четверг, 27 августа 2020 г.

Արտակարգ սեպտեմբեր 1-15

 Սեպտեմբերի 1-15

4-5 դասարանցիների, ընտանեկան դպրոցների գործունեություն




Անհատական աշխատաժամանակ




Հայրենագիտություն, բնագիտություն

Իվետա Ջանազյան՝  Գիտելիքի օրը ընտանիքում, Արշավ դեպի Վարսեր

Սեպտեմբերի 4 .  կրթական-շքերթ քայլարշավ Հրազդան գետ հին գետահունով — պատասխանատու ուսուցիչներ՝  Մարինե Ամիրջանյան, Իվետա Ջանազյան։

Սեպտեմբերի 11.  պատասխանատու ուսուցիչներ՝ Անի Մրտեյան, Իվետա Ջանազյան

Արմինե Գոգինյան. Հայրենագիտություն՝ 5-րդ դասարանցիների համար:


Մայրենի

Մարինե Ամիրջանյան

Սեպտեմբերի 4 .  կրթական-շքերթ քայլարշավ Հրազդան գետ հին գետահունով — պատասխանատու ուսուցիչներ՝  Մարինե Ամիրջանյան, Իվետա Ջանազյան։

Նաիրա Նիկողոսյան


Ռուսերեն

Գայանե Փարվանյան


Մաթեմատիակ

Սմբատ Պետրոսյան. 5-րդ դասարանցիների համար:

Լյովա Սարգսյան․ 4-րդ դասարանցիների համար։


Անգլերեն

Անի Մրտեյան

Սեպտեմբերի 11.  պատասխանատու ուսուցիչներ՝ Անի Մրտեյան, Իվետա Ջանազյան


Տեխնոլոգիա

Թամարա Հարությունյան


Կազմակերպիչ

Անահիտ Գևորգյան



Ընտրությամբ գործունեություն


հայրենագիտություն․արշավներ, կենդանաբանություն, պարտիզապուրակային գործ, մեղվապահություն

դիզայն․ մեդիադիզայն, ձեռագործություն

քանդակագործություն․ աշխատանք կավի, քարի հետ՝ դասավանդող Լեւոն Հարությունյան

ոսկեգործություն․ աշխատանք մոմի, կավի այլ նյութերի հետ
Դասավանդող Դավիթ Պետրոսյան

թատերկան գործ․ դերասանի վարպետություն, էտյուդներ, աշխատանք բեմում

մաթեմատիկոս․խորացված մաթեմատիկա, տրամաբանություն
Դասավանդող Լիաննա Հակոբյան


կինո-ֆոտո․ աշխատանք ֆոտոխցիկի հետ,լուսանկարման հմտություններ, ֆոտոլուսաբանումներ
Դասավանդող Անի Սարգսյան

երաժշտություն․ սոլֆեջո, այլընտրանքային գործիքներով երաժշտության ստեղծում
Դասավանդող Տաթեւ Մանվելյան

բնագիտատեխնիկական․ բջջային ծրագրավորում․ Տաթև Այվազյան

մարզիկ․ գիմնաստիկա
Դասավանդող Անդրանիկ Դարբինյան



вторник, 11 августа 2020 г.

Ապրելու Արատես

 


Առաջին անգամ Վայոձ ձորում եղել եմ 2003թ. աշնանը:Մեկնել էինք իմ հայրենագիտության, մանկավարժության ուսուցիչ՝ տիար Բլեյանի և մի խումբ Սեբաստացի ուսուցիչների հետ:

Ամբողջ ճանապարհը շունչս պահած էի նստել, որովհոտև տիարը ամեն քարի, ծառի ու գյուղի հետ կապված ուներ հետաքրքիր պատմություններ , դրանց զուգահեռ գեղեցիկ աշունն էր պատուհանից այն կողմ: Գիշերակացելու էինք Սիրանուշ ճամբարում: Իմ արմանք ու զարմանքը, տիարին բացահայտելու և  հայերենիքս տիարի պատումներով ճանաչելու երկրորդ օրն էր, երբ բարձրացանք Սմբատաբերդ: Հերթական հայերնագիտական զրույցը ու պատմությունները ամբողջը ընթացքում, մենք՝ որպես երիտասարդներ չէինք հասցնում քայլել տիարի ետևից, բայց, քանի որ շատ հետաքրքիր էր պատմում ու տեղեկատվական էր հև-հևի քայլում էինք ուսուցչի ետևից…Ոտատակ տվեցինք Արատեսը իր ամբողջ գեղեցկությամբ, վայելեցինք աշունը և տարվեցինք մեր հայրենիքով: Ճանաչեցի տիարին որպես ուսուցիչ ու հայրենասեր: Այդ օրվանից ես ինքս իմ համար որոշեցի, որ  պետք է քայլեմ տիարի ետևից և սովորեմ հայրենասեր իմ ուսուցչից…

Արատես երկրորդանգամ եղանք 2020թ. ձմեռային քանդակագործության փառատոնի շրջանակում: Այս անգամ Նառա Նիկողոսյանի, Իվետայի, Դավիթի, Անաստասիայի, Սմբատի և մի խումբ քանդակագործություն առարկան ընտրած սովորղների հետ: Ձմեռային Արտեսն էլ ուրիշ հրաշք է, որտեղ ամեն փաթիլ իր տեղը ու ժամանակը ուներ: Ճերմակ ձյունը մաքրել ու ծածկել էր այն ամենը, ինչը կարող էր խանգարել ներդաշնակությանը, խաղաղացրել էր քչքչան առուներին ու խենթ քամիին:  Տեսարանը  ամբողջական էր դարձնում սեբաստացիների սառցե քանդակները: Ձմեռային ներդաշնակությանը լրացնում էր մանկական երջանկությունը, երբ սովորղները սկսեցին ձնագնդիկ խաղալ մեր հետ, մանկացնելով մեզ: Հետո բոլորս միասնական սկսեցինք քանդակել ու արարել ձմեռային Արատեսում… Երջանիկ էինք բոլորս ու ճերմակ ձյան նման մաքուր: Ձմեռը իր տեղում էր: Ձմեռը Արատեսում էր…

Այս անգամ արդեն ամառային տապին, հինգ ամիս կոռոնոավիրուսի գերի դարձած որոշեցի մուտքի ճամբարականների ու իմ հավատարիմ հայրենագետ՝ ընկեր Իվետայի, Մարինեի հետ, խիզախել ու մեկնել մեր ապրեցնող Արատես դպրական կենտրոն:Ես չեմ ուզում պատմել մեր ճամբարային առօրյայից, այլ ուզում եմ իմ զգացածի, ապրածի մասին կիսվել…Ճամբարի մասին կպատմեն ճամբարականները…

Եվս մեկ անգամ համոզվեցի, որ  Արատեսը  իր Սևաժայռով, Սմբատաբերդով, Խաչոց ձորով, Գողթանիկ ջրվեժով, Եղեգիս գետով, պզզան մեղուներեով անխնա սիրում է բոլորիս, սպասում է բոլորիս, հավատարիմ է բոլորին: Արատեսում անկեղծ ես ինքդ քո հետ, շիտակ՝ աշխարհի հետ: Այստեղ կարող ես  սիրել, ներել, երազել, գնահատել և երջանկանալ…

Մինչև Արատես մեկնելը պարտադիր է տիարի հետ գոնե մեկ անգամ լինել այնտեղ, որ ավելի մեծ աչքերով տեսնես ու սրտով զգաս հայրենիքի քո բաժին մի կտոր Արատեսը:

Արատեսը՝  ապրեցնող է ու ապրողների համար է…


Գրիշա Իսախանյան և Մարինե Ամիրջանյան- Ճամբարականների դիտարկում

Ասղիկ Այվազյան

Արեն Ղազարյան

Քնարիկ Ադամայան

Յանա Սուքիասյան

Մալենա Սահակյան


 

 

 

понедельник, 27 июля 2020 г.

Արատես դպրական կենտրոն


Ամառային ուսումնական-հայերնագիտական բաց ճամբար
 Արատեսի դպրական կենտրոն
օգոստոսի 9-11


Նպատակը՝ հայրենագիտական, բնապահպանական, ընթերցողական, մարմնամարզական բաց ճամբար Արատեսի դպրական կենտրոնում։
Մեկնում օգոստոսի 9-ին, ժամը 09:00-ին, Մայր դպրոցից՝ 

Երթուղին՝

Երևան — Արտաշատ — Երասխ — Զանգակատուն — Արենի — Գետափ — Արատես 
Վերադարձը՝ օգոստոսի 11-ին
Կանգառներ— Տիգրանաշենի ոլորաններ՝ Մասիսը դիտակետ, Ելփինի միջնաբերդ, Արփա գետի ափ, Եղեգիս գյուղ՝ քայլք դեպի Զորաց եկեղեցի, Օրբելյանների դամբարան։
Ճամբարի գործունեության ուղղությունները

Քննարկումներ՝ ուսումնառության պայմանագիր, անհատական ուսումնական պլան, չափորոշիչներ;

• Մեղվաբուծության ուսումնասիրություն
• Դեղաբույսերի հավաքում, տեսակավորում մառանում, մուրաբայի պատրաստում
• Միջավայրի խնամքի աշխատանքներ
• Ազգային պարեր, խաղեր Արատեսում
• Լող
• Հայրենագիտություն
• Քայլարշավներ
• Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում (պանիր, մածուն, լավաշ՝ Հերմոնից, պատասխանատու՝ Տարոն Հակոբյան)

Եռօրյա ճամբարի ուղեգրի արժեքը մեկ անձի համար՝ 7000 դրամ։
Անհրաժեշտ իրեր
• Քնապարկ
• Թեթև ուսապարկ, հարմար սպորտային հագուստ, տաք հագուստ, փոխնորդ հագուստ և կոշիկներ  Հիգիենայի պարագաներ’ ախտահանիչ նյութեր
• Արևային գլխարկ, ակնոցներ, արևապաշտպան քսուկ
• Լողազգեստ
• Բրդուճներ, ջուր
• Դիմակ
• Աղբի տոպրակ, ձեռնոցներ
• Անձնական ճամփորդական սպասք
Կարևոր

• Մեքենան լինելու է ախտահանված, միացված է լինելու օդափոխման համակարգը
• Պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը:
Ճամբարի աշխատակարգ

Օգոստոսի 9

09:00- մեկնում Մայր դպրոցի բակից
11:00` կանգառ Տիգրանաշենի ոլորանների մոտ
12:00` կանգառ Արփա գետի մոտ, թեթև ընդմիջում
13:30-կանգառ Եղեգիս գյուղում, քայլք դեպի Զորաց եկեղեցի
15:30` ժամանում Արատեսի դպրական կենտրոն , տեղավորում, ընդմիջում
16:00` Միջավայրի խնամքի աշխատանքներ, մրգերի հավաքում, մուրաբայի պատրաստություն, ընթրիքի պատրաստում, ներարատեսյան քայլք
18: 30` ընթրիք
20:00`օրվա ամփոփում, չափորոշիչների քննարկում , պարեր, ընթերցումներ
22:30` քուն
Օգոստոսի 10
08:00` վերկաց, հիգիենա
09:00` նախաճաշ
10: 30`  
քայլարշավ Խաչոց ձոր, դեղաբույսերի հավաքում, լող
15: 00` վերադարձ, հանգիստ, ճաշի պատրաստություն, ընթերցումներ
16:00՝ճաշ
16:30-18:00 լող, միջավայրի բարեկարգում
18:00`  քննարկում-ընթերցում’ հանրակրթական չափորոշիչներ, ծրագրեր
19:30` ընթրիք
20: 30՝ քննարկումներ-ոսումանռության պայմանգր, ուսումնական պլան, հասունության շրջան՝ սեբաստացիական աշխարհի զարգացում,  պար
22:30` քուն
Օգոստոսի 11
08:00` վերկաց, հիգիենա
09:00` նախաճաշ
09: 30՝ միջավայրի խնամքի աշխատանքներ, իրերի հավաքում
12:00 — Քայլարշավ Գողթանիկի ջրվեժ

Մասնակցիներ

Մուտքի ճամբարականներ

  1. Եվա Սմբատյան 5-րդ դասարան
  2. Աննա Այվազյան 4-րդ դասարան
  3. Աստղիկ Այվազյան 5-րդ դասարան
  4. Էլիզա Այվազյան 9-րդ դասարան
  5. Անահիտ Հակոբյան 4-րդ դասարան
  6. Անահիտ Տիգրանյան 5-րդ դասարան
  7. Էլինա Թագվորյան 5-րդ դասարան 

Սեբաստացի ճամբարականներ

  1. Նարինե Հակոբյան 6-րդ դասարան
  2. Մարի Աղայան  6-րդ դասարան
  3. Քնարիկ Ադամյան 6-րդ դասարան
  4. Յանա Սուքիասյան 6-րդ դասարան
  5. Ալլա Առաքելյան 5-րդ դասարան
  6. Մալենա Սահակյան 5-րդ դասարան
  7. Արեն Ղազարյան 5-րդ դասարան
  8. Մարիա Ջանազյան 1-ին դասարան
  9. Գրիշա Իսախանյան 1-ին դասարան


Դասավանդող ճամբարականներ

Անահիտ Գևորգյան
Իվետա Ջանազյան
Մարինե Ամիրջանյան

Սմբատ Պետրոսյան՝ ներարատեսյան քայլքի և միջավայրի խնամքի պատասխանատու

среда, 24 июня 2020 г.

Մուտքի Ճամբար 2020-2021

Հեռվար դպրոց-Մուտքի ճամբար
2020-2021


Բլոգային-նախագծային հեռավար ուսուցում. 
Ընտանեկան դպրոց


Վերապատրաստվողները ներկայանում են անհատական  նոթբուք-նեթբուքով:
Նախագիծը նախատեսված է 3-5-րդ դասարանցիների համար
Արևելյան դպրոցի կազմակերպչի օգնական` Նարե Արղությանի բլոգում ավելի մանրամսը: Նարե Արղությանի էլեկտրոնային հասցեն՝nare1-nd@mskh.am:

Ուսումնական գործունեության փաթեթ 4-5-րդ դասարնցիների համար:

Ամառային լողափ-Արևելյան դպրոցում, հունիսի 10, 16:
Օգոստոսի 3-5 Արատես դպրական կենտրոնում հայենագիտական ճամբար:

Գրանցվելու համար սեղմել` այստեղ

Առաջին փուլ

Մասնակիցներ`


Եվա Սմբատյան 5-րդ դաս.            eva-smbatyan@mskh.am 
Աննա Այվազյան 4-րդ դաս.            anna4@mskh.am         
Աստղիկ Այվազյան 5-րդ դաս.       astghik5@mskh.am
Անահիտ Հակոբյան 4-րդ դաս.     anahit-hakobyan@mskh.am
Անահիտ Տիգրանյան 5-րդ դաս.   anahit5@mskh.am
Արսեն Բալայան 4-րդ դաս.             arsen4@mskh.am
Էլինա Թագվորյան 5-րդ դաս.        elina5@mskh.am

Մուտքի ճամբարականների բլոգներ

  1. Եվա Սմբատյան 5-րդ դասարան
  2. Աստղիկ Այվազյան 5-րդ դասարան
  3. Անահիտ Տիգրանյան 5-րդ դասարան
  4. Անահիտ Հակոբյան 4-րդ դասարան
  5. Աննա Այվազյան 4-րդ դասարան
  6. Էլինա Թագվորյան 5-րդ դասարան

Հանդպում Արևելյան դպրոցում

Հուլիսի 16-ին, ժամը՝ 12:00-14:00  Արևելյան դպրոցում ես ձեզ եմ սպասելու: Ձեր անհատական գործիք համակարգչով, պլանշետով կգաք: Մեդիահմտության պարապմունք կանենք:
Ցանկացողները կարող են լողալ: Լողորդները  չմոռանան  լողին համապատասխան պարագաներ՝ լողաթափ, սրբիչ, լողի գլխարկ, արևային գլխարկ: 


Անպայման պահպանեք պարետի և կառավարության կողմից սահմանված կարգը:

Անհամբեր սպասում եմ բոլորիդ💜

Օգնականներ՝ Նարե Արղության, Քնարիկ Ադամյան:




Լողում են Մուտքի ճամբարականները




Հանդիպում Արևելյան դպրոցում 
օգոստոսի 19, ժամը 12:00

Երկրորդ փուլ

Մասնակիցներ՝ 
Սարին Զեփյուր Թոմարսի Հովիկի 5-րդ դաս.
Անահիտ Չելեբյան 5-րդ դաս.
Անժելա Արզումանյան 5-րդ դաս.

Օգնական սեբաստացիներ՝

Օրակարգ

Էլեկտրոնային հասցեների գրանցում, կիրառում
Ոսումնական բլոգի բացում, կիրառում
Մեդիահմտություների զարգացում
Ուսումնական միջավայրի ծանոթացում
Անհատական ուսումնական պլանի կազմում
Լող

суббота, 23 мая 2020 г.

Անհատական աշխատաժամանակ

Մայիսի 25 - հունիսի 5



  • էլեկտրոնային հասցե. anahitgevorgyan@mskh.am-գործնական նամակագրություն
  • ֆեյսբուքյան էջիս սպասարկում, նախագծի ընտրանուց հրապարակումներ
  • սովորողների բլոգների ստուգում
  • նախագծային Ընտանեկան դպրոցի ղեկավարի  հաղորդում. արդյունքների առանձնացում-հրապարակում ենթակայքում
  • սեմինարներ, հավաքներ Թիմս հարթակում
  • բլոգավարություն
  • ուսումնական վճարների հավաքագրում
  • ինքնակրթություն՝ մասնագիտական գրականություն, գեղարվեստական գրականություն, առողջապահական գրականությաւն, IT ոլորտի ուսումնասիրում
  • խորհրդատվություն՝ ընտանեկան դպրոցի ղեկավար, ծնողներ
  • սպորտ՝ հեծանվավրություն, քայլք
  • անհատական խորհրդատվություն սովորղներին, 4-րդ ուսումնական շրջանի հետ կապված
  • գրասենյակային- հեռավար աշխատանք ծրագրի ղեկավարի, գրասենյակի ղեկավարի հետ
  • <<Մուտքի>>, <<Ելքի>> ճամբարների համակրգում
  • Հունիսի 15-20-ը  5- րդ դասարանցիների պայմանագրերի կնքում:
  • առցանց հանդիպում 3-րդ դասարնցիների և ընտանեկան դպրոցի ղեկավարների հետ. Հասմիկ Ղազարյանի դասարան
  • Քանդակագործների ստեղծագործական ամենամյա բաց հավաքի մասին տեղեկություն տարածելը, ստեղծագործ, ընկերների ներգրավում, սովորղների համակարգում:





пятница, 1 мая 2020 г.

Մարզական

Հեծանվավարություն


Ես այն համոզմունքին եմ, որ երբ ուսուցիչը, երեխային ուղղորդում է իր օրվա գործունեության կազմակերպման հարցում, ինքն էլ անպայման պետք է լինի դրա կրողը : Ես իմ օրինակով որոշեցի մասնակցել Սյուզաննա Սագսյանի մարզական հեռավար դասընթացին: Իմ տեսանյութը ներկայացնել՝  մարզվելով և հեծանվավարությամբ: Առջևում Մայիսյան 15-րդ հավաքն է, որին նաև ես կմասնակցեմ առողջ ապրելակերպի իմ մոտեցմաբ:
Աջափնյակ համայնքի, Թումո այգում եմ նկարհանել այս տեսանյութը: Շարունակելի:
Ապրենք առողջ, մտածենք սթափ...
Միացեք:

Մայիսյան հավաք


Սեբաստացի լինելը ապրելակերպ: Շարունակելի...


Քայլք-հեծանվավրություն

Այսօր քայլել ենք 18500 քայլք. Եղազարյան-Շինարարներ-Հալաբյան-Կիևյան-Օրբելի-Բաղրամյան-Հալաբյան-Շինարաներ-Եղազարյան փողոցներով։ Հետո հեծանիվով՝ Բաղրամյան-Օպերա- Մաշտոց պողոտա-Հաղթանակի կամուրջ-Զանգվի կիրճ-Թումոյի այգի։







Մանկությանս թաղերում. Թումոյի այգի