Ինչպիսի պարապմունքներ են կազմակերպել ճամբարականներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում, բաց միջավայրում
Պարապմունքներ են կազմակերպվել ՝ Գինու և խաղողի դպրոց, Ամառային լողափ, <<Տիգրան Հայարպետյան>> գրադարան, մեդիակրթություն, բույսերի լաբորատորիա, ուսումնական ժամերգություն, մարզական ակումբներ, ուսումնական Ագարակ,ընտրությամբ գործունեության առանձնահտկություններ
Նշել ներառականության բաղկացուցիչները
լող
պարտիզապուրակային գործունեություն
բույսերի խնամք
քայլարշավ
մեդիակրթություն
ընթերցումներ
կենդանիների խնամք
կավագործություն
նկարչություն
բակային խաղեր
երգ-երաժշտություն
ընկերություն
Քանի մուտքի ճամբարական է ունեցել 2020թ. առցանց եւ ֆիզիկական միջավայրում
Ամեն տարի ուսումնական ամռանը կազմակերպում ենք նոր սովորղների ճամբար և անվանում Մուտքի ճամբար: Նրանք այն սովորողներն են և ընտանիքները, ովքեր ցանկանում են ներառվել մեր հեղինակային ուսումնական բաց միջավայրում: Այս տարին covid19-ի հետ պայմանավորված արտակարգ էր, այսինքն մենք էլ աշխատեցինք արտակարգ իրավիճակում, տեղայնացնելով մեր բաց միջավայրը: Օգտվեցինք ներքին բակի, պարտեզի, լողավազանի, Արատես դպրական կենտրոնի, լաբորատորիաների և մեդիայի հնարավորություններից, ներառելով նաև արդեն հեռավար ընտրած սովորղների ռեսուրսը: Պարապմունքները կազմակերպեցինք ֆիզիկական միջավայրում և մեդիամիջավայրում: 2020-2021 ուսումնական տարին արտարոց էր նաև պատերազմական դրության պատճառով: Կարիքից ելնելով Մուտքի ճամբար կազմակերպեցինք նաև մեր Արցախցի սովորղների հետ: Առաջին փուլում մեզ հաջողվեց նրանց միանգամից ներառել ուսումնական պարապմունքներին և սովորղները կցվեցին դասարանկան խմբերին և ընտրությամբ գործունեության, ուսումնական գործի այլ պարապմունքներին: Իսկ հետո ուսումնական աշնան ընթացքում, արտակարգ իրավիճակում կազմակերպեցինք ֆիզիկական միջավայրում: Ներգրավեցին նաև կամավոր ուսուցիչներ, ովքեր փոխանցեցին իրենց կարողությունները և հմտությունները: Ոոզում եմ առանձնացնել նաև սովորղ Նարե Արղությանին, ով ամեն անգամ ընտրելով հեռավար-ընտանեկան դպրոցը կարողացավ դասավանդողների հետ մասնակից լինել Մուտքի ճամբարի կայացմանը; Նարեն, օգնեց մուտքի տարատարիք սովորղներին և ծնողներին բլոգավորության և մեդիակրթության դասընթացներ կազմակերպել հենց օնլայն հարթակում: Մուտքի ճամբարին մասնակցի են եղել, որպես սովորող նաև ծնողները որոնց հետաքրքրել է մեր այլընտրանքային, հեղինակային կրթությունը և միջավայրը: Նրանք ներառվել են և ներաված են որպես սովորղ, ծնող, շահառու և լիարժեք Սեբաստացիական համայնքի անդամ: Շարունակելի...
Սպասում ենք բոլորին, ովքեր ցանկանում են դառանալ Սեբաստացի համայնքի անդամ:
Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորղների հետ տեխնոլոգիական ստոգատեսային օրերին որոշեցինք արքայանարնջի չիր պատրաստել: Մասնակցեցին թե սովորողները, թե դասավանդողները: Աշխատեցինք համերաշխ միջավայրում:
Մի քանի օրվա ընթացքում կեղևազարկեցինք, շարեցինք, սիրով ու խնամքով դասավորեցինք արկղերում:
Սովորղների հետ շարանները տեղափոխեցինք Միջին դպրոց չորանոց-մառանը: Կհամտեսենք բոլորս, խաղաղ ու համերաշխ սեղանների շուրջ:
«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։ 2019 թվական. հեղինակային մանկավարժության 30 տարի…
Նպատակը՝ Բաց նախագիծ հանրապետության բոլոր դպրոցների և կրթահամալիրի բոլոր օղակների համար: Նախագծի նպատակն է ուսումնասիրել հայկական ամրոցը՝ որպես պաշտպանական կառույց, ճանաչել մեր հայկական ամրոցները՝ որպես պատմամշակութային կոթողներ, պատմությունը և պատմական նշանակությունը, գտնվելու վայրը, կառուցողներին, ամրոցների անվանումների ստուգաբանությունը և այլն:
Գործունեություն՝
հայրենագիտական-ուսումնական արշավներ հին հայկական ամրոցներ
ուսումնական հունվար — այցելած կամ այցելվող ամրոցների լեգո հատակագծերի կազմում
Մասնակիցները 3-5 րոպեանոց տեղում տեսաֆիլմ են պատրաստում այցելած ամրոցի մասին:
Նախատեսված է տարատարիք սեբաստացիների և հանրապետության, նաև Արցախի սովորողների համար:
Հայրենագիտական ֆլեշմոբ՝ յուրաքանչյուր խումբ ներկայացնում է 3-5 րոպեանոց ֆիլմ իր այցելած, ուսումնասիրած, բնակավայրին մոտ գտնվող ամրոցի մասին:
Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Թեյշեբաինի ամրոց
Նոյեմբերի 13-ին հայրենագիտության դասաժամերին այցելելու և ուսումնական պարապմունքն անցկացնելու ենք Կարմիր բլուր կամ Թեյշեբանի ամրոցում։
Մասնակիցները պատասխան նամակով հաստատեն մասնակցությունը մինչև չորեքշաբթի առավոտյան։
Բոլոր սովորողները
ամբողջությամբ ներառված են հանրակրթության մեջ: Դասավանդողները աշխտում են անհատկանացնել
հեղինակային ծրագրին սովորղի կարիքին համապտասխան: Սովորողներն առաջադրանքը ստանում
են ընդհանուր փաթեթով և կատարում իրենց համապատասխան /հասանելի/ աշխատանքը: Դասավանդողները,
եթե կարիք է լինում աշխատում, խորհրդակցում են սովորողի ծնողի հետ անհատապես: