суббота, 12 июня 2021 г.

Ճամփորդապատում



Երբ ես երջանիկ․․․

Հաճախակի եմ ճամփորդում սովորղներիս(աշակերտ) հետ։ Դժվարանում եմ ասել, ով է ավելի շատ և ումից սովորում, ես՝ իրենց, թե՝ իրենք ինձ։ Եթե ուզում ենք ավելի համահունչ քայլենք աշխարհի հետ և ավելի մաքուր մնանք, երջանկության ամեն պահը զգանք, պիտի ավելի շատ սովորենք սովորողներից։ Նրանք են կյանքի այն զարկերակը , որ պետք է կողքներին լինես և զգաս։

Այս անգամ իմ հայրենագետ և պատրաստակամ ընկերոջս՝ Իվետայի հետ կազմակերպեցինք հայրենագիտական եռօրյա ճամբար դեպի Տավուշ՝ իմ ծննդավայր։ Ճամփորդությունը խրախուսականն էր այն սովորղների համար, ովքեր հասցնում են ուսումնական պլանով նախաստեսված առարկաների ցանկը, ովքեր սիրում են ճամփորդել, ճանաչել հայրենիքը։ Ես էլ նրանց հետ ամեն անգամ յուրովի եմ տեսնում, զգում մեր հայրենիքի ծաղիկը, ձյունը, երկինքը, լիճը, գետը, բերդը, եկեղեցին ու հայրենիքի օդը։ Իվետայի ոգևորվածությամբ, սովորողների փայլուն աչքերով խանադավռվում եմ մեր հայրենիքով, մեր ունեցածով․․․

Իջևանում, երբ արշավում էինք, ինքս իմ մտքում անընդհատ մտածում էի՝ որքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Սիրելի մասնագիտություն, հայրենիքը՝ ծննդավայր, սովորողների փայլուն աչքեր, հետաքրքիր մարդիկ, բնություն, խենթություն, սեր, խաղաղություն․․․ Կարծում եք ամեն բան հե՞շտ է տրվում՝ բոլորովին. պատասխանատվություն՝ սովորողներիդ, ծնողական համայնքի հանդեպ, չափի զգացողություն ընկերներիդ հանդեպ, անքուն գիշերներ, կարոտ ընտանիքիդ անդամներն։ Բայց էս ամենը հաղթահարվում է, երբ էմոցիաների մի շրնդյուն է անցնում միջովդ, սիրով հարստանում ու կյանքին սկսում ես էլ ավել հավեսով նայել ու շարունակում ես պայքարել արատավորի դեմ։ Էս անգամ, մի՞ գուցե ծննդավայրի զորությունն էր, որ կարողացա ծանր ու թեթև անել էն ամենը, ինչ ձեռք եմ բերել իմ կյանքի ընթացքում, էն ամենը, ինչ սովորել, տեսել եմ կրթահամալիրում։

Գնահատեցի ու արժևորեցի իմ ձեռքբերումները, որը առանձ մեծ ընտանիքի՝ կրթահմալիր անհնարին կլիներ։ Հաճախակի մտածեք ձեր ընտրած ճանապարհի՝ մասնագիտությամ մասին։ Մասնագիտությունը պետք է լինի կյանքի երազանք, որտեղ դու կկարողանաս դրսևորել քո լավագույն հատկությունները, պիտանի կարողանաս լինել շատ մարդկանց, չդադարես սովորելուց ու սովորեցնելուց, լինես ինքնատիպ ու չկորցնես ինքդ քեզ ու քո տեսակը։

Ճամփորդելը օգնում է ինձ ապրելուն, երջանիկ լինելուն, ճանաչելուն ու էլ ավելին սիրելու հայրենքս։ Ո՞նց կլինի սիրես ինչ որ մեկին, որին չես ճանաչում, որին չես ուսումնասիրել, տեսել, զգացել կամ ոգևորվել․․․

ՄԻ բան հաստատ արձանագրեցի, որ ես երջանիկ եմ իմ ընտանիքով, սովորողներով, մասնագիտությամբ, ընկերներով, հայրենիքով ու թեկուզ նաև ունեցածս խնդիրներով։

Հ․Գ․

Աստծո պարգև սերը պահենք, որ մեր կյանքը ավելի սիրառատ լինի, իսկ երջանկությունը՝ վարակիչ․․․․

 

Տավուշյան ֆոտոպատում՝ Իվետա Ջանազյանից։

































вторник, 8 июня 2021 г.

Տավուշ

 Հայրենագիտական ճամբար

Տավուշ․ Իջևան քաղաք

Հայրենագիտական ճամբար

09․06-11․06


Եռօրյա հայրենագիտական ճամբար Տավուշում։

Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:

Մասնակիցներ — Ջոկատ անիվների վրա

Ժամանակը — 9-11.06  2021 թ.

Նպատակ — Հայրենաճանանչություն

Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ՝

  • Աղավնավանք -քայլարշավ-բարձունք Աղավնավանք գյուղից դեպի վանք (մոտ 2կմ)
  • Սևանա լիճ
  • Իջևանի քանդակների պուրակ
  • Իջևանի բուսաբանական այգի
  • Մակարավանք

Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:

Անհրաժեշտ է

  • պահեստային հագուստ
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման
  • օրապահիկ-բրդուճ
  • անձնական հիգիենայի և ախտահանիչ պարագաներ
  • լողի պարագաներ

Գիշերակաց — Մոշ հյուրանոց


Օր առաջին

Մեկնում Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից — 9․00

Լող Սևանի Հ․ 1 հանրային լողափում

Մակարավանք

Ժամանում Մոշ հյուրատուն

Օր երկրորդ

Քայլարշավ Աղավնավանք

Թափառումներ Իջևան քաղաքում /դենդրոպարկ, քանդակի պուրակ, կրթահամալիրի գեղարվեստի պատ/

Օր երրրորդ

Մեկնում Մոշ հյուրատնից

Ծովագյուղի Սբ․ Աստվածընկալ եկեղեցի

Լող Սևանի Հ․ 1 հանրային լողափում

Ժամանում Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիի՝ 18․00

Նախնական հաշիվ /մեկ սովորողի համար/

80.000 դրամ տրանսպորտ

6000 դրամ գիշերակաց /2*3000/

3000 դրամ սնունդ

Մեկ սովորողի համար 14․000 դրամ



Մասնակիցներ

1.Մանե Սարգսյան

2.Արեն Ղազարյան

3.Անահիտ Տիգրանյան

4.Ալիսա Արշակյան

5.Մալենա Սահակյան

6.Նորիկ Գաբրիելյան

7.Իվետա Ավետիսյան

8.Մհեր Մնացականյան

9.Գոհար Ալեքսանյան

10.Միլա Խաչատրյան

11. Նարեկ Առաքելյան

12. Գարիկ Թովմասյան

13. Ալեքս Գասպարյան

14. Ալլա Առաքելյան

15. Մանե Օհանջանյան

16. Խորեն Սարգսյան

17.Միլենա Հակոբյան

18.Մարիա Մարկոսյան