среда, 25 марта 2020 г.

Մի լուսանկարի պատմություն

Մասնակցում եմ Սյուզննա Սարգսյանի․ Մեր մանկության հուշերը- նախագծին
Լուսանկարում ես եմ ու եղայրներս՝ Արմենը ու Արսենը։ Շատ լավ եմ հիշում այս լուսանկարվելու պատմությունը։ Դպրոցում էի սովորում ու գերազանցիկ էի։ Սովետական միության ժամանակ ընդունված էր գերազանցիկներին, որպեսզի խրախուսեն ֆոտոները պատին էին փակցնում։ Ես էլ հերթականն էի․․․ Ընտանիքով գնացինք, Գագիկ լուսանկարչատուն, որ վարպետ Գագիկը ֆոտո անի։ Առիթն էլ օգտագործեցին ու մեզ երեքիս միասին լուսանկարեցին։ Ընդհանրապես ինձ ու Արսենին զույգերի նման էին հագցնում, պահում, վերաբերվում։ Իմ լավագույն ընկերները, իմ եղբայրներն են։ Արմենն էլ մեր առաջնորդն է, նրա ասածը անքննելի էր, որովհետև նա մեր մեծ եղբայրն է։ Իմ կյանքի ամենաթանկ մարդիկ։

понедельник, 23 марта 2020 г.

Իմ բնակավայրը, թաղը

Միանում եմ Անի Սարգսյանի նախագծին։ Ուզում եմ պատմեմ, իմ բնակավայրի, թաղի մասին։ Ես ապրում եմ Աջափնյակ համայնքում։ Իմ մանկության, պատանեկության բակն է, փողոցն է։ Մեր բակը Երևանյան հին բակերից է, որտեղ ապրում եմ հարևանների հետ միասին։ Հիմա էլ ապրում եմ այստեղ։ Հետևելով պետական հորդորներին այս մեկուսացման օրերին դուրս եմ գալիս միայն մթերային խանութ գնալու համար։ Այս անգամ որոշեցի նկարել իմ ճանապարհը։ Գարունը այնքան ջերմ ու տաք էր այսօր, որ անտարբեր անցնել անհնար էր։ 


















понедельник, 2 марта 2020 г.

Հեռավար ուսուցում


Մարտի 2-8




Հեռավար աշխատանքային շաբաթ

  • սովորողների տեղեկացնել հեռավար աշխատելու մասին
  • ներկայացնել հեռավարի նախգծերին
  • տեղեկանալ հիվանդ սովորողների մասին
  • հետևել էլեկտրոնային հասցեներին
  • բլոգների ուսումնասիրում
  • ոսկեգործության ընտրությամբ խմբի համակարգում
  • ինչպես պահպանվել Կորոնավիրուսից, տեղեկատվական թերթրիկի տարածում
  • էլեկտրոնային նամակների հարց ու պատասխան
  • 4-5-րդ դասարանցիների նախագծերի համակարգում
  • էլեկտրոնային մատենավորություն



Նախագիծ՝ ընտանեկան խոհանոց

Համակարգում եմ

Ազգային խոհանոց, ծիսական ուտեստներ, ընտանեկան կերակուր 
Նպատակը՝ ճանաչել ազգային խոհանոցը, շփումը ընտանիքի անդամների հետ, հմտությունների ձեռք բերում, կարողություների զարգացում։ Ընտանեկան ավանդույթների ճանաչում և փոխանցում, ժամանց ընատնիքի անդամներ հետ։

Մեկնարկ․ մարտի 2


Սիրելի սովորողներ, գիտեմ, այս օրերին տանն եք լինելու: Առաջարկում եմ հավես նախագիծ տանը, խոհանոցում, ընտանիքի անդամների հետ: Պատրաստում եք ձեր ընտանիքում ընդունված ուտեստը, քաղցրավենիքը կամ թեյը, այն ամենը ինչն ընդունված է ձեր տանը: Կարող եք նաև ազգային, ծիսականխոհանոցից ինչ որ բան պատրաստել: Այս ամենը նկարահանեք, տեսանյութ պատրաստեք և տեղադրեք ձեր բլոգում:Հղումը ուղարկեք ինձ, ես էլ իմ բլոգում, ուսումնական կայքում կթողարկեմ: Կարծում եմ հավես կլինի, իրար ավելի լավ կճանաչենք ու կկիսվենք մեր ընտանեկան ավանդույթներով: Չենք հասցնի իրար կարոտել և մեդիայի միջոցով կլրացնենք մեր շփումը:
Ձեր թույլտվությամբ կհրապարակեմ նաև իմ ֆեյսբուքյան էջում:

Մասնակիցներ

Գարիկ Թովմասյան և ընտանիք
Նարեկ Սուքիասյան 1 և ընտանիք, մաս-2
Նարե Սարգսյան և ընտանիք
Լեո Աղաբեկյան և ընտանիք
Նորիկ Գաբրիելյան և ընտանիք
Ժիրայր Ղարիբյան և ընտանիք
Եվա Խաչատրյան և ընտանիք
Նարե Հովհաննիսյան և ընտանիք
Արեն Ղազարյան և ընտանիք
Էմիլ Սողոմոնյան և ընտանիք
Մարիա Ջանազյան և ընտանիք
Դավիթ Մեհրաբյան և ընտանիք
Մանե Հովսեփյան և ընտանիք
Նարե Հովսեփյան և ընտանիք
Արմեն Բրուտյան և ընտաանիք
Ռուզան Ղուկասյան և ընտանիք
Արփի Հակոբյան և ընտանիք
Նարե Արղությոն և ընտանիք
Նարեկ Սարոյան և ընտանիք
Ռոզի Մովսիսյան և ընտանիք
15.04
Գարիկ Թովմասյան և ընտանիք
Նարե Արղության և ընտանիք