среда, 22 сентября 2021 г.

Բարձրունքի հաղթահարում. սեպտեմբերի 25

 Բարձրունքի հաղթահարում

Մաշտոցներ




Սեպտեմբերի 25-ին Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները  «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում արշավելու են Սևանա լիճ և հաղթահարելու ենք Մաշտոցներ բարձունքը հետևյալ երթուղով՝

Սևան քաղաք՝ սբ. Հրեշտակապետաց եկեղեցի — Սևանի Բուսաբանական այգի-Մաշտոցներ բարձունք — Սևանա լիճ:

Մեր արշավախումբն ուղեկցելու, համագործակցելու է կրտսեր սովորողներին։

Նկարագրություն — Սևան քաղաքից շարժվում ենք դեպի Հիդրոէլեկտրակայան, ապա Սևանի բուսաբանական այգի։ Շարունակում ճանապարհը դեպի Ցամաքաբերդ (հին Սևան-Դիլիջան մայրուղով), ամբողջ ճանապարհը հագեցած է հետաքրքիր դիտակետերով։ Ճանապարհից քայլք-բարձունք հաղթահարելով, մոտ 500 մետր դեպի Մաշտոցներ սրբավայրի բարձունք (մինչև 3-րդ դասարանցիների համար) և մոտ 800-900մ Մաշտոցներ սրբավայրի լեռան բարձունք։ Վերևից երևում է Սևանա լիճը եզրավորող բոլոր լեռնաշղթաները’ Սևանի, Վարդենիսի, Գեղամա, Արեգունի։

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան։

Մեկնում — 9.30 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղիից

Ժամանում — 17.00 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի

Ծրագրում՝

Բարձունքի հաղթահարում

Համարձակների լող

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • լողազգեստ, սրբիչ
  • անհատական ախտահանիչ նյութեր
  • բարձունքը հաղթահարելու և Սևանա լճում լողալու բարձր տրամադրություն

Ճանապարհածախսը 2500 դրամ։

Հաշվետվություն

 Հաշվետվություն

սեպտեմբեր


Ճամփորդություններ, ճամբար, նախագիծ


Վաղաշենի բնապահպանական ճամբար․ սեպտեմբերի 8-10

Տոնին ընդառաջ Մուխսու Պալ բարձունքի հաղթահարում

Բարձրունքի հաղթահարում․ Գեղարքունիքի մարզ․ Մաշտոցներ սեպտեմբերի 25

Մուտքի ճամբարի սովորողների էլեկտրոնային հասցեներիր օգտագործում, մեդակրթության հմտությունների զարգացում։

Սովորողնների ուսումնական պլանների կազմում, համակարգում։

пятница, 17 сентября 2021 г.

Մեր տոնը բարձունքին

Սեպտեմբերի 18

Տոնին ընդառաջ Մուխսու Պալ բարձունքի հաղթահարում


Մասնակիցներ — Արևելյան դպրոց և այլ ցանկացողներ։

Մեկնում — 8․50 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

Ուղեկցող խումբ — Զովաբերի դպրոցի զինղեկ Ռոբերտ Խաչատրյան և ընկերներ։

10.30 — Սբ. Հրեշտակապետաց եկեղեցի

11.00 — Տոնին ընդառաջ բարձունքի հաղթահարում’ Գոմաձոր ավանից Արքայական ճանապարհով դեպի Փամբակի լեռնաշղթայի Մուխսու պալ բարձունք

14.00 _ Սևանի Հանրային լողափ

Ժամանում — 18․ 00 Սբ․ Երրորդություն եկեղեցու բակ

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան

Բարձունքը հաղթահարեւմ ենք Գոմաձոր ավանի մոտից (ըստ տեղացիների’ արքայական ճանապարհով):

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, գլխարկ, ձեռնոց
  • անհատական ախտահանիչ նյութեր
  • միանգամյա օգտագորժման ձեռնոցներ, պոլիէթիլենային տոպրակներ

Վերջում լող՝ Սևանի հանրային լողափ։



Լուսբանաում ՝  Իմ սոցալական ցանցում


суббота, 11 сентября 2021 г.