Ярлыки
- 2019-2020 ուսումնական տարի
- 2020-2021 ուսումնական տարի
- 2021-2022 ուսումնական տարի
- 2022-2023 ուսումնական տարի
- 2023-2024 ուսումնական տարի
- 2024-2025 ուսումնական տարի
- Անհատական աշխատաժամանակ
- Բլոգներ
- Դասացուցակ
- Հայրենագիտության
- հաշվետվություն
- Ճամբար
- ճամփորդությամբ ուսուցման լաբորատորիա
- Նախագծեր
- Սովորղի տվյալ
- Սովորողի անհատական պլան
- Տեխնոլոգիա․ խոհանոց
вторник, 30 декабря 2014 г.
четверг, 25 сентября 2014 г.
воскресенье, 21 сентября 2014 г.
«Մեր միջավայրը՝ մեր ձեռքերով»
Նախագիծ
Նախատեսվում է.- նոր դպրոցի ներքին և արտաքին բակերի մաքրում
- ծառատունկ
- խաղահրապարակի մաքրում
- քարերից, շինարարական աղբից ազատում
- ավազի հարթեցում
- խաղահրապարակի ձևավորում
- ծնողական համայքի ինտեգրում բակի բարելավման աշխատանքներում
- ծառերի, բույսերի խնամք
Համագործակցություն.
- Կարինե Մացակյան - տեխնոլոգիայի դիզայն դասընթաց
- Իվետա Ջանոզյան - հայրենագիտության դասընթաց
- Անահիտ Գևորգյան - աշխատանքի կազմակերպում
Աշխատանքի արդյունք.
- բարեկարգ միջավայր
- խաղահրապարակ
- կանաչապատ տարածք
- անվտանգ միջավայր
Նախագիծ իրակացնողներ.
- 4-5 դասարանի սովորողներ
понедельник, 21 июля 2014 г.
пятница, 20 июня 2014 г.
четверг, 8 мая 2014 г.
Ես...
Ես Անահիտն եմ Գևորգյան: Սա իմ աշխարհիկ հասցեն է , այսինքն` մարդիկ ինձ այդպես են ճանաչում: Ես էլ հարմարվել, ընտելացել ու սիրում եմ իմ այս հասցեն: Սիրում եմ կյանքը, ինքս ինձ ու իմ աշխարհընկալումը: Փորձում եմ կյանքին վերաբերել հանգիստ ու շատ եմ ուզում, որ կյանքն էլ ինձ էդպես` խաղաղ ու մեղմ վերաբերվի: Չեմ սիրում հայ կնոջը բնորոշ բաներ անել` տրտնջալ և բողոքել անարդարությունից: Զզվում եմ խղճահարությունից ու խղճալուց:
Իմ մեջ կա մի բան, որը բնորոշ է հենց Անահիտին` լավատեսությունը: Ինձ թվում է` ամենալավը առջևում է, ու հաստատ կգա մի օր, երբ մենք` բոլորս, ոչ թե հավատով կմաքառենք լավին արժանանալու համար, այլ նա հանկարծակի կհայտնվի ու մեզ կջերմացնի իր ներկայությամբ, իսկ մենք անսպասելիությունից գլուխներս կկորցնենք… Ես ինձ համարում եմ երջանիկ ու ուրախ մարդ: Հոգիս ու խիղճս սնվում են սրտիցս: Կյանքում ունեցել եմ շատ երջանիկ պահեր ու օրեր, հասցրել եմ ունենալ նաև դժվարին իրավիճակներ , սակայն դա ինձ չի խանգարել գնահատել ու պինդ պահել իմ երջանկությանը: Ծուլանալով հանդերձ` հասցնում եմ մնալ ինքս ինձ հետ` մերթընդմերթ հաշվետվություն տալով իմ խղճին ու բանականությանը:
Ինձ համար ամենակարևորը իմ ընտանիքն է, ընկերներս, բարեկամներս, բնությունս: Սրանք ինձ ուժ ու ապրելու ցանկություն են տալիս: Ես էլ փորձում եմ նրանց հուսախաբ չանել ու մնալ իմ սկզբունքներին հավատարիմ:
Սովորում եմ ինձ ոչ միայն սիրել, այլ նաև` հարգել: Անկեղծ եմ ու շիտակ, կարողանում եմ ժամանակ առ ժամանակ ինքնամաքրվել: Սիրում եմ մարդկանց, նրանց հետ շփվում եմ անկաշկանդ ու առանց բարդույթների: Կարծում եմ` մարդիկ սիրում ու գնահատում են իմ այս հատկանիշը:
Կյանք, դու լավն ես ու ինձ համար ես…
Подписаться на:
Сообщения (Atom)