среда, 25 марта 2020 г.

Մի լուսանկարի պատմություն

Մասնակցում եմ Սյուզննա Սարգսյանի․ Մեր մանկության հուշերը- նախագծին
Լուսանկարում ես եմ ու եղայրներս՝ Արմենը ու Արսենը։ Շատ լավ եմ հիշում այս լուսանկարվելու պատմությունը։ Դպրոցում էի սովորում ու գերազանցիկ էի։ Սովետական միության ժամանակ ընդունված էր գերազանցիկներին, որպեսզի խրախուսեն ֆոտոները պատին էին փակցնում։ Ես էլ հերթականն էի․․․ Ընտանիքով գնացինք, Գագիկ լուսանկարչատուն, որ վարպետ Գագիկը ֆոտո անի։ Առիթն էլ օգտագործեցին ու մեզ երեքիս միասին լուսանկարեցին։ Ընդհանրապես ինձ ու Արսենին զույգերի նման էին հագցնում, պահում, վերաբերվում։ Իմ լավագույն ընկերները, իմ եղբայրներն են։ Արմենն էլ մեր առաջնորդն է, նրա ասածը անքննելի էր, որովհետև նա մեր մեծ եղբայրն է։ Իմ կյանքի ամենաթանկ մարդիկ։

Комментариев нет:

Отправить комментарий