четверг, 28 октября 2021 г.

Հաշվետվություն․ Աշունը Արատեսում

Աշունը Արատեսում

Հաշվետվություն
Հոկտեմբեր




Մի խումբ սովորղների հետ հոկտեմբերի 25-27  Արատեսի դպրական կենտրոնում անցկացրեցին աշնանային ճամբար։ Ճամբարի մասնակիցները ուղիղ նշված ժամին հավաքվեցին Սբ․ Երրորդություն եկեղեցու բակում։



Առաջին օրը նախատեսել էինք Սմբատաբերդի բարձրունքը հաղթահարել, շարքով, կարգով, վայելքով մենք հասանք մինչև Սմբատաբերդ։ Քայլեցինք՝ 9,2 կմ կամ 14․000 քայլք։
Վերելքը սկսեցինք Արտաբույնք և Հորբատեղ գյուղի ճանապարհից, իսկ վայրէջքը` Եղեգիս գյուղ: 



Բարհեջող ժամանեցինք դպրական կենտրոն և սկսեցինք տեղավորվել մեր Սիրո տնակ- կացարանում, երեկոյան արդեն սովորողների հետ վառարանի փայտի պատրաստությունը տեսել էիք։ Սկսեցինք քննարկումները և օրվա մափոփումը վառարանի շուրջ, խաղացինք ինտելեկտուալ խաղեր։









Առավոտը սկսեցինք ընդհանուր պարապմունքով և վազքով բացօդյա, աշնանյին Արատեսում։  Վազեցինք  դպրական կենտրոնի տարացքով․․․







 Ճամբարականների հետ հավաքեցինք ընկույզ, խմոր հունցեցինք և գաթայի պատրաստություն տեսանք։   Արատեսյան քրոնիկոն՝ Արմինե Մովսիսյանի։





Ճաշի և գաթայի համտեսից հետո Միջին դպրոցի ճամբարականների հետ պարուսուցում, պարատուն կազմակերպեցինք, հետո ճամբարը մաքրեցինք ու խնձորահավաք արեցինք։  Խաչոց ձորը ոտատակ տվեցինք, ալոճները համտեսեցինք։Ծառատունկի համար փոսեր փորեցին Սմբատը և ճամբարականները։ Սովորողները սովորեցին փայտ կոտրել, վառարան վառել, գաթա թխել, փոս փորել և ֆիզիկական միջավայրում  ավանդական խաղեր խաղալ, շներին խնամել, կերակրել, խարույկ վառել։ 


Վերադարձի օրը շատ կազմակերպված, արդեն հմտորեն հավաքեցինք քնապարկերը, մաքրեցինք մեր կացարանը և հաձնեցինք դպրական կենտրոնի պատասխանատու՝ Տարոնին։ Ինչպես նախատեսել էինք պետք է գայինք Սելիմով, քարվանատնով։ Իվետան պատմական էքսկուրս կատարեց և արդեն ծանոթ նյութին, պատասխանեց հարցերին։
Երկրորդ կանգառը արդեն Հայրավանքում էր։ Տերունական աղոթքից հետո քայլեցինք մոտակա բլուրներով ու փոքրիկ քարանձավը ուսումնասիրեցինք։


Եռօրյա ճամբարը հաջողեց և կայացավ, իսկ ավարտին նշեցինք Տիգրանի ծննդյան օրը։


Շնորհակալություն մասնակիցներին և կազմակերպիչ դասավանդողներին դժվարությունները և հավես օրերը միասին անցկացնելու համար։ Կազմակերպիչ դասավանդողներով մեր  սոցյալական էջերում՝  fb-ում  լուսաբանեցինք ամբողջ ճամբարի ընթացքը։







Սովորղների պատումներ՝ 





Լեո Աղասարյան

Комментариев нет:

Отправить комментарий