среда, 25 декабря 2024 г.

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

 Հաշվետվություն

Արևելյան դպրոցում առաջին ուսումնական շրջանում, բացի 9-ը դասարանի կազմակերպիչ աշխատելուց նաև դասավանդել եմ խոհանոցային գործ։ Տեխնոլոգիա դասընթացը կազմակերպում ենք մոդուլներով։ Ես դասավանդում եմ տեխնոլոգիա․ խոհանոցային գործունեություն։ Գրեցի, ներկայացրեցի խոհանոցի մոդուլը, սովորողների հետ քննարկեցինք, ի՞նչն է նրանց հետաքրքիր, հաշվի առա տարիքային հետաքրքրությունները և կարիքները։

Խոհանոցային գործունեության դասընթացին ներառել եմ ճամփորդական սնունդ, ծիսական խոհանոց, ընտանեկան խոհանոց, առողջ սնունդ, սպասքի և սեղանից օգտվելու մշակույթ, խոհանոցային հմտությունների զարգացում, նոր կարողությունների ձեռքբերում, ինքնասպասարկում։

Հետաքրքիր է սովորողների հետ աշխաատելը ու անընդհատ նրանցից սովորելը։ Ես շարունակում եմ աշխատել և սպասել 2-րդ ուսումնական շրջանին։ Հասցրել եմ նաև եռօրյա ճամբար կազմակերպել սովորղների հետ։

Առաջին ուսումնական շրջանի ամսեկան հաշվետվություններ․


Комментариев нет:

Отправить комментарий