четверг, 24 августа 2023 г.

Կազմակերպչի աշխատանք

Համառոտ կազմակերպչի աշխատանքի մասին 


2022-23  անհատական աշխատաժամանակ ՝ իմ բլոգից

Էս փուլում զբաղված եմ «Մուտքի» ճամբարով, ընդունելությամբ, 4-րդ դասարանցիների պայմանագրերի կնքելով, տպելով, սովորողների հետ անհատական ուսումնական պլանը քննարկելով, ծնողների ու սովորողների հետ էլեկտրոնային նամակագրությամբ:

16 երթուղու ուղեկցողն եմ, հիմա արդեն զանգերին եմ պատասխանում, ցուցակագրում, պայմանավորվում:

2022-23 ուստարվա հաշվետվությունը ՝ իմ բլոգից

Ամեն ամիս գրում եմ լրացուցիչ աշխատանքները, որոնք կատարել եմ: Չեմ գրում այն արածներս, որոնք նախատեսված են կազմակերպչի գործառույթներում, քանի որ անմիջապես ներառված են իմ աշխատանք մեջ: Սովորողների և ծնողներ հետ պարզաբանում եմ ուսումնական պլանը, նորից ներկայացնում հեղինակային, այլընտրանքային մանկավարժությունը:

2022-23-ի պարտականությունները
 
Ինչ եմ արել 2022-2023 թ․
  • Աշխատել եմ որպես կազմակերպիչ 7 դասարանների հետ:
  • Համակարգել, մասնակցել եմ ուսումնական պլանով նախատեսված ճամբարներին, կազմել եմ սովորողների անհատական ուսումնական պլաններ: 
  • Մասնակցել, կազմակերպել եմ եռօրյա ճամբարներ: Ամեն տարի ունենում ենք «Մուտքի» և «Ելքի» ճամբարներ: Մուտքի ճամբարականների հետ ճամփորդում եմ, մասնակցում ծնողական հավաքներին: Ելքի ճամբարականներին օգնում եմ, որ ներառվեն Միջին դպրոցում, բոլոր սովորողների համար  գրում եմ բնութագիր: 
Ինչպես եմ արել 2022-2023 թ․

Համակարգում/կազմակերպում/օգնում/պահպանում  եմ․ 
  • սովորողի ընտրությամբ գործունեությունը
  • երկար դասամիջոցը
  • բացակա ուսուցիչների փախարինումը, նաև ես եմ փոխարինում
  • հատուկ կարիքով սովորողների ներառումը
  • ներքին կարգապահական կանոնները
  • դասարանների սանիտարահիգենիկ պայմանները
  • սովորողների հետ լաբորատորիաների հերթապահությունը
  • սովորողի լրացուցիչ կրթությունը
  • երկարացված օրը
  • ծանոթանում եմ սովորողների անձնական կյանքի և կարիքների հետ
  • ուսումնական ժամերգության սովորողների մասնակցությունը
  • մեդիաուրբաթներին սովորողների, ծնողների մասնակցությունը
  • միջավայրի խնամքը՝ ներքին բակ, արտաքին բակ, ինչպես ուսումնական տարվա ընթացքում, այդպես էլ ճամբարների, ճամփորդությունների ընթացքում
  • թանգարանների, մշակութային կենտրոնների այցելությունը
  • սովորողներին ինքնասպասարկվել (խոհանոցից օգտվել, պայուսակ հավաքել, դասացուցակից օգտվել և այլն) 
  • սովորողների ծննդյան ծեսերը
  • կրթահամալիրի օրացույցային ծեսերը, նաև խոհանոցային գործունեությունը
  • իմ անձնական սոցիալական էջով լուսաբանում եմ կրթահամալիրի անցուդարձը
  • ուսումնական շրջանների ամփոփաթերթերի լրացում
  • վարում եմ հաշվառման մատյան
  • հետևում եմ սովորողների բլոգներին, «Մուտքի» ճամբարականներին օգնում եմ վարել
  • վարում եմ իմ բլոգը
  • պաշտպանում եմ սովորողների իրավունքները 
  • խրախուսում եմ սովորողներին ուսումնառությունում, անձնական ձեռքբերումներում
  • սովորողներին բակային խաղեր եմ սովորեցնում
  • լսում եմ, քայլում եմ սովորողների հետ
  • անընդհատ սովորում եմ և ինքնակրթվում
  • որպես ՀՀ քաղաքացի օրինապահ եմ
  • սիրում եմ հայրենիքս
  • հոգ եմ տանում միջավայրի մասին
  • ազնիվ եմ սովորողների  հետ
  • հավեսով եմ աշխատում
  • անհատական հանդիպում եմ ծնողների հետ, պատասխանում, պարզաբանում հարցերին
  • թիվ 16 երթուղու պատասխանատուն եմ. հետևում եմ կարգապահությանը, օգնում ընկերանալ, պարտաճանաչ լինել, ծանոթանալ, օգնել իրար

2023-24-ի պարտականությունները․

Աշխատելու եմ Արևելյան դպրոցում, կատարելով․ 
  • դպրոցի ղեկավարի, կրթահամալիրի տնօրենի հանձնարարությունները
  • վերոնշյալ պարտականությունները

Комментариев нет:

Отправить комментарий