Կատարողական
Տեխնոլոգիա․ Խոհանոցային գործ
33. «Տեխնոլոգիան» կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների կազմակերպման մոդուլներով:
Արևելյան դպրոցում 2023-2024 ուսումնական տարում տեխնոլոգիա դասընթացը կազմակերպում ենք մոդուլներով։ Ես դասավանդում եմ տեխնոլոգիա․ խոհանոցային գործունեություն։ Գրեցի, ներկայացրեցի խոհանոցի մոդուլը, սովորողների հետ քննարկեցինք, ի՞նչն է նրանց հետաքրքիր, հաշվի առա տարիքային հետաքրքրությունները և կարիքները։ Խոհանոցային գործունեության դասընթացին ներառել եմ ճամփորդական սնունդ, ծիսական խոհանոց, ընտանեկան խոհանոց, առողջ սնունդ, սպասքի և սեղանից օգտվելու մշակույթ, խոհանոցային հմտությունների զարգացում, նոր կարողությունների ձեռքբերում, ինքնասպասարկում։ Սովորողներին հետաքրքիր է այս դասընթացը, բոլորն են ներգրավում և հավեսով մասնակից դառնում։ Ամեն անգամ բոլորս սպասում ենք հաջորդ հանդիպմանը։ 4-5րդ դասարանի սովորղներին բաժանել ենք վեց խմբի, որնք տասներկու դասընթաց պետք է մասնակցեն մոդուլներն, ձեռք բերեն նոր կարողություններ։
Խոհանոցային գործ դասընթացի իմ բլոգի բաժինը՝ Տեխնոլգիա․ խոհանոց
Комментариев нет:
Отправить комментарий