Նախագիծ. Մենք ենք, մեր բերդերը կամ 30-ամյակ` 30 ամրոց
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։
2019 թվական. հեղինակային մանկավարժության 30 տարի…
Կրթահամալիրի 30-ամյակին ընդառաջ` ուսումնահայրենագիտական ընթերցողական նախագիծ։ Այցելում ենք 30 ամրոց` «30-ամյակին՝ 30 ամրոց »կարգախոսով:
Նպատակը՝ Բաց նախագիծ հանրապետության բոլոր դպրոցների և կրթահամալիրի բոլոր օղակների համար: Նախագծի նպատակն է ուսումնասիրել հայկական ամրոցը՝ որպես պաշտպանական կառույց, ճանաչել մեր հայկական ամրոցները՝ որպես պատմամշակութային կոթողներ, պատմությունը և պատմական նշանակությունը, գտնվելու վայրը, կառուցողներին, ամրոցների անվանումների ստուգաբանությունը և այլն:
Գործունեություն՝
- հայրենագիտական-ուսումնական արշավներ հին հայկական ամրոցներ
- ուսումնական հունվար — այցելած կամ այցելվող ամրոցների լեգո հատակագծերի կազմում
Մասնակիցները 3-5 րոպեանոց տեղում տեսաֆիլմ են պատրաստում այցելած ամրոցի մասին:
Նախատեսված է տարատարիք սեբաստացիների և հանրապետության, նաև Արցախի սովորողների համար:
Հայրենագիտական ֆլեշմոբ՝ յուրաքանչյուր խումբ ներկայացնում է 3-5 րոպեանոց ֆիլմ իր այցելած, ուսումնասիրած, բնակավայրին մոտ գտնվող ամրոցի մասին:
Նոյեմբերի 13-ին հայրենագիտության դասաժամերին այցելելու և ուսումնական պարապմունքն անցկացնելու ենք Կարմիր բլուր կամ Թեյշեբանի ամրոցում։
Մասնակիցները պատասխան նամակով հաստատեն մասնակցությունը մինչև չորեքշաբթի առավոտյան։
Ուսումնական նյութ’ Թեյշեբանի ամրոց կամ Կարմիր բլուր։
Քայլարշավ, դիտարկում և ճանաչողական զրույց Թեյշեբանի ամրոցում և Հրազդան գետ մի փոքր հատվածով։
Մասնակիցների ցուցակ
- Լիա Հովհաննիսյան
- Արսինե Կարապետյան
- Միշել Սահակյան
- Ավագյան Հարություն
- Գագիկ Մանուկյան
- Մանե Սարգսյան
- Ալիսա Արշակյան
- Նարե Կարապետյան
- Արեն Աբրահամյան
- Ալեքս Բաբայան
- Լուիզա Գևորգյան
- Ալեքս Գասպարյան
- Ալեքս Բաբայան
- Նատալի Հարությունյան
- Եվա Դուզդաբանյան
- Մանե Օհանջանյան
Комментариев нет:
Отправить комментарий