Ընտանեկան խոհանոց
Տեսանյութեր
Հեռավար դպրոց
Էմիլի Պետրոսյան
Անահիտ Գևորգյան Արևելյան դպրոց Կազմակերպիչ
Առցանց դպրոց
Ընտանեկան խոհանոց
Հոկտեմբերի 17-24
Համեղ նախագիծ
Հեռավար ուսուցման ընթացքում առաջարկում եմ միասին մի շատ «համեղ» ու հավես նախագիծ իրականացնել խոհանոցում։
Ի՞նչ է պետք անել.
Ընտրեք ուտեստը – Ընտանիքի որևէ անդամի հետ որոշեք, թե ինչ եք պատրաստելու (ձեր ամենասիրելի ուտեստը):
Նկարահանեք տեսանյութ – Տեսանյութում պատմեք և ցույց տվեք.
Ինչ մթերքներ են անհրաժեշտ
Ինչպես եք պատրաստում
Ում հետ եք պատրաստում
ընթացքը
վերջնարդյունքը
Տեղադրեք բլոգում – Հրապարակեք տեսանյութը ձեր բլոգի «Տեխնոլոգիա. խոհանոց» բաժնում և հղումն ուղարկեք ինձ։
Առողջ սնունդ- լավ է առողջ սննդի շրջանակում և ուսանելի լինի։
Հիշեցում- տեխնոլոգիա դասընթացին մենք միասին պատրաստել ենք։ Կարող եք պատրաստել նայև ձեր սովորած ըմպելիքները, ուտեստները։
Ձեր թույլտվությամբ լավագույն տեսանյութերը կհրապարակեմ նաև իմ էջում։
Սպասում եմ ձեր համեղ տեսանյութերին։ Սիրով ու ջերմությամբ՝ գրկում եմ բոլորիդ։
Հեռավար դպրոց
Հոկտեմբերի 19-23
Դասավանդողներ, հեռավար դասընթացի հղումներ
Տեսադաս․ սովորողների համար․ Teams -առցանց դաս - YouTube
Տեսադասերի դասացուցակ․ տեսադասերի դասացուցակ.xlsx
Ֆիզիկական միջավայրում իրականացվող աշխատանքների օրացույց
Հոկտեմբերի 19
10։00-11։00 — Պարտիզպուրակային աշխատանք-Գայանե Սարգսյան և սովորողներ
11։00-12։00— Մարզական գործունեություն- Սյուզան Սարգսյան և սովորողներ
11։00-12։00-Տեխնոլոգիական աշխատանք— Մարիետա Վարդանյան, Մերի Գրիգորյան և սովորողներ
12։00-13։00— Երաժշտական, ընթերցողական նախագծեր-Տաթև Մանվելյան և սովորողներ
Հոկտեմբերի 20
10։00-11։00 — Պարտիզպուրակային աշխատանք-Սյուզան Սարգսյան, Անահիտ Բաղդասարյան և սովորողներ
11։00-12։00— Մարզական գործունեություն- Գայանե Սարգսյան և սովորողներ
11։00-12։00-Տեխնոլոգիական աշխատանք— Մարիետա Վարդանյան, Աննա Ստեփանյան և սովորողներ
12։00-13։00— Երաժշտական, ընթերցողական նախագծեր-Լիլիթ Վերմիշյան, Անուշ Բարխուդարյան և սովորողներ
Հոկտեմբերի 21
10։00-11։00 — Պարտիզպուրակային աշխատանք-Գայանե Սարգսյան և սովորողներ
11։00-12։00— Մարզական գործունեություն- Սյուզան Սարգսյան և սովորողներ
11։00-12։00-Տեխնոլոգիական աշխատանք— Մերի Գրիգորյան, Աննա Ստեփանյան և սովորողներ
12։00-13։00— Երաժշտական, ընթերցողական նախագծեր-Տաթև Մանվելյան, Մարինե Ամիրջանյան և սովորողներ
Հոկտեմբերի 22
10։00-11։00 — Պարտիզպուրակային աշխատանք-Սյուզան Սարգսյան, և սովորողներ
11։00-12։00— Մարզական գործունեություն- Գայանե Սարգսյան և սովորողներ
11։00-12։00-Տեխնոլոգիական աշխատանք— Մերի Գրիգորյան, Աննա Ստեփանյան և սովորողներ
12։00-13։00— Երաժշտական, ընթերցողական նախագծեր-Լիլիթ Վերմիշյան,Անուշ Բարխուդարյան և սովորողներ
17։00 COP 17-ում կրթահամալիրի մշակութային ծրագիր
Մասնակիցներ․ Տաթև Մանվելյան, Նառա Նիկողոսյան, Անահիտ Գևորգյան, Սյուզի Սարգսյան․․․
Հոկտեմբերի 23
10։00-11։00 — Պարտիզպուրակային աշխատանք-Սյուզան Սարգսյան սովորողներ
11։00-12։00— Մարզական գործունեություն- Գայանե Սարգսյան և սովորողներ
11։00-12։00-Տեխնոլոգիական աշխատանք— Մարիետա Վարդանյան, Աննա Ստեփանյան և սովորողներ
12։00-13։00— Երաժշտական, ընթերցողական նախագծեր-Տաթև Մանվելյան, Մարիամ Սարգսյան և սովորողներ
Ուսումնական աշուն
Պուշկինո
Հոկտեմբերի 26-28
Եռօրյա ճամբար Լոռու մարզ Գարգառ -Պուշկինո գյուղեր, Պուշկինո հյուրատուն։
Երևան — Գարգառ (Պուշկինո) հեռավորությունը՝ 125 (128) կմ է, տևողությունը մոտ 2 ժամ 12 րոպե։
Մեկնում — Վերադարձ‘ Երևան- Ապարան-Սպիտակ- Գարգառ- Պուշկինո (կապույտ գիծ):
Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:
Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-6-րդ դասարանի սովորողներ
Ժամանակը — 26-28.10
Նպատակ‘
Հայրենաճանաչություն, ինքնասպասարկում, ինքնակազմակերպում, ինքնուրույնություն, համակեցություն։
Մեկնում 26.10 — ժամը 9.30 Սուրբ Երրորդության եկեղեցու բակ
Ժամանում 28.10 ժամը 18.00, Սուրբ Երրորդության եկեղեցու բակ
Հայրենագիտական կանգառներ
Ապարանի սբ. Խաչ եկեղեցի (4-րդ դար)
Ապարանի Նժդեհի պուրակ (բրդուճներով ընդմիջում)
Լոռե բերդ
Սբ. Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի (Ամրակից գ.)
Քայլարշավ Գարգառ և Պուշկինո գյուղերում։ Գարգառ գյուղում /Գարգառ գետի հովիտ, Սբ.Հովհաննես, քարանձավներ/
Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:
Անհրաժեշտ է
Գիշերակաց — Պուշկինո հյուրատուն
Եղանակը 26-28.10
Առաջին օր’
9.30 — Մեկնում
11.00 — Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցի
12.00 — Ապարանի Նժդեհի պուրակ. ընդմիջում
15.00 — ժամանում հյուրատուն
16.00 — Ճաշ
17.00 — թափառումներ
20.00 — ընթրիք
21.00 — խարույկ
22.00 քուն
Երկրորդ օր
8.30 — վեր կաց
9.00 — նախավարժանք
9.30- նախաճաշ
10.00 — քայլքով դեպի Գարգառ գյուղ։ Բարձունքի հաղթահարում’ Գարգառ սար։
15.00 — ճաշ
16.00 — ֆուտբոլային հանդիպում
19.00 — ընթրիք
21.00 — Օրվա ամփոփում
22.00 — Քուն
Երրորդ օր
8.00 — վեր կաց
9.00 — նախաճաշ
11.00 — վերադարձ
Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի, Լոռե Բերդ
18.00 ժամանում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Նախահաշիվ (1 անձի համար)
Տրանսպորտ— մեկ սովորողը 7.000 դրամ
Գիշերակաց — 6000 դրամ ( 2 գիշեր)
Սնունդ — 5000
Մեկ ճամփորդի համար — 18.000
Վարորդ — Գեղամ Հովհաննիսյան, թիվ 22 երթուղի
Մեքենա — Mersedes Splinter, 35MA637
Ճաշացանկ
Օր 1
Ճաշ — Վերմիշելով փլավ, պանիր, հաց, մածուն, բանջարեղենային խավիար, միրգ
Ընթրիք — բրնձով շիլա, պանիր, նրբերշիկ, թխվածքաբլիթ, թեյ,
Օր 2
Նախաճաշ — Խաշած ձու, հազար, թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, ռեժան։
Ճաշ — Հավի միս, կարտոֆիլ խորոված, թան, միրգ, պանիր, լոլիկ, վարունգ
Ընթրիք — Հնդկաձավարով փլավ, պանիր, թխվածքաբլիթ, մածուն, ռեժան
Օր 3
Նախաճաշ — Հացով ձվածեղ (гринки), թեյ, պանիր, հաց, խտ. կաթ, կարագ, կաթնաշոռ, թթվասեր, ռեժան։
Ճաշ — Բրնձով-գազարով կրծքամսով փլավ, վարունգ, լոլիկ, պանիր, հաց, միրգ
Ճանապարհի սնունդ
Հաց, ձու, թարխուն, հազար, պանիր, կարտոֆիլ, կրծքամիս, վարունգ, նրբերշիկ, խտ. կաթ, բանջարեղենային խավիար, միրգ։
Գյուղմթերքները ձեռք կբերենք գյուղից (պանիր, ձու, կարագ, մածուն, կաթ, ռեժան)
Մասնսկիցներ
4-6-րդ դասարաններ, 11 դասարան
Տեխնոլոգիա և խոհանոցային գործ․ 6 ժամ տեխնոլոգիայի և խոհանոցային գործի դասընթաց
Տեխնոլոգիա Մոդուլի կազմակերպում
Ուսումնական պլաններ և ցուցակներ․ մարզական ակումբների և ընտրությամբ գործունեության խմբերի սովորողների ցուցակներ, համակարգում
Մուտքի ճամբարի ապահովում․ էլեկտրոնային հասցեների, անհատական բլոգների տրամադրում, մեդիագրագիտություն և թվային գործիքների ակտիվ կիրառություն
Միջավայրի խնամք․ 3-րդ լաբորատորիայի պատասխանատու
Անհատական հանդիպումներ․ անհատական հանդիպումներ սովորողների ծնողների հետ
Հատուկ կարիքով սովորողների հետ աշխատանք, ինտեգրում, ուսումնական պլանի հետևում
Ուսումնական վճարների հավաքագրում
Հաշվառման մատենավարության հետևում, լրացում
Մեդիուրբաթների մասնկացություն
Մանկավարժական հավաքի մասնակցություն
Տեխնոլոգիա․ խոհանոց 6-րդ դասարան
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Տեխնոլոգիա (խոհանոց) 6-րդ դասարան (ԲՏՇՄ բնագավառ)
Տարիքային խումբ՝ 6-րդ դասարան
Նպատակ՝ 6-րդ դասարանի սովորողների խոհանոցային գործունեության այս 12-դասանոց ծրագիրը միավորում է առողջ ապրելակերպի, խոհարարության և սեղանի մշակույթի հիմունքները:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրին հատուկ ծիսական խոհանոցն ու ծիսական օրացույցը.
Անվտանգություն և առողջ սնունդ (դասեր 1–3): Սովորողները ծանոթանում են խոհանոցային հիգիենային, սննդային բուրգին, ինչպես նաև սովորում պատրաստել առողջ նախաճաշեր ու շիլաներ։
Սեղանի մշակույթ և էթիկա (դասեր 4–6): Յուրացնում են սպասքի ճիշտ դասավորության (սպասքադրում), սեղանի շուրջ կեցվածքի և ուտեստներից (պատառաքաղ, դանակ) ճիշտ օգտվելու կանոնները։
Կրթահամալիրի ծիսական խոհանոց և օրացույց (դասեր 7–9): Ուսումնասիրում են հայկական և Կրթահամալիրի տոնացույցի ծիսական ուտեստների պատրաստման մշակույթը (Բարեկենդան, Համբարձում, Մեծ պահքի ուտեստներ, Սեբաստացու օրեր), ազգային ավանդույթներն ու բրդուճների պատրաստման արվեստը:
Տնտեսավարման հմտություններ և ամփոփում (դասեր 10–12): Ծանոթանում են տնային պահածոյացմանն ու ազգային խմորեղենի (գաթա) թխման տեխնոլոգիային։ Ծրագիրն ամփոփվում է ինքնուրույն սպասքադրմամբ, տոնական հյուրասիրությամբ և նախագծային արդյունքների ցուցադրությամբ։
ՄՈԴՈՒԼԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 72 ԺԱՄ
Տեխնոլոգիա մոդուլի խումբը 12-15 հոգի։
Դասընթացի տևողությունը(խումբ) ՝ 12 դասաժամ։
Գործնական աշխատանք՝ 10 ժամ
Տեսական աշխատանք՝ 2 ժամ
Բովանդակություն: Ծանոթություն խոհանոցում անվտանգության կանոններին, սանհիգիենայի հիմունքներին (ձեռքերի լվացում, գոգնոցների և գլխարկների օգտագործում): Սուր գործիքների և տաք մակերեսների հետ ճիշտ աշխատելու կանոններ:
-----------
------------
----------------
Բովանդակություն: Ինչ է առողջ սնունդը, որոնք են սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի դերերը օրգանիզմում: Վնասված կամ արհեստական հավելումներով մթերքների տարբերակումը բնականից:
Բովանդակություն: Նախաճաշի կարևորությունը օրվա ընթացքում: Օրինակ՝ ձվածեղների պատրաստման տարբերակներ, վարսակաձավարի օգտակար շիլաների մատուցում և թարմ մրգային հյութերի (ֆրեշների) պատրաստում:
Բովանդակություն: Անձեռոցիկների, ափսեների, դանակների, պատառաքաղների և գդալների ճիշտ դասավորությունը սեղանին՝ կախված ուտեստների հերթականությունից:
Բովանդակություն: Ինչպես ճիշտ նստել սեղանի շուրջ, ինչպես օգտվել անձեռոցիկից, ուտելիս լռության կամ հանգիստ խոսելու մշակույթը, ինչպես նաև շնորհակալություն հայտնելը պատրաստողին:
Բովանդակություն: Ինչպես ճիշտ պահել պատառաքաղն ու դանակը, ինչպես ուտել տարբեր տեսակի ուտեստներ (ապուրներ, հիմնական ուտեստներ, աղցաններ) առանց ավելորդ ձայների և անհարմարության:
Բովանդակություն: Հայկական խոհանոցի պատմությունն ու առանձնահատկությունները: Հայկական լավաշի, կանաչիների, պանրի և տեղական համեմունքների դերը մեր մշակույթում:
Բովանդակություն: Հայկական ավանդական բրդուճի պատրաստում՝ համադրելով առողջ բաղադրիչներ (լավաշ, կանաչի, պանիր, թարմ բանջարեղեն): Ստեղծագործ մոտեցում համերի և գույների ընտրությանը:
Բովանդակություն: Սեզոնային բանջարեղենից թարմ աղցանների պատրաստում: Բանջարեղենի գեղեցիկ կտրատման տեխնիկաներ և վիտամինների պահպանման կանոններ:
Բովանդակություն: Ազգային խոհանոցի կարևոր մաս կազմող բանջարեղենային թթուների պատրաստման հիմունքները, բանջարեղենի տեսակավորումը և օգտակար հատկությունները:
Սեբաստացու օրեր․․․
Բովանդակություն: Հայկական ավանդական գաթայի (խորիզով թխվածքի) պատրաստման տեխնոլոգիա: Հունցելու, գրտնակելու և խորիզը ճիշտ տեղադրելու գործնական հմտություններ:
Բովանդակություն: Սովորողները գործնականում կիրառում են ձեռք բերված բոլոր հմտությունները. ինքնուրույն իրականացնում են սեղանի սպասքադրում, պատրաստում են նախընտրած թեթև ուտեստ կամ աղցան, ցուցաբերում են ճիշտ վարք սեղանի շուրջ և հյուրասիրում միմյանց:
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Տեխնոլոգիա (խոհանոց) 5-րդ դասարան (ԲՏՇՄ բնագավառ)
Տարիքային խումբ՝ 5-րդ դասարան
Նպատակ՝ սովորողի մոտ ձևավորել զարգացման օրինաչափություններ, տարիքային կարիքների բավարարում, տեխնոլոգիական խնդիրների լուծում, խմբային և անհատական գործունեության զարգացում, միջառարկայական կապ, տարիքին համապատասխան կարողությունների զարգացում, կիրառում, ինքնուրույնություն։ Մեդիահմտությունների, հասակակիցների, ավագ սերնդի, ծնողների հետ ինֆորմացիայի, կարողությունների փոխանակում։ Ինքնուրույն համացանցից նոր բաղադրատոմսերի դուրս բերում, նախաձեռնողականություն, ընտանիքի անդամների հետ կապ, որը խթանում է դպրոց, ընտանիք խոհանաոցային ավանդույթների կապին։
ՄՈԴՈՒԼԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ` 72 ԺԱՄ
Տեխնոլոգիա մոդուլի խումբը 12-15 հոգի։
Դասընթացի տևողությունը(խումբ) ՝ 12 դասաժամ։
Գործնական աշխատանք՝ 10 ժամ
Տեսական աշխատանք՝ 2 ժամ
Թեմաներ
Տեխնոլոգիա դասընթաց․ Խոհանոցային գործունեություն
· Ազգային, ծիսական խոհանոց
· Ճամփորդական սնունդ
· Մայրիկի կամ տատիկի խոհանոց
· Ինքնասպասարկում
· Օգտակար սնունդ
· Սեղան պատրաստել և օգտվել
Արդյունք 1՝ սովորողը օգտվում է Google-ից
Արդյունք 2՝ դուրս է բերում բաղադրատոմսեր
Արդյունք 3՝ ծնողներից և դասավանդողից սովորում է ազգային, ծիսական խոհանոցը
Արդյունք4՝ ինքասպասարկում
Արդյունք 5՝ ինքնուրույնություն
Արդյունք 6՝ սննդակարգի սահմանում
Արդյունք 7՝ տարբերել օգտակար սնունդ
Արդյունք 8՝ սննդի պատրաստում
Արդյունք 9՝ մատուցում
Արդյունք 10՝ սեղանի սպասքից օգտվել
Արդյունք 11՝ հյուրասիրություն
Արդյունք 12՝ ջերմամշակման հետ աշխատանք
Արդյունք 13՝ անվտանգության կանոնների պահպանում
Արդյունք 14՝ լուսաբանում բլոգում
Արդյունք 15՝ խոհանոցային ձեռքբերումների մասին նյութերի թողարկում
Արդյունք 16՝ համացանցից բաղադրատոմսեր դուրս բերում, պատրաստում
Գնահատում
Սովորողը մասնակցում է կրթահամալիրի տոնավաճառներին, ցուցադրություններին, ճամփորդություններին, ճամբարներին, ճամբարի ընթացքում մասնակցում են մենյուների կազմակերպմանը, պատրաստմանը։։
Ամփոփիչ Հարցաշար Սովորողների Համար
Ի՞նչ սովորեցիր խոհանոցային դասընթացում։
Ի՞նչն էր քեզ հետաքրքիր այս դասընթացում։
Ի՞նչ ես առաջարկում հաջորդ դասընթացի համար։
Թվարկիր հայկական խոհանոցի քո իմացած ճաշատեսակները։
Թվարկիր առողջ սնունդ, որը դու նախընտրում ես։
Ամենակարևոր բանը, որ իմացար դասընթացից։
Քո ընտանիքի ավանդական ուտեստը, որ պատրաստում են ընտանիքի անդամները։