воскресенье, 24 декабря 2023 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

 Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն




Տեխնոլոգիայի հաշվետվություն

Տեխնոլոգիա դասընթացի նախագիծ


Արևելյան դպրոցում 2023-2024 ուսումնական տարում տեխնոլոգիա դասընթացը կազմակերպում ենք մոդուլներով։ Ես դասավանդում եմ տեխնոլոգիա․ խոհանոցային գործունեություն։ Գրեցի, ներկայացրեցի խոհանոցի մոդուլը, սովորողների հետ քննարկեցինք, ի՞նչն է նրանց հետաքրքիր, հաշվի առա տարիքային հետաքրքրությունները և կարիքները։
Խոհանոցային գործունեության դասընթացին ներառել եմ ճամփորդական սնունդ, ծիսական խոհանոց, ընտանեկան խոհանոց, առողջ սնունդ, սպասքի և սեղանից օգտվելու մշակույթ, խոհանոցային հմտությունների զարգացում, նոր կարողությունների ձեռքբերում, ինքնասպասարկում։

Սովորողներին հետաքրքիր է այս դասընթացը, բոլորն են ներգրավում և հավեսով մասնակից դառնում։ Ամեն անգամ բոլորս սպասում ենք հաջորդ հանդիպմանը։

4-5րդ դասարանի սովորղներին բաժանել ենք վեց խմբի, որնք տասներկու դասընթաց մասնակցեն
մոդուլներն, ձեռք բերեն նոր կարողություններ։
Ֆոտոշարքը` տեխնոլոգիա դասընթացի, խոհանոցային գործունեությունից:


Սեպտեմբեր

 Հաշվետվեություն

4-5-րդ դասարանցիների կազմաակերպիչ

Առաջին ուսումնակն շրջանի սովորողների ընտրության գործունեության ցուցակներ, համակարգում

2023-2024 սովորողների տվյալների բազայի լրացում

Տեխնոլոգի դասընթացի․ խոհանոցային գործ․ դասավանդում 4 ժամ

<<Մուտք>>-ի սովորողների հետ աշխատանք

Սովորղներ պահարանների բաժանում

Անհատական հանդիպումներ ծնողների հետ

Ոսումնական պայմանագրերի կնքում

Սովորողների անհատական ուսումնական պլանների կազմում

Հաշվառման մատյանի դասացուցակ գրանցում, հաշվառում

Հատուկ կարիքավոր սովորղների հետ աշխատանք


Հոկտեմբեր

4-5-րդ դասարանցիների կազմաակերպիչ

Մեդիաուրբաթ․ 4-5-րդ դասարանցիների, ծնողների համկարգում

Լոռի․ ուսումնական աշուն․ Հոկտեմբերի 24-26

Տեխնոլոգի դասընթացի․ խոհանոցային գործ․ դասավանդում 4 ժամ

Անհատական հանդիպումներ ծնողական համայնքի հետ

<<Մուտք>>-ի սովորողների հետ աշխատանք․ էլ․ հասցեներ, բլոգներ, համակեցություն

Երկար դասամիջոցի կազմակերպում

Հատուկ կարիքավորների հետ աշխատանք 


Նոյեմբեր

4-5-րդ դասարանցիների կազմաակերպիչ


Ճամփորդություն՝

Նոյեմբերի 16 - Ավետիք Իսահակյան տուն-թանգարան, 4-1 դասարան

Նոյեմբերի  28 - Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, 4-2 դասարան

Անհատական հանդիպումներ ծնողական համայնքի հետ

Երկար դասամիջոցի կազմակերպում

Հատուկ կարիքավորների հետ աշխատանք


Դեկտեմբեր

4-5-րդ դասարանցիների կազմաակերպիչ


Ամանորյա տոնխմբության փորձերի, հագուստի կազմակերպում

Ձմեռային ճամբար 2024 կազմակերպում

Անհատական հանդիպումներ ծնողական համայնքի հետ

Երկար դասամիջոցի կազմակերպում

Հատուկ կարիքավորների հետ աշխատանք

Տեխնոլոգի դասընթացի․ խոհանոցային գործ․ դասավանդում 4 ժամ


2022-23  անհատական աշխատաժամանակ ՝ իմ բլոգից

Էս փուլում զբաղված եմ «Մուտքի» ճամբարով, ընդունելությամբ, 4-րդ դասարանցիների պայմանագրերի կնքելով, տպելով, սովորողների հետ անհատական ուսումնական պլանը քննարկելով, ծնողների ու սովորողների հետ էլեկտրոնային նամակագրությամբ:

16 երթուղու ուղեկցողն եմ, հիմա արդեն զանգերին եմ պատասխանում, ցուցակագրում, պայմանավորվում:

2022-23 ուստարվա հաշվետվությունը ՝ իմ բլոգից

Ամեն ամիս գրում եմ լրացուցիչ աշխատանքները, որոնք կատարել եմ: Չեմ գրում այն արածներս, որոնք նախատեսված են կազմակերպչի գործառույթներում, քանի որ անմիջապես ներառված են իմ աշխատանք մեջ: Սովորողների և ծնողներ հետ պարզաբանում եմ ուսումնական պլանը, նորից ներկայացնում հեղինակային, այլընտրանքային մանկավարժությունը:

2022-23-ի պարտականությունները
 
Ինչ եմ արել 2022-2023 թ․
  • Աշխատել եմ որպես կազմակերպիչ 7 դասարանների հետ:
  • Համակարգել, մասնակցել եմ ուսումնական պլանով նախատեսված ճամբարներին, կազմել եմ սովորողների անհատական ուսումնական պլաններ: 
  • Մասնակցել, կազմակերպել եմ եռօրյա ճամբարներ: Ամեն տարի ունենում ենք «Մուտքի» և «Ելքի» ճամբարներ: Մուտքի ճամբարականների հետ ճամփորդում եմ, մասնակցում ծնողական հավաքներին: Ելքի ճամբարականներին օգնում եմ, որ ներառվեն Միջին դպրոցում, բոլոր սովորողների համար  գրում եմ բնութագիր: 
Ինչպես եմ արել 2022-2023 թ․

Համակարգում/կազմակերպում/օգնում/պահպանում  եմ․ 
  • սովորողի ընտրությամբ գործունեությունը
  • երկար դասամիջոցը
  • բացակա ուսուցիչների փախարինումը, նաև ես եմ փոխարինում
  • հատուկ կարիքով սովորողների ներառումը
  • ներքին կարգապահական կանոնները
  • դասարանների սանիտարահիգենիկ պայմանները
  • սովորողների հետ լաբորատորիաների հերթապահությունը
  • սովորողի լրացուցիչ կրթությունը
  • երկարացված օրը
  • ծանոթանում եմ սովորողների անձնական կյանքի և կարիքների հետ
  • ուսումնական ժամերգության սովորողների մասնակցությունը
  • մեդիաուրբաթներին սովորողների, ծնողների մասնակցությունը
  • միջավայրի խնամքը՝ ներքին բակ, արտաքին բակ, ինչպես ուսումնական տարվա ընթացքում, այդպես էլ ճամբարների, ճամփորդությունների ընթացքում
  • թանգարանների, մշակութային կենտրոնների այցելությունը
  • սովորողներին ինքնասպասարկվել (խոհանոցից օգտվել, պայուսակ հավաքել, դասացուցակից օգտվել և այլն) 
  • սովորողների ծննդյան ծեսերը
  • կրթահամալիրի օրացույցային ծեսերը, նաև խոհանոցային գործունեությունը
  • իմ անձնական սոցիալական էջով լուսաբանում եմ կրթահամալիրի անցուդարձը
  • ուսումնական շրջանների ամփոփաթերթերի լրացում
  • վարում եմ հաշվառման մատյան
  • հետևում եմ սովորողների բլոգներին, «Մուտքի» ճամբարականներին օգնում եմ վարել
  • վարում եմ իմ բլոգը
  • պաշտպանում եմ սովորողների իրավունքները 
  • խրախուսում եմ սովորողներին ուսումնառությունում, անձնական ձեռքբերումներում
  • սովորողներին բակային խաղեր եմ սովորեցնում
  • լսում եմ, քայլում եմ սովորողների հետ
  • անընդհատ սովորում եմ և ինքնակրթվում
  • որպես ՀՀ քաղաքացի օրինապահ եմ
  • սիրում եմ հայրենիքս
  • հոգ եմ տանում միջավայրի մասին
  • ազնիվ եմ սովորողների  հետ
  • հավեսով եմ աշխատում
  • անհատական հանդիպում եմ ծնողների հետ, պատասխանում, պարզաբանում հարցերին
  • թիվ 16 երթուղու պատասխանատուն եմ. հետևում եմ կարգապահությանը, օգնում ընկերանալ, պարտաճանաչ լինել, ծանոթանալ, օգնել իրար

2023-24-ի պարտականությունները․

Աշխատելու եմ Արևելյան դպրոցում, կատարելով․ 
  • դպրոցի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի հանձնարարությունները
  • վերոնշյալ պարտականությունները

Комментариев нет:

Отправить комментарий