու

Նախապատրաստական աշխատանք.  «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի