среда, 25 марта 2020 г.

Ընտանեկան դպրոց կամ չմեկուսացող սեբաստացիներ


Ընտանեկան դպրոց կամ  չմեկուսացող սեբաստացիներ



Հեռավար ուսուցման օրերին կարիգ եղավ կրկին նախագծերի միջոցով կապը պահել ընտանիքների, սովորողների, դասավանդողների հետ։ Քանի որ մենք՝ կրթահամալիրը ուներ հեռավար ուսուցման փորձը և առաջիններից էր, որ ջատագովն էր մեդիակրթությանը։ Դասավանդողները և սովորողները տիրապետում էին մեդիագործիքներին, ես նախատեսեցի նախագծեր, որ անմիջականորեն կապ կունենան սովորողների մեդիակրթության, հեռավար սովորելու գործիքներին և անմիջապես ընտանիքների կյանքի-առօրյայի հետ։ Առաջին նախագիծը եղավ «Ընտանեկան խոհանոցը» , երկրորդը՝ «Իմ հեռավար ուսուցման մեկ օրը»։
Ես էլեկտրոնային նամակների միջոցով մի քանի հարցադրում արեցի սովորողների հետ, թե ինչի շուրջ լինի մեր նախագիծը, հետո անընդհատ շփման մեջ եմ նրանց հետ ու գիտեմ իրենց նախասիրությունները։ Խոհանոցը այլընտրանք էր այդ ժամանակահատվածի համար։ Որոշեցինք ընտանիքների օգնությամբ, իրենց հետ համատեղ, իրականացնել «Ընտանեկան խոհանոց» նախագիծը։
Նախագիծն իր խնդիրներով և նպատակներով ձևակերպեցի բլոգումս, նշելով մեկնարկը և լուսաբանվող հարթակները՝
Նախագիծ՝ ընտանեկան խոհանոց

Ազգային խոհանոց, ծիսական ուտեստներ, ընտանեկան կերակուր 
Նպատակը՝ ճանաչել ազգային խոհանոցը, շփումը ընտանիքի անդամների հետ, հմտությունների ձեռք բերում, կարողություների զարգացում։ Ընտանեկան ավանդույթների ճանաչում և փոխանցում, ժամանց ընատնիքի անդամներ հետ։

Մեկնարկ․ մարտի 2


Սիրելի սովորողներ, գիտեմ, այս օրերին տանն եք լինելու: Առաջարկում եմ հավես նախագիծ տանը, խոհանոցում, ընտանիքի անդամների հետ: Պատրաստում եք ձեր ընտանիքում ընդունված ուտեստը, քաղցրավենիքը կամ թեյը, այն ամենը ինչն ընդունված է ձեր տանը: Կարող եք նաև ազգային, ծիսականխոհանոցից ինչ որ բան պատրաստել: Այս ամենը նկարահանեք, տեսանյութ պատրաստեք և տեղադրեք ձեր բլոգում:Հղումը ուղարկեք ինձ, ես էլ իմ բլոգում, ուսումնական կայքում կթողարկեմ: Կարծում եմ հավես կլինի, իրար ավելի լավ կճանաչենք ու կկիսվենք մեր ընտանեկան ավանդույթներով: Չենք հասցնի իրար կարոտել և մեդիայի միջոցով կլրացնենք մեր շփումը:
Ձեր թույլտվությամբ կհրապարակեմ նաև իմ ֆեյսբուքյան էջում:

Նախագծիը բաց էր ու կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները։ Երբ նախագիծը պատրաստ էր ուղարկեցի սովորողների էլեկտրոնային հասցեներին, ծնողների անհատական, հասցեներին և ՖԲ էջերին, որպեսզի ծանոթանան ու մասնակցեն։ Իմ անմիջական միջնորդությամբ և հորդորով մասնացիները բավականին ակտիվ  էին։ Հետաքրքիր ու մեդիագրագետ նյութերը թողարկում էի Արևելյան դպրոցի ենթակայքում, հետո անփոփեցի արդեն մասնակիցների ամփողջական նյութերով։ Սովորողների և ընտանիքների անդամների արձագանքները դրակն էին ու ոգևորող։ Ես էլ ուրախացա որպես դասավանդող և սեբաստացի։

Երկերեդ նախագիծս   սովորողի մեկուսացման և հեռավար աշխատանքի մասին պատմող տեսանյութերն էին՝ Հեռավար ուսուցման մեկ օրը։
Սկզբունքը և գործինքները նույնն էին՝ ընտանիք, կյանք, առօրյա, էլեկտրոնային հասցե, բլոգ, կայք, ՖԲ անձնական էջեր և տարատարիք սովորղներ, դասավանդողներ։

Հեռավար ուսուցման մեկ օրը

Մասնակցում են՝ սովորղները, ընտանիքիք անդամները, դասավանդողները և ցանկացողները։


Նպատակը՝ մեդիա հմտությունների զարգացում, խոսքի զարգացում, լուսաբանում, մեկնաբանում, շփում մեդիայի միջոցով, օրվա պլանավորում, ինքնուրույնություն ձեռքբերում, կարողությունների դրսևորում, ընտանիքի անդամների ներառում, ճանաչողական ։
Աշխատանքային 
Նկարահանվում է տեսանյութ, որտեղ մասնակիցը պետք է պատմի իր հեռավար ուսուցման մեկ օրվա մասին։ Տեսանյութում լուսաբանաող-մասնակիցը պետք է ներկայացնի իր ընտանիքի անդամներին, թե ինչպես են նրանք անցակացնում իրենց մեկուսացման օրը, ովքեր են մասնագիտությամբ ընտանիքի անդամները, ինչով են զբաղվում։ Մասնակիցը պետք է պատմի իր ուսումնական հեռավար աշխատանքների կազմակերպման, մասնակցության ձևի մասին, հարցազրույց վերցնի ծնողներից, ընտանիքի մյուս անդամներից, ծնողները թող կարծիք հայտնեն, թե ինչպես է կազմակերպվում կրթահամալիրում հեռավար ուսուցումը։


Տեսանյութերի նկարահանման վայրը ՝ տուն, բակ, այգի, ամառանոց, որտեղ գտնվում է մասնակիցը։ Տեսանյութը նկարահանում եք, մոնտաժում, տեղադրում youtube.com , հետո ձեր ուսումնական բլոգում, բլոգի հղումը էլեկտրոնային հասցեից ուղարկում նախագծի համակարգողի էլեկտրոնային հասեին։


Տեսանյութը նկարահանում եք, մոնտաժում, տեղադրում YouTube.com-ում, որտեղից էլ ձեր ուսումնական բլոգ: Բլոգի հղումը էլեկտրոնային հասցեով ուղարկում եք նախագծի համակարգողի էլ. հասցեին:

Այս անգամ, սովորողներին խրախուսելու համար առաջին տեսանյութը ես պատրաստեցի և ուղարկեցի սովորողներին։ Միտքս լավ աշխատեց, մասնակիցները ավելի հավեսով միացան նախագծին։ Մասնակիցները իրենց տեսանյութերը նկարահանելուց, մոնտաժելուց հետո տեղադրում էին YouTube ալիքում, հետո բլոգում և ուղարկում իմ էլեկտրոնային հասցեին։ Ես էլ յուրաքնչյուրի նյութը դիտում, իմ դիտարկումները անում և պատասախնաում էի իրենց նամակներին։ Ամենօրյա հետևողական լինելու արդյունքում նախագծերը իրականացան։ Նախագծին մասնակցեցին նաև դասավանդողները իրենց ընտանիքներով, որը ինձ ուրխացրեց։ Կարծում եմ ստացվեցին նախագծերը, որովհետև ես հաշվի առա, թե սովորողներ,թե ծնողների, թե դասավանդողների նախասիրությունները և առաջարկությունները։ Կարևորում եմ ընատնիքների մասնկացությունը մեր այլընտարանքային մանկավարժության և այլընտրանքային կրթության իրականացման մեջ։ Միսանակկան լինելով կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Մտածում եմ արդեն հաջորդ նախագծի մասին, եթե ունեք առաջարկներ և գաղափարներ  կլսեմ սիրով, անպայման կքննարկեմ սովորղների և ընտանիքների հետ։ Իմ էլեկտրոնային հասցեն է anahitgevorgyan@mskh.am և ֆեյսբուքյան էջս- Անահիտ Գևորգյան։

Այս նախագծերի հետ միասին ես անձնական զանգերով, էլեկտրոնային նամակների միջոցով նաև մասնակցում եմ սվորողների ուսումնական հեռավար դասապրոցեսին, հորդորում, խրախուսում,որ մասնակցեն։ Առավոտներս էլ սկսվում է Արևելյան դրոցի առարակայական դասավանդողների հետ քննարկումներով, վերլուծություններով սովորրղներ մասնակցության թեմաներով։ մենք թիմով վարում ենք հեռավար գրանցման մատյանները, անցնում սվորողների բլոգներով, պատասխանում էլեկտրոնային նամակներին և նոր պատրաստվող դասապրոցեսների մասին տեղեկություններով։ հորդորում, առաջարկում ենք ենք, որ այս օրերին հետևն ուոսումնական կայքերին, ինքնակրթվելու հարթակներ առաջարկում։

Կրթահամալիրի 30-ին նվիրած մի նախագիծ էլ նախաձեռնեցի, որը կայացավ ի շնորհիվ մեր ծնողական համայնքի։ 
Նախագիծն և ընթացքին ծանոթացեք՝ Դաս-պարապմունքը վարում են՝ ընտանիքը-սովորողը- դասավանդողը․ նոյեմբերի 6-15


Комментариев нет:

Отправить комментарий