Արգելված միջոցներ դպրոցահասակների համար
ՆԱԽԱԳԻԾ
Անչափահասների շրջանում սառը զենքի կրման կանխարգելման և իրազեկման աշխատանքների կազմակերպում
1. Նպատակը
Կանխել դպրոցահասակ երեխաների կողմից սառը զենք կամ վտանգավոր առարկաներ ձեռք բերելն ու կրելը՝ բարձրացնելով սովորողների և ծնողների իրավագիտակցությունը։
2. Հիմնական խնդիրը
Աշակերտները հաճախ սխալմամբ կարծում են, որ եթե դանակը, կռփազենքը (կաստետ) կամ մահակը ազատ վաճառվում է խանութում կամ առցանց և համարվում է «հուշանվեր», ապա այն կարելի է ազատ կրել։ Իրականում այդ իրերը համարվում են սառը զենք, իսկ դրանց կրումն ու գործադրումն առաջացնում է քրեական պատասխանատվություն։
3. Իրականացվելիք քայլերը
| Քայլ / Գործողություն | Ինչ է արվելու | Պատասխանատուներ |
| Բացատրական զրույցներ դասարաններում | Սովորողներին պարզ լեզվով ներկայացնել, որ «հուշանվերային» կամ ազատ վաճառվող դանակները, կռփազենքերն ու մահակները օրենքով սառը զենք են, և դրանց կրումը քրեորեն պատժելի է։ | Դասղեկներ, մանկավարժներ |
| Հանդիպում ոստիկանության հետ | Կազմակերպել հանդիպում համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով տեսուչների հետ՝ իրական օրինակներով հետևանքները ցույց տալու համար։ | Դպրոցի տնօրինություն / կազմակերպիչ |
| Իրազեկող պաստառների տեղադրում | Դպրոցի հայտարարությունների վահանակներին, կայքում և սոցցանցերի էջերում տեղադրել պարզ ցուցակ՝ ինչն է արգելված և ինչ պատասխանատվություն է սպասվում։ | Կազմակերպիչ, տեխնիկական պատասխանատու |
| Աշխատանք ծնողների հետ | Ծնողական խմբերում ու ժողովներում իրազեկել խնդրի մասին՝ հորդորելով հետևել երեխաների առցանց գնումներին և պայուսակների պարունակությանը։ | Դասղեկներ, դպրոցի կազմակերպիչ |
| Ներքին հսկողության ուժեղացում | Ավելի ուշադիր լինել դպրոցի մուտքի և դասամիջոցների ժամանակ՝ բացառելու արգելված իրերի մուտքը դպրոցական միջավայր։ | Հերթապահ ուսուցիչներ, անվտանգության աշխատակից |
| Անհատական հոգեբանական աշխատանք | Առանձնացնել ագրեսիվ կամ ռիսկային վարքագիծ ունեցող երեխաներին, զրուցել նրանց հետ՝ հասկանալու նման իրեր կրելու պատճառները և կանխելու դրանք։ | Դպրոցի հոգեբան, սոցիալական մանկավարժ |
4. Ակնկալվող արդյունքը
Սովորողները հստակ կիմանան, որ «սուվինիրը» չի ազատում քրեական պատասխանատվությունից։
Ծնողներն ավելի զգոն կլինեն երեխաների առօրյա իրերի և գնումների հարցում։
Դպրոցական միջավայրը կլինի ավելի անվտանգ ու վերահսկելի։