пятница, 13 ноября 2020 г.

Ոսումնական ճամփորդություն. նոյեմբերի 13

 

Նախագիծ. Մենք ենք, մեր բերդերը կամ 30-ամյակ` 30 ամրոց

նոյեմբերի 13



Համակարգող ՝ Իվետա Ջանազյան
Կազմակերպիչ՝ Անահիտ Գևորգյան

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսվում է նոյեմբերին՝ սկսած 2009 թվականից։
2019 թվական. հեղինակային մանկավարժության 30 տարի…

Կրթահամալիրի 30-ամյակին ընդառաջ`​ ուսումնահայրենագիտական ընթերցողական նախագիծ։ Այցելում ենք 30 ամրոց` «30-ամյակին՝ 30 ամրոց »կարգախոսով:

Նպատակը՝ Բաց նախագիծ հանրապետության բոլոր դպրոցների և կրթահամալիրի բոլոր օղակների համար: Նախագծի նպատակն է ուսումնասիրել հայկական ամրոցը՝ որպես պաշտպանական կառույց, ճանաչել մեր հայկական ամրոցները՝ որպես պատմամշակութային կոթողներ, պատմությունը և պատմական նշանակությունը, գտնվելու վայրը, կառուցողներին, ամրոցների անվանումների ստուգաբանությունը և այլն:

Գործունեություն՝

  • հայրենագիտական-ուսումնական արշավներ հին հայկական ամրոցներ
  • ուսումնական հունվար — այցելած կամ այցելվող ամրոցների լեգո հատակագծերի կազմում

Մասնակիցները 3-5 րոպեանոց տեղում տեսաֆիլմ են պատրաստում այցելած ամրոցի մասին:

Նախատեսված է տարատարիք սեբաստացիների և հանրապետության, նաև Արցախի սովորողների համար:

Հայրենագիտական ֆլեշմոբ՝  յուրաքանչյուր խումբ ներկայացնում է 3-5 րոպեանոց ֆիլմ իր այցելած, ուսումնասիրած, բնակավայրին մոտ գտնվող ամրոցի մասին:


Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիներ



Թեյշեբաինի ամրոց

Նոյեմբերի 13-ին հայրենագիտության դասաժամերին այցելելու և ուսումնական պարապմունքն անցկացնելու ենք Կարմիր բլուր կամ Թեյշեբանի ամրոցում։

Մասնակիցները պատասխան նամակով հաստատեն մասնակցությունը մինչև չորեքշաբթի առավոտյան։

Ուսումնական նյութ’ Թեյշեբանի ամրոց կամ Կարմիր բլուր։

Քայլարշավ, դիտարկում  և ճանաչողական զրույց Թեյշեբանի ամրոցում և Հրազդան գետ մի փոքր հատվածով։



Մասնակիցների ցուցակ

  1. Լիա Հովհաննիսյան
  2. Արսինե Կարապետյան
  3. Միշել Սահակյան
  4. Ավագյան Հարություն
  5. Գագիկ Մանուկյան
  6. Մանե Սարգսյան
  7. Ալիսա Արշակյան
  8. Նարե Կարապետյան
  9. Արեն Աբրահամյան
  10. Ալեքս Բաբայան
  11. Լուիզա Գևորգյան
  12. Ալեքս Գասպարյան
  13. Ալեքս Բաբայան
  14. Նատալի Հարությունյան
  15. Եվա Դուզդաբանյան
  16. Մանե Օհանջանյան

Комментариев нет:

Отправить комментарий