Ճամբար, ճամփորդություններ
2022-2023
4-5-րդ դասարանցիների համար
Ճամբար, ճամփորդություններ
2022-2023
4-5-րդ դասարանցիների համար
Հաստատման է ներկայացվում կրթահամալիրի կառավարման խորհրդի հոնիսի
26-ի նիստում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2023-2024 ուսումնական տարի 
4-5-րդ դասարաններ
Ուսումնական պլան
Առկա ուսուցում 
| Բովանդակություն | Շաբաթական ժամաքանակը | ||
| IV | V | ||
| Մայրենի | 5 | 5 | |
| Անգլերեն | 2 | 2 | |
| Ռուսերեն | 2 | 2 | |
| Մաթեմատիկա | 4 | 4 | |
| Բնագիտություն | 2 | 2 | |
| Հայրենագիտություն | 2 | 2 | |
| Երաժշտություն, պար | 2 | 2 | |
| Տեխնոլոգիա | 2 | 2 | |
| Ֆիզկուլտուրա | 2 | 2 | |
| Սովորողի ընտրած
  գործունեություն | 4 | 4 | |
| Ընդհանուր պարապմունք | 1,5 | 1,5 | |
| Ընդամենը | 28,5 | 28,5 | |
| 3 օր | 3 օր | ||
| Լրացուցիչ կրթություն |   |   | |
| Տնային ուսումնական աշխատանք | 
 | 
 | |
| Լրացուցիչ ուսուցման դասընթաց | 
 | 
 | |
| Ուսումնական ճամփորդություն | 
 | 
 | |
Ուսումնական պլանի պարզաբանումներ
1.     
Ուսումնական պլանը հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ`
Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
2.    
Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի
Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց):
3.    
Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են, դրանցում փոփոխությունները հաստատվում են
սահմանված կարգով:
4.    
Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված
ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական
ուսումնական աշխատանքով:
5.    
Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Առաջին և երրորդ շրջանները
կազմակերպվում են միասնական ժամատախտակով, ուսումնական պարապմունքների
դասացուցակով։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական
ստուգատեսային-նախագծային ճամբարներ, սահմանված կարգով։ Յուրաքանչյուր շրջանում
Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան։ 
6.    
Վրանային, արշավային 3-օրյա ճամբարները կազմակերպվում են ուսումնական տարվա
ընթացքում, 2024թ. ամռանը։ Սովորողը տարեկան առնվազն մեկ անգամ մասնակցում է այդպիսի
ճամբարի։ 
7.    
Դասարանում սովորողների միջին թիվը 24-26 է, չի կարող գերազանցել 30-ը։
Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 8-22 հոգիանոց խմբերով,
սահմանված կարգով։ Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի
փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին:
8.    
Սովորողի նախասիրության զարգացման խմբակի՝ ակումբի անդամների նվազագույն
քանակը 8 է: 
9.    
Ուսուցումը կազմակերպվում է ընդհանուրի օգտագործման և անհատական թվային
միջոցների կիրառմամբ, սահմանված կարգով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս
անհատական թվային ուսումնական միջոցով, տանն ունեն համացանց: Կրթահամալիրը դպրոցում ապահովում է անլար, ապահով համացանցից
ուսումնական նպատակներով անարգել օգտվելու 
հնարավորություն:
10.  
Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա
ուսումնական գործունեությունը, այդ թվում նաև լրացուցիչ կրթությունը։ Անձնական
ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
11.   
Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը
սովորողի ուսումնական աշխատանք են:
12.  
Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների, սովորողների,
կրթահամալիրի ուսումնական կենտրոնների 
բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում
են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
13.  
Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական
ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևերով, դրանց
համակցումով։
14.  
Սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական
բլոգում։ 
15.  
Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին,
ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին
մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով
էլեկտրոնային գրանցում են ստանում: 
16.  
Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների,
գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
17.  
Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական
(քաղաքացիական կրթության) աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգով: 
18.  
Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ
կրթության, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական
ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր: 
19.  
Ուսումնական օրը սահմանված կարգով սկսվում է ընդհանուր պարապմունքով:
20. 
Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների,
ակումբային գործունեության, ճամբարային գործունեության բաղկացուցիչն են: 
21.  
Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները
կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում,
արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական, դպրոցի
կաբինետներում, արտագնա։ 
22.  
Լրացուցիչ կրթության դասընթացների ցանկը, կազմակերպման կարգը հաստատում է
կրթահամալիրի մասնաժողովը։ Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ
նաև կրթահամալիրից դուրս։
23. 
Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի
ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված
կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները
հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական
օրացույցով որոշված տոների մասնակցության մոդուլերով,
ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով: 
24. 
Սահմանված կարգով, գնահատումը կատարվում 
է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության
հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ,
ֆլեշմոբերի, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների
մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը լրացվում է
սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը
գնահատվում է 10 բալանոց համակարգով:
25. 
Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված
կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում,
համերգներում, ստեղծագործական հավաքներում։ 
26. 
Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական
աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:
27.  
Հինգերորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Մուտք միջին դպրոց» ստուգատեսը՝
6-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցումով։
28. 
Ուսուցումը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական պարապմունքների
տարբեր տեսակներով, հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա, արտագնա, Արատեսի
ուսումնական կենտրոնում։
29.  Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակերպելու ծրագիր:
30. 
«Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների,
ճամբարների, բանահավաքչության, դիցաբանության ուսումնական մոդուլներով։ 
31.  
Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և
կենդանիների խնամքի մոդուլներով կրթահամալիրի բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի
լաբորատորիաներում, ուսումնական ագարակում, ինժեներական ստեղծագործության լաբորատորիայում,
խաղողի և գինու դպրոցում, մետաղի և քարի մշակման արհեստանոցում, լաբորատոր
պայմաններում, փորձի հիման վրա:
32.  Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի,  ծեսերի և տոների, ուսումնական ժամերգության մասնակցության ուսումնական մոդուլներով։ 
33.  «Տեխնոլոգիան» կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների կազմակերպման մոդուլներով:
34. Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: 5-րդ դասարանում սովորողը մասնակցում է 6-րդ դասարանից մարզաձև ընտրելու նախապատրաստության պարապմունքների։
35.  Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում  քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ։
Կրթահամալիրի մարզադպրոցը Սովորողին առաջարկում է մարզաձևեր՝ նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ըմբշամարտ՝ որպես լրացուցիչ կրթություն: 
36.  Սովորողը սահմանված կարգով շաբաթական 4 ժամ իրականացնում է իր ընտրությամբ
գործունեություն՝ 2 կամ 4 ժամանոց ծրագրերով՝ 
 մաթեմատիկոսի, հայրենագետի,
մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի,
մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական
ստեղծագործության, ծրագրավորում, կինո-ֆոտո,
երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա)։
37.  Ուսումնական
դասընթացներից լրացուցիչ (տնային) առաջադրանքները, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները
սովորողի ընտրությամբ են։
38.  Ուսումնական
ճամփորդությունները, ուսումնական և այլ նախագծերը կազմակերպվում են ուսումնական տարվա
երկրորդ, չորրորդ՝ ճամբարային շրջաններում, առաջին և երրորդ շրջանների նախագծային ուսուցման
շաբաթներում, ուսումնական արձակուրդների ընթացքում, սահմանված կարգով։