Մանկավարժական ակումբ

Մանկավարժական ակումբ
Առաջարկում եմ ...

Ակումբի ձևաչափը(ֆորմատը). բաց , թափանցիկ, անկեղծ,հյուրընկալ, հետաքրքիր, զննող, հավեսով, հետազոտող:

Վայրը` լսարան, լաբորատորիա, այգի, գյուղ : Կարող են  առաջարկել մասնակիցները հաջորդ հանդիպման վայրը:

Ժամանակացույցը` առայժմ.  յուրաքանչյուր ամիս:

Թեման` մանկավարժական հոդված, դպիրից հոդված, սեփական փորձառությունը, ձեռքբերումները, մանկավարժական խնդիրներ, լուծումներ, քննարկումներ, նոր մանկավարժական  մեթոդներ, այլընտրանքային դպրոցներ, կրթություն, գիտելիք, անհանգստություն :

Մասնակիցներ` դասավանդողներ, ծնողներ, հետաքրքրվողներ:

Հյուրեր` մանկավարժության փորձագետ, մանկավարժ, հոգեբան, սոցյոլոգ, լոգոպետ, օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, նախարար, գաղաքապետ, բնապահպան, ծնող, արվեստագետ, կրթության կազմակերպիչ:

Ակումբի համակարգող առաջադրում և ընտրում են ակումբի անդամները:

Ակումբը անկախ ու ազատ է, առողջ ու բաց քննարկումների ու խնդիրների առաջ:

Комментариев нет:

Отправить комментарий